00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու թոշակառուն պիտի ուրախանա, եթե Սամվել Ալեքսանյանի ու մյուսների փողերը շատանան

© Sputnik / Asatur YesayantsՍամվել Ալեքսանյան
Սամվել Ալեքսանյան - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2021
Սամվել Ալեքսանյան
Բաժանորդագրվել
Հնարավո՞ր է արդյոք, որը մարդը, ինչ-որ մեկի անհատակ գրպանի փողերը հաշվելիս, ուրախանա ոչ թե այն ժամանակ, երբ այդ փողերը պակասեն, այլ այն դեպքում, երբ տեսնի, որ այդ փողերը շատանում են։
Ի՞նչ կա ուրախանալու։ Կա այն, որ աշխարհի շատ երկրներում բիզնեսի և հանրության միջև ֆինանսական փոխհարաբերությունների համակարգն այնպես է կարգավորվում, որ հարուստների մեծ գումարները դադարեն ուրախացնել միմիայն իրենց տերերին և այս կամ այն չափով «բաժին հասնեն» նաև ուրիշներին։ Տվյալ դեպքում՝ թոշակառուներին, հասարակության ամենաանապահով շերտերին։
Ինչո՞ւ հայ թոշակառուն պետք է ուրախանա Սամվել Ալեքսանյանի, Խաչատուր Սուքիասյանի, Գագիկ Ծառուկյանի և կապիտալիստական աշխատանքի մյուս հերոսների բանկային հաշիվների աճի համար։ Այսօր ոչ մի պատճառ չկա, բայց կարող է լինել վաղը, երբ հզոր կորպորացիաների (և ոչ միայն) սեփականատերերը սկսեն իրենց աշխատակիցներին այսպես կոչված ոչ պետական թոշակներ վճարել։
Ի՞նչ է «ոչ պետական թոշակը»։ Երբ պետությունը վաստակած հանգստի անցածներին առանձին է վճարում, իսկ կորպորացիաները կենսաթոշակային հիմնադրամից կաթացող գումարին որոշ գումար էլ իրենց կողմից են ավելացնում։ Որոշ երկրներում՝ գրեթե նույնքան, որքան պետությունն է տալիս։
Полицейские на площади Республики  - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2021
Կոշիկներ պարոն նախարարի համար, կամ ՆԳՆ-ի անվանափոխության ոդիսականը
Ինչի՞ն են բախվել այսօր հայ թոշակառուները, որոնց մասին չի կարելի ասել, թե երեկ կենսուրախ լինելու շատ առիթներ ունեին։ Բախվել են սննդամթերքի գների կտրուկ աճի, թանկացել են կոմունալ ծառայությունները, ինչից հետո կյանքն ավել ուրախ չի դարձել, միայն ավելի դժվար է դարձել։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում հացի, նպարեղենի և ալյուրի գները 2021թ․-ի հոկտեմբերին ավելացել են համապատասխանաբար 11, 17, 3 և 7,2 տոկոսով (2020թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ)։ Գների բարձրացումը շարունակվել է նաև նոյեմբերին։
Այս ֆոնին կառավարությունը նվազագույն թոշակը բարձրացնում է խղճուկ 4,4 դոլարով՝ 2100 դրամով։ Սրան էլ գումարած՝ շատերին ցնցում է այն լուրը, որ Ազգային ժողովի նախագահի համար պատրաստվում են մոտ 200 հազար դոլարանոց ծառայողական BMW գնել։
Հարցն այն չէ, որ խորհրդարանի խոսնակը չպետք է շքեղ մեքենայով երթևեկի, այլ այն, որ թոշակառուն ոչ միայն տաքսու գումար չունի, այլև երթուղայինի վրա է խնայում։ Դանիայում չենք ապրում, ճիշտն ասած։
Акция протеста оппозиции перед Домом правительства с требованием отставки правительства Армении во главе с премьер-министром (10 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
Ղեկավարներին միշտ ու ամենուրեք հայհոյում են, պատիժներն են տարբեր
Հայացք նետենք Ռուսաստանին, որտեղ ծերության թոշակ է ստանում 27 միլիոն մարդ, մինչդեռ բազմաթիվ խոշոր ընկերություններ իրենց աշխատակիցներ գումար վաստակելու հնարավորություն են տալիս նաև թոշակի անցնելուց հետո։ Ինչպե՞ս։ Հենց մարդը որոշակի տարիքի է հասնում, նրան կորպորատիվ թոշակ են նշանակում․ խոշոր ընկերություններում այն համեմատելի է պետական թոշակի հետ, հաճախ անգամ ավելի բարձր է լինում։ Ընդ որում՝ այդպիսի թոշակները հաճախ սկսում են վճարել ավելի վաղ, քան պետականը։
Ռուսաստանում այսօր ոչ պետական թոշակային ապահովման հաշվին գրեթե նույնքան մարդ կա, որքան ապրում է բնակչությունը կորցնող Հայաստանում։
․․․Դիտարկումներ Նյու Յորք քաղաքի Քենեդու անվան օդանավակայանից։ Մեկնման սրահ։ Գրանցման սեղանի մոտ հավաքվում է Աերոֆլոտի «Բոինգի» անձնակազմը` օդաչուներ, բորտուղեկցորդուհիներ։ Սպասում են, թե երբ կթույլատրեն բարձրանալ ինքնաթիռ, պատրաստել այն թռիչքի։ Բոլորը սլացիկ են, ֆիրմային վերարկուներով, քայլվածքը՝ հաղթանակած, հայացքը՝ անկախ, ասես կապիտալի առաջնային կուտակման դարաշրջանի պաստառին նայես․ «Կյանքը ստացվե՜լ է»։
Տարիքի առումով անձնակազմը (օդաչուները ներառյալ) կատարյալ վիճակում է, որն, ավաղ, արագ է անցնում, իսկ ավիացիայում՝ է՛լ ավելի արագ։ Թեև օդաչուն որպես հրամանատար կարող է թռչել մինչև 65 տարեկան, բնավ ոչ բոլորն են համաձայնում տասնամյակներ շարունակ օրգանիզմի համար մեծ ծանրաբեռնվածությունների և հոգեբանությունն այսպես թե այնպես ճնշող սթրեսներից հետո ղեկանիվ բռնել։
Բախում ոստիկանների և ընդդիմադիրների միջև - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
Բայց չէ՞ որ Հայաստանում էլ է վաղը գալու. բաց թողածը դժվար է հետ բերել, բայց հնարավոր է
Մինչդեռ «Աերոֆլոտում» ծառայողներն անհանգստանալու բան չունեն․ կորպորացիան սեփական Ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամն ունի, որն իրավունք ունի ուղիղ պայմանագրեր կնքելու ընկերության աշխատակիցների սպասարկման համար։ Աերոֆլոտցին համարձակ հայացքով է նայում ապագային, քանի որ գիտի՝ ընկերությունն իրեն առանց գումարի չի թողնի։ Այստեղից էլ՝ ինքնավստահ քայլվածքը, անկախ հայացքը․․․
Նույնն է «Գազպրոմում», «Ռուսական երկաթուղիներում», ՎՏԲ բանկում ու Սբերբանկում, «Տոսնեֆտ» ընկերությունում։ Նույնը չէ ֆինանսական առումով անհամեմատելի, սակայն ճանաչելի ապրանքանիշներ ունեցող հայկական խոշոր կորպորացիաներում։ Իսկ դրանց տերերը կարող էին զգալիորեն նվազեցնել լարումը «ժողովուրդ-իշխանություն» հարաբերություններում և այդպիսով, եթե այդքան շատ են ուզում, հաստատել իրենց նվիրվածությունը ինչպես իշխող կուսակցությանը, այնպես էլ հայրենի կառավարությանը։
․․․Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում այսպիսի գործերին է մասնակցում բնակչության 70-80 տոկոսը, ինչի արդյունքում էլ, օրինակ, նորվեգացի թոշակառուն և հայ թոշակառուն չափազանց տարբեր երևույթներ են։

Ճիշտ է, Հայաստանում հարուստները նույնպես վճարում են, բայց դրանք ավելի շուտ մեկանգամյա ակցիաներ են, քան պարբերական աջակցություն օգնության կարիք ունեցողներին։ Տվյալ դեպքում՝ Արցախյան վերջին պատերազմի վիրավոր զինվորներին և հաշմանդամներին։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որը բջջային կապի ծառայություններ է տրամադրում ամբողջ Հայաստանի տարածքում, նմանատիպ ծրագիր է մշակել երեք տարվա համար, 120 միլիոն դրամ է հատկացրել՝ Գերմանիայից և Նիդեռլանդներից հարյուր ժամանակակից օրթեզ գնելով։
․․. Հարուստներին սիրելը, ընդհանուր առմամբ, պարտադիր չէ, բայց երբ տեսնում ես, որ այն ընկերությունը, կազմակերպությունը, որտեղ դու ես աշխատում, ղեկավարում են մարդիկ, որոնք անտարբեր չեն քո ֆինանսական դրության նկատմամբ, ոչ միայն հաճելի է, այլև օգտակար։ Ինչպես մի, այնպես էլ մյուս կողմի համար։
Լրահոս
0