00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախցու արմատներ գտնելու տարիների փորձն ու այսօրվա անտարբերությունը. ում է պետք բաժանումը

© Sputnik / Рубен Мангасарян / Անցնել մեդիապահոցՀանրահավաքներ 1988
Հանրահավաքներ 1988 - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Հանրահավաքներ 1988. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանում և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններն արտացոլվում են ոչ միայն մերօրյա իրականության, այլև սեփական երկրի և սեփական ընտանիքի պատմության հանդեպ հայերի վերաբերմունքով։
Խոստովանում եմ․ արցախյան արմատներ չեմ փնտրել՝ գիտեի, որ չունեմ։ Գյումրեցու արյուն ունեմ, թիֆլիսեցու և ինձ՝ շատ վաղուց Չելյաբինսկում ծնված, կյանքիս մեծ մասը Երևանում, իսկ այսօր՝ մասամբ նաև Մոսկվայում ապրողիս, այդ ինքնանույնականացումը լիովին բավարարում էր։
Բայց տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, ընկերներ, ծանոթներ ունեմ, որոնք կենտրոնացած վերծանում էին տոհմածառը` փորձելով գտնել իրենց Արցախի հետ կապող որևէ բան, թեկուզ չնչին, թեկուզ մոտավոր մի բան։ Եվ գտնում էին, հպարտանում էին, ուրախ-ուրախ բարձրաձայնում էին, կարծես բարեկամական կապ էին հայտնաբերել Արթուր արքայի հետ։ Կարծես առանց հատուկ «նոտարական հաստատման» անհնար է եղբայրներ լինել։
Բախում ոստիկանների և ընդդիմադիրների միջև - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
Բայց չէ՞ որ Հայաստանում էլ է վաղը գալու. բաց թողածը դժվար է հետ բերել, բայց հնարավոր է
Ինչո՞ւ էին Արցախյան շարժման առաջին ալիքի ժամանակ շատերն ուզում այս կամ այն կերպ արյունակցական կապ գտնել հայկական հողի հենց այդ կտորի հետ, որը նրանցից շատերը չէին էլ տեսել։
Իննսունականների գլխավոր խնդիրն Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրս բերումն էր, թեկուզ և սկզբնական շրջանում թող չմիանար Հայկական ԽՍՀ–ին։ Դա ոչ միայն պատվի, արիության և հերոսության, այլ նաև մի տեսակ ընտանեկան, նեղ անձնական, տոհմային հարց էր։
Ազգային գաղափարի համար պայքարելը մեզ լավագույն կողմից էր բացահայտում, իսկ ո՞վ չի ուզում ավելի լավը երևալ, քան կա իրականում։ Արդյունքում ստացվում էր, որ Հայաստանում արցախցիները ավելի շատ են, քան բուն Արցախում, բայց դա որևէ մեկին չէր հուզում, միայն ուրախացնում էր։

Հայաստանի և Արցախի միասնությունից առաջացած «անհարմարության» մասին առաջին անգամ արտահայտվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` պատասխանելով այն ժամանակ լրագրող, ապա նախարար Սերգո Երիցյանի հարցին։

«Սերգո ջան, դու լավ չես ապրելու, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել»,- ասել էր Տեր-Պետրոսյանը՝ տխուր ժպտալով ոչ այնքան Սերգոյին, որքան ամբողջ Հայաստանին։ Այն ժամանակ Հայաստանը մտքերի մեջ ընկավ, ծոծրակը քորեց, բայց ընդհանուր առմամբ չհամաձայնեց։
Երկրորդ ահազանգը հնչեց երեսուն տարի անց, Ազատության հրապարակում` ի աջակցություն «Սասնա ծռերի» հանրահավաքի ժամանակ։ Այնտեղ նույնիսկ ոչ թե ահազանգ, այլ, կարելի ասել, հայհոյանքի շեփորներ հնչեցին։
Քաղաքականապես մտահոգ, անորոշ տարիքի մի տիկին, առանց դույզն-ինչ շփոթվելու, օրը ցերեկով, ամբողջ ժողովրդի առաջ բարձրախոսային ծղրտոցով հրապարակով մեկ ճչաց․ «Կորեք ձեր Ղարաբաղը, հերիք է, հոգնեցինք, հերիք է մեր տղաները ձեր հողի համար զոհվեն, եկել-հավաքվել եք...»
Երևանի «ճիշտ ջուրը» կամ գեներալի դստեր հայաստանյան հիշողությունները
Այ այդպես։ Բառացի չեմ վերարտադրում, բայց ըստ էության ճիշտ սա էր ասելիքը։ Մարսելով անմարսելին` հրապարակը քարացավ, կարծես մտքերի մեջ ընկավ, կատաղության ալիք չբարձրացրեց, չնետվեց տիկնոջն ամբիոնից իջեցնելու։ Ճիշտ է, բարձրախոսը ձեռքից վերցրին, բայց այդքանով էլ ավարտվեց։
Եվ ահա, ևս մի երկու տարի անց նորից կրկնվեց։ Այժմ արդեն ոչ թե գերհուզված մի տիկին, այլ միանգամայն ազգային մի այր, Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանն է ասում. «Շատ վտանգավոր թեզ է, թե Հայաստանն առանց Արցախի ապագա չունի։ Այսինքն՝ Հայաստանի ապագան Արցախով է պայմանավորված, Արցախը կլինի՝ կլինի և Հայաստանը, Արցախը չի լինի՝ Հայաստանն էլ չի լինի։ Քաղաքական դիրքորոշման տեսանկյունից դա ճիշտ չէ...»։
Այսպիսի բան ասելու համար պետք է իրերին շատ յուրահատուկ աչքերով նայել, իսկ սա մարսելու համար` շնաձկան ստամոքս ունենալ։ Բայց ասածն ասած է, վերադարձի և փոխանակման ենթակա չէ։
...Արցախցիներին արցախյան հողում առաջին անգամ տեսել եմ 90-ականներին սկզբին և, երևանցիների հետ համեմատելով, առանձնապես տարբերություններ չեմ գտել։
Եռանդուն են, բայց ոչ աղմկոտ, բարեհամբույր են, բայց ընտանեավարի, խոսել սիրում են, բայց շատախոս չեն։ Նաև վճռական են, նպատակասլաց, երբեմն նույնիսկ համառ։ Բայց, ինչպիսին էլ լինեն, արցախցիները մեր եղբայրներն են՝ խելոք գլխով, ջերմ սրտով ու հմուտ ձեռքերով։
Օրինակները նայեք։ Մի քանի հազար անգամ է ասվել, բայց չէ՞ որ սա այն դեպքն է, երբ կրկնելը հաճելի է, լսելը՝ էլ ավելի հաճելի։
Հայ զինծառայողը սահմանին - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
ԱՄՆ-ում մեքենան ու մոտոն ծախեց, եկավ Արցախ՝ պատերազմի. 21-րդ դարի Մոնթեի պատմությունը
Մարշալ Հովհաննես Բաղրամյան՝ Խորհրդային Միության կրկնակի հերոս, ծնունդով Գանձակի Չարդախլու(Խաչիսար) գյուղից։ Մարշալ Համազասպ Բաբաջանյան` Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Գանձակի նույն գյուղից։ Նելսոն Ստեփանյան` Խորհրդային Միության կրկնակի հերոս, Լենինգրադի պաշտպաններից մեկը, օդաչու, ծնունդով՝ Շուշիից։
Իհարկե, կարելի է կանգ առնել, բայց...
Արմենակ Խամփերյանց (Սեգեյ Խուդյակով)` ԽՍՀՄ Ավիացիայի մարշալ, ծնվել է Հադրութի Մեծ Թաղեր գյուղում։ Սերգեյ Սարդարով` ԽՍՀՄ ավիացիայի գեներալ-գնդապեպ, ծնվել է Շուշիի Ազոխ գյուղում։ Հովհաննես Իսակով` ԽՍՀՄ ռազմական նավատորմի ծովակալ, Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, ծնվել է Կարսի մարզի Հաջիշեն գյուղում։
Հետո․ Հովհաննես (Իվան) Թևոսյան` ԽՍՀՄ մետալուրգիայի Ժողկոմխորհը պատերազմի ժամանակ, ապա՝ նախարար, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ծնվել է Շուշիում։ Թևոսյանն ապահովում էր մետաղի մատակարարումը ԽՍՀՄ բոլոր պաշտպանական ձեռնարկություններին։
Էլի շատերը կան, պարտադիր չէ, որ գեներալի ուսադիրներով լինեն, իսկ աշխատասենյակի դռան վրա «նախարար» ցուցանակը լինի։ Այդ անունները հավերժ կապրեն, իսկ ահա այդ մարդկանց հուշարձաններն Արցախի հողում այլևս չկան․ ոչնչացվեցին, երբ ադրբեջանցիները եկան։

44-օրյա պատերազմի ժամանակ Արցախից և Հայաստանից հազարավոր զինվորներ ընկան Արցախի հողում։ Այո, այսօր նրանց հիշում են... երբ զոհվում են քաջերը, նրանց գործերն են հիշվում, ոչ թե մեր խոսքերը։ Իսկայսօր հնչող խոսքերը երբեմն ամոթալի են։ Դրանք մեզնից օտարացող երկրի վրա ևս տարբեր կերպ են անդրադառնում։

Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյան․«44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ արցախցիներ առանց տանիքի են մնացել։ Օգնություն հատկացնելու հստակ ռազմավարություն չկա։ Այս կամ այն ծրագրերը մշակելիս մարդկանց իրական կարիքները հաշվի չեն առել։ Մենք պատրաստ ենք ապրել Հայաստանի ցանկացած մարզում...»։ Հայաստանում պարզվեց` ոչ բոլորն էին պատրաստ որևէ մեկին տեղ տալ։
Կրկին Մետաքսե Հակոբյան․«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հսկայական նախագծերի մասին էր խոսում, բայց արդյունքում ամեն բան ավարտվեց փող բաժանելով։ Հարկավոր է առաջնորդվել ոչ թե սոցիալական հավասարության, այլ սոցիալական արդարության սկզբունքով»։
Շենք՝ Հայաստանի նախագահների համար․ ով, երբ ու ինչպես
Իսկ այս մեկը՝ իմ կողմից․ ներկայումս Հայաստանում է ավելի քան հինգ հազար արցախցի ընտանիք, այսինքն՝ մոտ 20 հազար մարդ, որոնցից վեց հազարն անչափահաս են։
Հիմա ասեք` իմաստ ունե՞ր փորփրել տոհմածառը և արմատներ փնտրել՝ ինքդ քեզ արցախցի համարելու իրավունքի համար։ Ավելի լավ է ուղղակի միշտ հիշել, որ սիրտը նաև բարության համար է։
Լրահոս
0