«Բառեր չեմ գտնում». դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց

© Photo : official site of the President of RAԴատավոր Բորիս Բախշիյանը նախագահական նստավայրում երդման արարողության ժամանակ (8 հուլիսի, 2020թ). Երևան
Դատավոր Բորիս Բախշիյանը նախագահական նստավայրում երդման արարողության ժամանակ (8 հուլիսի, 2020թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Դատարանը բավարարեց Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց։ Նման որոշում կայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը` բավարարելով Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
«Վրեժխնդիր են լինում արդար դատավորից». քննվում է Բորիս Բախշիյանի խափանման միջոցի հարցը
Պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց` կայացվեց այն որոշումը, ինչին սպասում էին։

«Դատավոր Դավիթ Արղամանյանը պիոների պես կատարեց իր հանձնարարությունը։ Որոշմանը ծանոթացանք` ուզում էինք հասկանալ, թե ինչի համար է նման որոշում կայացվել, սակայն իմաստ չկար ոչինչ փնտրելու։ Արդարադատությունը մի խումբ իշխանավոր ուղղակի բռնաբարեցին, իսկ ժողովրդավարությունն անդունդ գլորվեց։ Բառեր չեմ գտնում»,–ասաց Սարգսյանը։

Նա հավելեց` կան դատավորներ, որոնք ամեն ինչ անում են, որ լինեն իշխանությունների սիրելին։ Բացի այդ, կան նաև համարձակ որոշումներ ընդունող դատավորներ, որոնց էլ, ըստ պաշտպանի, կալանավորում են, որպեսզի մյուսների «աչքը վախեցնեն»։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն բավարարել էր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ` ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Բախշիյանը Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։
Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում։
Լրահոս
0