00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զարուհի Բաթոյանը հրավիրվել է ԱԺ քննիչ հանձնաժողով

© Sputnik / Asatur YesayantsԶարուհի Բաթոյան
Զարուհի Բաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Զարուհի Բաթոյան
Բաժանորդագրվել
«Հայաստան» հիմնադրամի կողմից հավաքագրված և պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամները Բաթոյանին հարցեր ունեն ծախսային բաշխվածության վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը հրավիրվել է ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ–ն` հավելելով, որ հանձնաժողովը հունվարի 12-ին գումարել է 4-րդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ քննիչ հանձնաժողովը նպատակ ունի ուսումնասիրել հիմնադրամի հավաքագրած գումարների ծախսման ուղղությունները և պարզել` արդյոք դրանք ծառայել են 44-օրյա պատերազմի ընթացքում ստեղծված իրավիճակի և դրանից հետո առաջացած հետևանքների հաղթահարմանը: Բաթոյանը հրավիրվել էր հանձնաժողով, քանի որ մինչև 2020թ. նոյեմբերի 20-ը նա է եղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։
Բաթոյանը նշել է, որ հիմնադրամի աջակցությունը եղել է 2020-ի հոկտեմբերից սկսած. միջոցներն ուղղվել են շտապօգնության մեքենաների ձեռքբերմանն ու առողջապահական հրատապ խնդիրների լուծմանը:

«Նախարարությունն ավելի ուշ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացրել է հուղարկավորությունների կազմակերպման ու գերեզմանատների ձեռքբերման ծախսերը։ Բացի այդ, «Հյուրընկալ ընտանիքներ» ծրագրի շրջանակում գումարներ են տրամադրվել Հայաստանի շահառու ընտանիքներին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հանձնաժողովի անդամները Զարուհի Բաթոյանին ուղղել են ծրագրերի իրականացման ժամկետների, ծախսային բաշխվածության վերաբերյալ հարցեր: ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին հանձնաժողովը լիազորել է կոնկրետ ծրագրերի մասով ուսումնասիրել նախարարությունում առկա տվյալները և դրանք փաստագրված ներկայացնել հանձնաժողովին:
Արծվիկ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
ԱԺ քննիչ հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել կառավարությանն ու «Հայաստան» հիմնադրամին
Հիշեցնենք, որ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրից «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել էր «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավ, որի արդյունքում հավաքագրված միջոցներից 52,7 միլիարդ դրամը նախորդ տարվա նոյեմբերին փոխանցվել էր պետական բյուջե։
2020 թվականի նոյեմբերի 18-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չեն, մի մասը պատերազմի ընթացքում նվիրաբերվել էր ՀՀ կառավարությանը։ Այս հայտարարությունը շահարկումների առիթ էր դարձել, մեղադրանքներ էին հնչում «Հայաստան» հիմնադրամի հասցեին։
Եթե պետք լինի, օրենքը կփոխենք. Փաշինյանն ասել է` ինչու չի ստեղծվել քննիչ հանձնաժողովը
Քննիչ հանձնաժողով ստեղծելու համար ԱԺ նախագահին էին դիմել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։
Լրահոս
0