Կրեմլի համար անընդունելի է անգլոսաքսոնական լրատվամիջոցների ու Զելենսկու հրահրած հիստերիան

© AP Photo / Evan VucciՎլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2021
Վլադիմիր Զելենսկի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այն պնդումները, թե Ռուսաստանը ծրագրում է ինչ-որ մեկի վրա հարձակվել, անհիմն են։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անընդունելի է այն հիստերիան, որը հրահրում են անգլոսաքսոնական և ուկրաինական լրատվամիջոցները, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Javelin–ի արձակած հրթիռը - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Երբ «Ջավելինը» չի փրկում․ ԱՄՆ-ն Ուկրաինային ՌԴ–ի հետ պատերազմ է պարտադրում
Նրա մեկնաբանմամբ` Ռուսաստանին Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի մեջ մեղադրելով, փորձ է արվում թաքցնել Դոնբասում հարցի ուժային լուծման նախապատրաստումը։

«Պնդումները, թե Ռուսաստանն ինչ-որ մեկի վրա հարձակվելու մտադրություն ունի, անհիմն են»,–ասել է Պեսկովը։

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «պետք է հրապարակավ հայտարարի», որ Ուկրաինայի վրա հարձակման պլաններ չունի։
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Զելենսկին - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Էրդողանը Զելենսկու հետ քննարկել է թուրք–ուկրաինական հարաբերությունները
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала