Բժիշկն ասել է` ում չի կարելի սխտոր ուտել

© Sputnik / Aram NersesyanЖенщины из Карабаха готовят соленья на продажу (25 октября 2020). Ереван
Женщины из Карабаха готовят соленья на продажу (25 октября 2020). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
Բաժանորդագրվեք
Սխտորի բուժիչ հատկությունները վեճեր են առաջացնում բժիշկների շրջանում։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ինչպես ժողովրդական բժշկության ցանկացած միջոց, սխտորը ևս հակացուցումներ ունի և կարող է լուրջ վնաս հասցնել ոմանց։ Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ընտանեկան բժիշկ, սննդաբան, «BioData» ընկերության տնօրեն Աննա Իվաշկևիչը։
Նրա խոսքով` ժողովրդական բժշկության մեջ սխտորը վիրուսային վարակների բռնկման ժամանակ արդյունավետ միջոց է համարվում իմունային համակարգի համար։ Թեև սխտորի թեման վեճեր է առաջացնում բժիշկների շրջանում, այդուհանդերձ չափավոր օգտագործումն օգտակար է։
Հորանջող տղամարդ - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
Հիվանդություն կամ ռեֆլեքս. ինչո՞ւ են մարդիկ հորանջում
«Սխտորը իմունային համակարգի խթանիչ է։ Բացի այդ, բավական մեծ քանակով ցինկ է պարունակում, ինչը օգնում է հակազդել վիրուսներին», – ասել է սննդաբանը։
Սակայն որոշ հիվանդությունների դեպքում սխտորը կարող է լուրջ վնաս հասցնել։
«Սխտորը հակացուցված է ստամոքսի բաց խոց ունեցողներին։ Սխտոր չպետք է ուտեն նաև գաստրիտով հիվանդները, որոնք ոչ թե ռեմիսիայի, այլ ակտիվ շրջանում են, հում սխտորը նրանց ևս հակացուցված է։ Եթե նման խնդիր ունեցող մարդն այնուամենայնիվ սխտոր ուտի, ստամոքսի ցավեր կունենա», –զգուշացրել է Իվաշկևիչը։
Սննդաբանն ասել է` որ մթերքն է օրգանիզմը մաքրում տոքսիններից
Բժիշկի խոսքով` սխտորը չպետք է չարաշահեն անգամ նրանք, ովքեր աղեստամոքսային տրակտի հիվանդություններ չունեն։ Առողջ մարդկանց նա խորհուրդ է տալիս օրական մի քանի հատիկ սխտոր ուտել։
Ընդեղեն - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Օրգանիզմում այս հանքանյութի պակասը թուլացնում է իմունիտետը. բժիշկ
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ուտելիս թեյ կամ սուրճ ենք խմում
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала