00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ «Ջավելինը» չի փրկում․ ԱՄՆ-ն Ուկրաինային ՌԴ–ի հետ պատերազմ է պարտադրում

© Photo : Open Government Licence version 1.0 / Steve Dock / MODJavelin–ի արձակած հրթիռը
Javelin–ի արձակած հրթիռը - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Javelin–ի արձակած հրթիռը
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ն լրջորեն խաղարկում է հակառուսական «ուկրաինական խաղաքարտը», և հիմա միայն հրաշքը կարող է կիևյան ռեժիմը փրկել Ռուսաստանի հետ ինքնասպանական ռազմական բախումից պլանային սադրանքների կետերում՝ Ուկրաինայի ԶՈւ–ի և ՆԱՏՕ-ի մասնակցությամբ։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

«Սոլնցեպյոկ» ու «Տոսոչկա» համակարգերի հարվածների ներքո ուկրաինացի զինծառայողների զանգվածային մահով ամերիկացիները մտադիր են ցույց տալ, թե ով է Եվրոպայում տերն ու տիրակալը:
ԱՄՆ-ն, օգտվելով իր իսկ ստեղծած խուճապից, թե Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա, 80 տոննա ռազմամթերք է տեղափոխել «Բորիսպոլ» օդանավակայան ու դիտարկում է նոր սպառազինություն և ռազմական խորհրդականներ ուղարկելու տարբերակները:
Խոսքը միայն «Javelin» հակատանկային համալիրների մասին չէ։ ԱՄՆ-ն մտադիր է Մի–17 ուղղաթիռների «աֆղանական խմբաքանակ» և «Stinger» ու «Patriot» հակաօդային պաշտպանության միջոցներ մատակարարել Կիևին։ «Պետրիոտները» կարող են Ուկրաինայում հայտնվել միայն Պենտագոնի մասնագետների (ստորաբաժանումների) հետ, քանի որ Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումներին ուսուցանելու համար պարզապես ժամանակ չկա:
 F-16 - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Ուղղահայաց անկման կործանիչ. F-35-ի նոր աղետը Միջերկրական ծովում
Ամերիկացի ռազմական խորհրդականներն անհրաժեշտ են արագ պլանավորման (ՆԱՏՕ–ի ստանդարտներով) ու մարտի դաշտում ուկրաինական զորքերի ղեկավարման համար (ինչպես Վրաստանում 2008 թվականի օգոստոսին և Աֆղանստանում մինչև 2021 թվականի օգոստոսը): Մեծ հարց է` ամերիկյան սպառազինությունն ու ռազմական խորհրդականները կհայտնվեն Դոնբասում, թե ոչ, բայց այդ ուղղությամբ քայլերն ակնհայտ են։
Ուկրաինայի ԶՈւ-ն առաջին անգամ «Javelin» հրթիռ է կիրառել շփման գծում։ Կիևում ԱՄՆ–ի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բրենդոն Փրեսլին Պենտագոնի հետախուզության մի խումբ սպաների հետ նոյեմբերի 20-ին Դոնբասի առաջնագիծ է այցելել: Պատժիչ զորքերի խմբավորման հրամանատարի տեղակալ Անատոլի Շևչենկոն ամերիկացիներին ծանոթացրել է օպերատիվ իրավիճակին։ Փաստացի գնահատել են հակառակորդին անմիջապես մարտի դաշտում, և դա բոլորովին չի մտնում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի ծառայողական պարտականությունների մեջ։
Անցած շաբաթվա վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոսել էր «ուկրաինական սահմանների մոտ ռուսական զորքերի անբացատրելի բարձր կենտրոնացման» մասին: Բացի այդ, Պենտագոնը եվրոպական դաշնակիցներին քարտեզներ է փոխանցել, որոնցում նշված են ռուսական ստորաբաժանումները՝ շուրջ 100 գումարտակային մարտավարական խմբեր (100 հազար զինծառայողներ), որոնք իբր պատրաստ են «ագրեսիային», որը տեղի է ունենալու 2022 թվականի հունվար- փետրվարին մի քանի ուղղություններից միաժամանակ:

Վաշինգտոնի «կախարդական աքացին»

Ակնհայտ է, որ Կիևը միանգամից չէր գնահատել Միացյալ Նահանգների վճռականությունը (կամ մոլուցքը)։ Ուկրաինայի ՊՆ-ն նոյեմբերի սկզբին հերքել էր Վաշինգտոնի տագնապալի տեղեկությունը, թե Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորք է կենտրոնացել: Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ում Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի ու Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ հանդիպումից հետո «Ռուսաստանի հետ Ուկրաինայի շարունակվող պատերազմի» վերաբերյալ տարընթերցումները վերացան:
Ուկրաինայի ԶՈւ հետախուզության պետ Կիրիլ Բուդանովը նոյեմբերի 21-ին հաստատեց, որ հունվար-փետրվարին ռուսական ագրեսիա է լինելու: Եվ նույնիսկ մեկնաբանեց անխուսափելի «ռուսական ներխուժման» հրապարակված քարտեզը` նշելով, որ «ագրեսիան կներառի ավիահարվածներ, հրետանային և զրահատանկային հարձակումներ, որոնց կհետևեն արևելքում օդադեսանտային գործողությունները, ծովային դեսանտային գործողությունները Օդեսայում ու Մարիուպոլում և օժանդակ հարվածը Բելառուսից»: Բուդանովը կանխատեսեց, որ Ուկրաինայի ԶՈւ-ի անդառնալի կորուստները կարող են ավելի քան 14 հազարի հասնել։
Սու–57 - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Ռուսական Սու-75 կործանիչն «արվեստի գործ» է, կամ լուրջ հարված ամերիկյան F-35-ին
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը երկուշաբթի հայտարարեց, որ Արևմուտքից արդեն «երաշխիքներ» են ստացել։ Սկզբի համար Կիևը հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցներ է պահանջում Վաշինգտոնից։
Միաժամանակ ՆԱՏՕ-ի ոչ բոլոր դաշնակիցներն են պատրաստ ռազմական միջոցներով պաշտպանել Ուկրաինային։ Հիշեցնեմ, որ Վրաստանին տասնյակ երկրներ էին զինում, բայց 2008-ի օգոստոսի ագրեսիայի համար առավելապես վրացի զինվորները ստիպված եղան վճարել։
Ստորջրյա և անտեսանելի․ ինչի՞ է ընդունակ ռուսական «Ցիրկոն» գերձայնային հրթիռը
Կիևի ռազմաքաղաքական խեղկատակությունը և ուկրաինական ուղղությամբ ամերիկյան գործողությունները վկայում են Դոնբասում խոշոր սադրանքի նախապատրաստման մասին: Հնարավոր է՝ ծրագրում են իրենց «խաղաղարար» գործողությունը ծավալել Ուկրաինայում, ինչպես «Outside the Wire» (2021) ամերիկյան ֆիլմի սյուժեում՝ մոտավորապես մինչև 2036 թվականը:
Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ուկրաինական օդային տարածքում կարող են հայտնվել «ոստիկաններ» և ՆԱՏՕ–ի ՌՕՈւ հետախուզական ինքնաթիռներ, իսկ Կիևի մերձակայքում՝ ՀՕՊ-ՀՀՊ համակարգեր։

Ռուսաստանի դիրքորոշումը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նոյեմբերի 21-ին պաշտոնապես հայտարարեց, որ Կիևը ձգտում է ՆԱՏՕ-ի զորավարժությունների քողի տակ ուժային լուծման հասնել Դոնբասում: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը լրացրեց պատկերը. «ԱՄՆ Պետդեպարտամենտը դիվանագիտական խողովակներով իր դաշնակիցներին ու գործընկերներին բացարձակապես կեղծ տեղեկատվություն է հասցնում Ուկրաինայի վրա ռազմական ներխուժման համար մեր երկրի տարածքում ուժերի կենտրոնացման մասին»: Ուկրաինայի դեպքը նման է այն իրավիճակին, որը ստեղծվել էր Վրաստանում 2008 թվականի օգոստոսին։ Մոսկվան ակնհայտորեն նախազգուշացրեց «գործընկերներին» ագրեսիայի հնարավոր հետևանքների մասին։
Ամերիկյան «Bloomberg» գործակալությունը գրել է` հիմա Պուտինի համար առաջնայինը գազի վաճառքն է, ոչ թե պատերազմ վարելը, ու բացել է Արևմուտքի խաղաքարտերը՝ եթե ռուսական զորքն անմիջական մասնակցություն ունենա Ուկրաինայի արևելքում ընթացող մարտերին, կթաղի «Հյուսիսային հոսք -2» գազատարը:
Զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
ՆԱՏՕ–ի «Steadfast Noon 2021» գաղտնի վարժանքների նպատակը Եվրոպան ոչնչացնելն է
Երեքշաբթի «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ հայտարարված ամերիկյան նոր պատժամիջոցները վկայում են տեսանելի հեռանկարում գազատարի «ռմբակոծության» մասին, սպառնում են եվրոպական էներգաանվտանգությանը, բայց որևէ սահմանափակում չի կարող փոխել ՌԴ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականությունը: Ափսոս, որ «գործընկերները» դա չեն հասկանում։
Ուկրաինական բանակ-2021․ սպառազինություն և մարտունակություն
Մոսկվան հարևանների նկատմամբ ագրեսիվ ծրագրեր չի իրականացնում, սակայն միանգամայն կանխատեսելի է, թե ինչ ընտրություն կանի Դոնբասում. տեղին է հիշել Ուինսթոն Չերչիլի հայտնի արտահայտությունը. «Եթե երկիրը պատերազմի ու խայտառակության միջև խայտառակությունն է ընտրում, նա և՛ պատերազմ կստանա, և՛ խայտառակություն»։ Երկրի արևմտյան սահմանների անվտանգությունն ու Դոնբասի տարածքում ավելի քան կես միլիոն ռուս քաղաքացիների հանդեպ ստանձնած պարտավորություններն ավելի կարևոր են, քան էներգետիկ նախագիծը։
Ինչևէ, Դոնբասում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ–ի պրոքսի-ագրեսիային հակազդելու բոլոր հնարավոր տարբերակները չափազանց կոշտ են։ ՌԴ պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի հետ սահմաններն ամրապնդում է ՏՈՍ-2 «Տոսոչկա» հրանետային նոր համակարգերով՝ կառավարման ավտոմատացված համակարգով ու պետական ինքնիշխանության այլ հուսալի երաշխիքներով:
ԱՄՆ-ի գերձայնային ձախողումը․ երբ հրթիռը չի աշխատում նույնիսկ մեծ գումարների դիմաց
Լրահոս
0