00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի․Փաշինյան
13:35
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի հետապնդումները համակարգված են․ Արցախի ՄԻՊ–ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

© Sputnik / Aram NersesyanԱրցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Բաժանորդագրվել
Հայերին խոշտանգելու, դաժանաբար սպանելու, տեղահանելու քաղաքականությունը նոր չէ, այն դրսևորվել է 1988-ից սկսած, շարունակվել Ապրիլյան, ապա նաև 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «պատահական միջադեպերի» անվան տակ փորձում է քողարկել Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների լայնածավալ և համակարգային ոտնահարման՝ վերջին տասնամյակների ընթացքում իրականացվող քաղաքականությունը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Facebook-ի իր էջում արձագանքել է Իլհամ Ալիևի հայտարարությանը։
Նոյեմբերի 26-ին Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանական ԶՈւ կողմից Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների դեմ գործողությունները որակել է որպես «հատուկենտ, պատահական միջադեպեր»։ Ստեփանյանը նշել է՝ խոսքը շարունակվող նպատակային սպանությունների մասին է։
Արցախի ՄԻՊ-ը շեշտել է՝ թե՛ այս տարվա հոկտեմբերի 9-ին Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստի, թե՛ նոյեմբերի 8-ին Շուշիի մոտակայքում վերանորոգման աշխատանքներ իրականացնող քաղաքացու սպանությունները, թե՛ Արցախի ՊԲ զինծառայողների գնդակոծությունները կրում են դիտավորյալ բնույթ։ Դրանք իրականացվել են որպես հայերի նկատմամբ հետապնդումների ադրբեջանական քաղաքականության շարունակություն։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Ալիևն Էրդողանին մանրամասներ է հայտնել Սոչիի եռակողմ հանդիպման մասին
Գեղամ Ստեփանյանը հիշեցրել է 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակիչների դաժան սպանությունները։ Եղել են դեպքեր, երբ այդ սպանությունները նկարահանվել և տարածվել են ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ զոհերի հարազատներին առավելագույն հոգեբանական տառապանք պատճառելու և Արցախի բնակչությանն ու ընդհանրապես հայերին ահաբեկելու նպատակով։
Հայ ռազմագերիներին խոշտանգել են, շատերը սպանվել են, մի քանիսին Ադրբեջանում ապօրինի ազատազրկման են դատապարտել և այլն։
Ստեփանյանն ընդգծել է՝ այս քաղաքականությունը նոր չէ։ Ադրբեջանական իշխանությունների կողմից 1988-1990 թվականներին կազմակերպված տեղահանումներն ուղեկցվում էին զանգվածային սպանություններով, խոշտանգումներով և ջարդերով։

«1991 թվականին Ադրբեջանի իշխանություններն արդեն սկսել էին հայերի արտաքսումը Արցախից «Օղակ» գործողության շրջանակներում, որը դարձավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախաբանը։ Լայնածավալ պատերազմն Արցախի Հանրապետության դեմ, որը տևեց մի քանի տարի՝ մինչև 1994 թվականը, Ադրբեջանի կողմից հայերին իրենց հողերից վերջնականապես վտարելու փորձ էր»,- նշել է պաշտպանը։

Ստեփանյանը հիշեցրել է նաև 1992 թ․ Մարաղա գյուղի բնակիչների ջարդը․ 50 բնակիչ դաժանաբար սպանվեց, ևս 50-ը՝ գերեվարվեց, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։ Նրանցից շատերի ճակատագրերը մինչ այսօր անհայտ է։
Президент Азербайджана Ильхам Алиев на неформальной встрече лидеров СНГ (20 декабря 2019). Санкт-Петербург - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Ալիևը խոսել է Փաշինյանի ու Պուտինի հետ անկեղծ բանակցությունների մասին
Ադրբեջանցի զինծառայողների դաժանությունները նաև 2016 թ․Ապրիլյան պատերազմի ժամանակ են դրսևորվել, խոշտանգումների և մահապատժի են ենթարկվել ինչպես զինվորականներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ։

«Հենց ադրբեջանական իշխանությունների, այդ թվում՝ այդ երկրի նախագահի բացահայտ և միտումնավոր խրախուսմամբ է իրականացվել հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն, այդ թվում՝ սպանությունները։ Ամենավառ օրինակներից են քնած հային սպանած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, ինչպես նաև 2016թ. ագրեսիայի ժամանակ հայի գլուխը կտրած և այն ադրբեջանական գյուղերում ցուցադրած ադրբեջանցի զինծառայողի՝ անձամբ նախագահի կողմից պարգևատրումը»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը։

Նա շեշտել է՝ այս օրինակները Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության ամենաակնառու վկայությունն են։
Զանգվածային սպանությունների, տեղահանությունների, խոշտանգումների և այլ անմարդկային արարքների տեսքով իրականացվող հայերի հետապնդումները կրում են լայնածավալ և համակարգված բնույթ։ Դրանք իրականացվում են Ադրբեջանի ԶՈւ և այդ երկրի գործակալների կողմից կանխամտածված ձևով։
Լրահոս
0