https://arm.sputniknews.ru/20211225/erevani-qaghaqapety-chi-patrastvum-qpakan-darnal-bajc-khvostacav-khzvatsutjuny-veracnel-36861649.html
Երևանի քաղաքապետը չի պատրաստվում ՔՊ–ական դառնալ, բայց խոստացավ խզվածությունը վերացնել
Երևանի քաղաքապետը չի պատրաստվում ՔՊ–ական դառնալ, բայց խոստացավ խզվածությունը վերացնել
Sputnik Արմենիա
Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշում է, որ իր տեսլականը տեղավորվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում։ 25.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-25T13:07+0400
2021-12-25T13:07+0400
2021-12-25T13:17+0400
հրաչյա սարգսյան
հայկ մարության
զլմ
երևանի ավագանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/19/36860301_0:0:1600:900_1920x0_80_0_0_8bf9e95680e2e402a0ed999e61bc79b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի պատրաստվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվել։ Քաղաքապետի պաշտոնը ստանձնելու համար երդման արարողության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ խզվածության մասին է խոսքը, մանավանդ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ հայտարարեց, որ այս ընթացքում մեծ ֆինանսական աջակցություն են ցուցաբերել քաղաքապետարանին։Ի պատասխան Սարգսյանը նշեց, որ աջակցությունը միայն ֆինանսականով չէ պայմանավորված, քանի որ գումարը միայն միջոց է։Նորընտիր քաղաքապետը նշեց, որ այս օրերին բավական շատ քննարկումներ են եղել և կրկին անդրադառնալ չի ուզում խզվածության հարցին։Իսկ թե որն է լինելու Սարգսյանի առաջին անելիքը` վերջինս նշեց, որ տրանսպորտի բարեփոխման ծրագիրն ավարտին կհասցնի։Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց. Նիկոլ ՓաշինյանՆշենք, որ ըստ ԶԼՄ–ների` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և իշխանության միջև հարաբերությունները լարվեցին պատերազմից հետո, քանի որ Մարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություններով հանդես չեկավ։ Ավելին, հարաբերություններում ճեղքվածքը մեծացավ, երբ այս տարվա հունիսի 20-ին խորհրդարանական ընտրություններում Մարությանը կրկին հրապարակային կերպով չաջակցեց ՔՊ–ին։
https://arm.sputniknews.ru/20211225/ajvo-kadrajin-pvopvokhutjunner-klinen-erevani-qaghaqapetn-asac-inch-mardik-en-iren-petq-36860803.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/19/36860301_108:0:1308:900_1920x0_80_0_0_5f08a9820b51964cab8203a408cef340.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հրաչյա սարգսյան, հայկ մարության, զլմ, երևանի ավագանի
հրաչյա սարգսյան, հայկ մարության, զլմ, երևանի ավագանի
Երևանի քաղաքապետը չի պատրաստվում ՔՊ–ական դառնալ, բայց խոստացավ խզվածությունը վերացնել
13:07 25.12.2021 (Թարմացված է: 13:17 25.12.2021) Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշում է, որ իր տեսլականը տեղավորվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի պատրաստվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվել։ Քաղաքապետի պաշտոնը ստանձնելու համար
երդման արարողության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Չէ, նման քննարկումներ չկան։ Ես անկուսակցական եմ և ստանձել եմ քաղաքապետի պաշտոնը, որպեսզի կառավարեմ այն ծրագրերը, որը սկսել ենք։ Միևնույն ժամանակ, պետք է վերացնեմ այն խզվածությունը, որն առկա էր գործադիր, օրենսդիր մարմինների միջև»,–ասաց Սարգսյանը` հավելելով, որ իր տեսլականը տեղավորվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ խզվածության մասին է խոսքը, մանավանդ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ հայտարարեց, որ այս ընթացքում մեծ ֆինանսական աջակցություն են ցուցաբերել քաղաքապետարանին։
Ի պատասխան Սարգսյանը նշեց, որ աջակցությունը միայն ֆինանսականով չէ պայմանավորված, քանի որ գումարը միայն միջոց է։
25 դեկտեմբերի 2021, 12:35
Նորընտիր քաղաքապետը նշեց, որ այս օրերին բավական շատ քննարկումներ են եղել և կրկին անդրադառնալ չի ուզում խզվածության հարցին։
Իսկ թե որն է լինելու Սարգսյանի առաջին անելիքը` վերջինս նշեց, որ տրանսպորտի բարեփոխման ծրագիրն ավարտին կհասցնի։
Նշենք, որ ըստ ԶԼՄ–ների` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և իշխանության միջև հարաբերությունները լարվեցին պատերազմից հետո, քանի որ Մարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություններով հանդես չեկավ։
Ավելին, հարաբերություններում ճեղքվածքը մեծացավ, երբ այս տարվա հունիսի 20-ին խորհրդարանական ընտրություններում Մարությանը կրկին հրապարակային կերպով չաջակցեց ՔՊ–ին։