https://armeniasputnik.am/20220209/hh-nakhagah-karvogh-e-yntrvel-angam-4-dzajnvov-alen-simvonjany-harcazrujc-e-tvel-38480545.html
ՀՀ նախագահ կարող է ընտրվել անգամ 4 ձայնով. Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել
ՀՀ նախագահ կարող է ընտրվել անգամ 4 ձայնով. Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել
Ալեն Սիմոնյանը խոսել է Արմեն Գիչյանի հեռանալու, նախագահի աշխատակազմում տեղաշարժեր անելու և ՀՀ նախագահի ընտրության մասին։ 09.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-09T13:45+0400
2022-02-09T13:45+0400
2022-02-09T14:06+0400
հայաստան
ալեն սիմոնյան
նախագահ
աժ (ազգային ժողով)
ընդդիմություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/0d/37494559_0:105:1500:949_1920x0_80_0_0_1eaa402716460a6b221d76639c279ca2.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահի լիազորությունները ստանձնած Ալեն Սիմոնյանն անհամբեր սպասում է Ազգային ժողով վերադառնալուն։ Նա այդ մասին ասել է parliamentmonitoring–ին տված հարցազրույցում։«Օրերն եմ հաշվում, թե երբ եմ վերադառնալու խորհրդարան, որովհետև ինձ այնտեղ ավելի շատ եմ տեսնում այս փուլում»,– ասել է նա։Սիմոնյանը խոսել է նախագահի 100–հոգանոց աշխատակազմի մասին` նշելով, որ կրճատումների պատասխանատվությունն իր վրա չի վերացնի։Նա անդրադարձել է Արմեն Սարգսյանի խորհրդական Արմեն Գիչյանի հեռանալուն։«Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել: Ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ: Մենք քննարկել ենք պատճառը, և գտնում եմ՝ ճիշտ չէ բարձրաձայնելը: Առաջին օրը եղած մի իրադարձության հետ է կապված»,– նշել է Սիմոնյանը։Իսկ իր օգնական Դավիթ Առաքելյանին նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելն էլ նա բնական է համարել։Ինչ վերաբերում է նոր նախագահի ընտրությանը, ապա Ազգային ժողովի նախագահը նշել է, որ ընդդիմության մասնակցությունը բոլորովին պարտադիր չէ։«Իսկ ո՞վ է ասում, որ պետք է բոլորը քվեարկեն: Ընդհակառակը, օրենքն ասում է ավելի վատ բան, որ ինչ-որ փուլում կարող է նախագահն ընտրվել նույնիսկ 54 ձայնով: Այսինքն` քվեարկությունը տեղի է ունենում այնքան ժամանակ,և պահանջն այնքան է իջնում, մինչև նախագահն ընտրվի, և նա կարող է ընտրվել անգամ 4 ձայնով: Դա խորհրդարանական ընդդիմության գրած օրենքն է»,– նշել է Սիմոնյանը։Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:Փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:Հաջորդ օրը ԱԺ–ն հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: 2006թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ եղել է «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:2021թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-ին հայտարարեց, որ ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին։ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:Ընդդիմությունը որոշել է որևէ կերպ չմասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը. հայտարարություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/0d/37494559_48:0:1453:1054_1920x0_80_0_0_64620f7d6d11ec1d1bfc5390156bef7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան ալեն սիմոնյան նախագահ ընտրություն
հայաստան ալեն սիմոնյան նախագահ ընտրություն
ՀՀ նախագահ կարող է ընտրվել անգամ 4 ձայնով. Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել
13:45 09.02.2022 (Թարմացված է: 14:06 09.02.2022) Ալեն Սիմոնյանը խոսել է Արմեն Գիչյանի հեռանալու, նախագահի աշխատակազմում տեղաշարժեր անելու և ՀՀ նախագահի ընտրության մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահի լիազորությունները ստանձնած Ալեն Սիմոնյանն անհամբեր սպասում է Ազգային ժողով վերադառնալուն։ Նա այդ մասին ասել է
parliamentmonitoring–ին տված հարցազրույցում։
«Օրերն եմ հաշվում, թե երբ եմ վերադառնալու խորհրդարան, որովհետև ինձ այնտեղ ավելի շատ եմ տեսնում այս փուլում»,– ասել է նա։
Սիմոնյանը խոսել է նախագահի 100–հոգանոց աշխատակազմի մասին` նշելով, որ կրճատումների պատասխանատվությունն իր վրա չի վերացնի։
Նա անդրադարձել է Արմեն Սարգսյանի խորհրդական Արմեն Գիչյանի հեռանալուն։
«Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել: Ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ: Մենք քննարկել ենք պատճառը, և գտնում եմ՝ ճիշտ չէ բարձրաձայնելը: Առաջին օրը եղած մի իրադարձության հետ է կապված»,– նշել է Սիմոնյանը։
Իսկ իր օգնական Դավիթ Առաքելյանին նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելն էլ նա բնական է համարել։
«Ես մեծ մասամբ այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում, և բնական է` պետք է կարողանամ վերահսկել 100-ից ավելի աշխատակից ունեցող անձնակազմին, պետք է տեղեկացված լինեմ ամեն ինչից։ Այստեղ ինձ կօգնի իմ օգնականը, և լիազորությունների ավարտից հետո ինձ հետ կվերադառնա ԱԺ: Միաժամանակ, ես առաջին օրը հայտարարել եմ, որ այս ժամանակահատվածում շատ քիչ տեղաշարժեր պետք է ինձ թույլ տամ, որպեսզի նոր ընտրված նախագահն ինքը որոշի, թե ինչ գործողություններ անի»,–ընդգծել է Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է նոր նախագահի ընտրությանը, ապա Ազգային ժողովի նախագահը նշել է, որ ընդդիմության մասնակցությունը բոլորովին պարտադիր չէ։
«Իսկ ո՞վ է ասում, որ պետք է բոլորը քվեարկեն: Ընդհակառակը, օրենքն ասում է ավելի վատ բան, որ ինչ-որ փուլում կարող է նախագահն ընտրվել նույնիսկ 54 ձայնով: Այսինքն` քվեարկությունը տեղի է ունենում այնքան ժամանակ,և պահանջն այնքան է իջնում, մինչև նախագահն ընտրվի, և նա կարող է ընտրվել անգամ 4 ձայնով: Դա խորհրդարանական ընդդիմության գրած օրենքն է»,– նշել է Սիմոնյանը։
Հիշեցնենք` հունվարի 23-ին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում
կառաջադրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:Հաջորդ օրը ԱԺ–ն
հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:
2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: 2006թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ եղել է «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:
2021թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-ին
հայտարարեց, որ ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին։
ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: