00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմը խանգարել է բերդերի վերականգնմանը. կառավարությունը նոր ծրագիր է սկսում

© Sputnik / Janna PoghostanԱրենիի քարանձավը
Արենիի քարանձավը - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը կարևորեց հատկապես Լոռու մարզի Ամրակից գյուղի ռուսական եկեղեցու վերականգնման աշխատանքներն ու Արենիի հնագույն կոշիկի ցուցադրության կազմակերպումը։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվեց 128 439 600 դրամ։
Ինչպես նախագիծը ներկայացնելիս հայտնեց նախարար Վահրամ Դումանյանը, գումարը հատկացվելու է ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայմանը, նորոգմանն ու վերականգնմանը։
«Կարմիր բլուր» հնավայրում ուրարտական շերտ է հայտնաբերվել, պեղումները շարունակվում են
Նշված գումարի շրջանակներում իրականացվելու են Լոռու մարզի Լոռի Բերդի միջնաբերդի պարիսպապատին և բաղնիքին հարող հատածի պեղումների, միջնաբերդի պարսպի հարավ–արևմտյան հատվածի, Լոռի Բերդի միջնաբերդի եկեղեցու և երկու բաղնիքների ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման, Լոռու մարզի Ամրակից գյուղի 1846թ–ի ռուսական եկեղեցու, ինչպես նաև` Տավուշի մարզի 13-րդ դարի «Սրվեղ» վանական համալիրի ու «Տավուշ» ամրոցի պարիսպների, կից կառույցների, եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքներ։
Նույն որոշմամբ 20 138 000 դրամ հատկացվելու է Հնագիտության և ազգագրության ինստիտուտին «Տավուշ» ամրոցի տարածքում պեղումներ իրականացնելու համար, 9.9 մլն դրամ էլ` Հայաստանի պատմության թանգարանին` Արենի-1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման համար։
Археологические раскопки на территории крепости Тавуш в Берде - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
«Ուզում ենք միջնաբերդի մուտքը բացահայտել». Տավուշ ամրոցի տարածքի պեղումները վերսկսվել են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նախագծի ընդունումը` ասելով. «Մենք Հայաստանում պատմամշակութային արժեքների պահպանման խնդիրների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք, որովհետև կարևորում ենք մեր ինքնության ու պատմության հուշարձանների պահպանումը»։
Փաշինյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը 2020թ–ից պետք է սկսեր Հայաստանի պետականությունը խորհրդանշող հուշարձանների պահպանության ծրագիր, որը պատերազմի հետևանքով չիրականացվեց։
Մեծամորի ոսկին». բացառիկ արժեքներով ցուցանմուշների հավաքածուն
«Իհարկե, այս դեպքում խոսքը ամրոցների ու բերդերի մասին է։Մենք ամրոցների ու բերդերի բավական հարուստ ժառանգություն ունենք, բայց այն բավարար չափով պահպանված չէ` սկսած նրանից, որ դեպի այդ ամրոցներ տանող պատշաճ ճանապարհներ չկան, դրանք տասնյակ տարիներ ամրացման ու վերականգնման որևէ աշխատանքների չեն ենթարկվել»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այս իրավիճակն ազդում է նաև զբոսաշրջության զարգացման վրա։
Այս համատեքստում վարչապետը կարևորեց հատկապես ռուսական եկեղեցու վերականգնման աշխատանքներն ու Արենիի հնագույն կոշիկի ցուցադրության կազմակերպումը։
Լրահոս
0