ԳՇ պետի տեղակալը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն ԱԺ կգան. կքննարկվի սահմանի իրավիճակը

© Photo : official site of MoD of RAԿամո Քոչունց
Կամո Քոչունց - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազգային ժողովի պատգամավորներն ընդունեցին ընդդիմության առաջարկը. սահմանազատման և ներկայում տիրող իրավիճակի առնչությամբ փակ քննարկում կկազմակերպվի։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն ու ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը կգան ԱԺ, փակ քննարկում կլինի սահմանին տիրող իրավիճակի և սահմանազատման աշխատանքների առնչությամբ։ ԱԺ–ն այսօր 63 կողմ, 17 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ընդդիմության` նման քննարկում կազմակերպելու առաջարկը։
Депутаты оппозиционного блока Айастан на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
ԱԱԾ–ն օգտագործում է ադրբեջանական տերմինաբանություն. «Հայաստանը» քննարկում է պահանջում
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդն առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնել:
Նա հավելեց, որ հարակից զեկուցման հնարավորություն կտրվի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց` արդյո՞ք արտաքին գործերի նախարարը ներկա չի լինելու նիստին, քանի որ կան մի շարք հարցեր, որոնք հենց նրա ոլորտին են առնչվում։ Ի պատասխան Ռուբինյանն ասաց, որ ընդդիմության առաջարկը փոխանցել է կառավարությանը և, ըստ էության, կառավարությունը հարկ է համարել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին ու ԳՇ պետի տեղակալին հրավիրել ԱԺ։
Արման Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատում դեռևս տեղի չի ունեցել. պաշտպանության փոխնախարար
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դեռ օգոստոսի 17-ին էր առաջարկել սահմանին տիրող իրավիճակի հարցի առնչությամբ փակ քննարկում կազմակերպել։
Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի տպավորությունը սխալ է. Մհեր Գրիգորյան
Լրահոս
0