Փաշինյանը մսխել է նախկին 3 նախագահների թողած ժառանգությունը․ Վանեցյան

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Վանեցյան
Արթուր Վանեցյան - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Բաժանորդագրվեք
ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ իր հրաժարականը պետք է ահազանգ դառնար սթափվելու համար։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ 1–ին, 2–րդ և 3–րդ նախագահները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը փոխանցել են մեր հայրենիքի արցախյան հատվածի 12․500 քառակուսի կիլոմետր տարածք, լավ բանակցային ժառանգություն, անվտանգ երկիր, մարտունակ բանակ, և Փաշինյանը երեք տարվա ընթացքում կարողացել է այս ամենը մսխել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Սեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանը - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
«Պատիվ ունեմ» դաշինքը նոյեմբերի 8-ին կմասնակցի «Հայաստանի» հրավիրած հանրահավաքին
Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք իրեն պատասխանատու չի զգում իրավիճակի համար՝ նկատի ունենալով, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում տիրապետել է հսկայական տեղեկատվության, տեսել է բազմաթիվ խնդիրներ, բայց դրանց մասին հետո է սկսել բարձրաձայնել։

«Իմ հրաժարականը բոլորի համար պետք է ահազանգ լիներ, որ լուրջ վերաբերվեին այդ հարցին, այլ ոչ թե կեղծ օրակարգերով, կեղծ լուրերով, անհեթեթ պնդումներով փորձեին վարկաբեկել իմ անձը»,- նշեց ԱԱԾ նախկին տնօրենը։

Հիշեցնենք, որ 2019 օգոստոսի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, որում նա ասում էր. «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»։
2020թ մայիսի 30-ին էլ հայտնի դարձավ, որ Վանեցյանը «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала