00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊԵԿ փոխնախագահը պարզաբանում է` ինչու են աշխատատեղերն ավելանում, հարկային եկամուտները` ոչ

CC BY 2.0 / Scott Winterroth / Мужчины за работой
Мужчины за работой - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2022
Բաժանորդագրվել
Անհամապատասխանության պատճառը, ըստ ՊԵԿ պաշտոնյայի, կարող են լինել ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված բացառությունները։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն այսօր ԱԺ–ում պարզաբանեց, թե ինչպես է ստացվել, որ պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում աշխատատեղերի ավելացում է արձանագրել, բայց աշխատավարձերից ստացվող հարկային եկամուտները չեն աճել։
Նրա խոսքով` նման անհամապատասխանության պատճառը կարող են լինել ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված` եկամտահարկին վերաբերող բացառությունները։

«Միկրոձեռնարկատիրության աշխատողները, անկախ իրենց ստացած աշխատավարձի չափից, վճարում են 5000 դրամ եկամտահարկ։ Դրանից բացի, ունենք ՏՏ ոլորտի եկամտահարկի արտոնություններ։ Հետևաբար ընդհանուր աճի մեջ դրանք կարող են ու պետք է նվազեցնող ազդեցություն ունենան աշխատատեղերի թվաքանակի աճ, աշխատավարձի ֆոնդի աճ և եկամտային հարկի աճ համամասնության վրա»,– ասաց Մանուկյանը` պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների բարձրացրած հարցին։

Նրա մեկնաբանմամբ` եթե օրինակ միկրոձեռնարկատիրության ոլորտում 5000 աշխատատեղ է ավելացել, եկամտահարկը կավելանա ընդամենը 25 մլն դրամով, այն դեպքում, երբ այլ ոլորտում նույն քանակով աշխատատեղերի ավելացումն անհամեմատ ավելի մեծ չափով եկամտահարկի մուտքեր կապահովեր։
Հիշեցնենք`փետրվարի 3-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2021թ–ին Հայաստանում գրանցվել է 659 471 աշխատատեղ, ինչը, նրա բնորոշմամբ, բացարձակ ռեկորդ է 3-րդ հանրապետության պատմության ընթացքում։
Նա նաև նշել էր, որ անցյալ տարի 9 տոկոսով ավելացել է 150 000 դրամից ավել աշխատավարձ ստացողների թիվը։
Տնտեսագետները վարչապետի այս հայտարարության վերաբերյալ տարակուսանք էին հայտնել` նշելով, որ եթե 2021–ին գրանցված աշխատատեղերը 2020-ի համեմատ շուրջ 50 000-ով ավելացել են, առավել ևս, եթե միջին աշխատավարձն ավելացել է 7․8 տոկոսով, ապա դա բյուջեում պետք է արտահայտվեր հարկային մուտքերի համարժեք աճով։ Մինչդեռ պաշտոնական թվերը հարկային մուտքերի ընդամենը 3-4 տոկոս ավելացում են արձանագրել։
Լրահոս
0