00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն կարող է ռուսական ներդրումային հիմնադրամների համար հարթակ դառնալ. ռուս ֆինանսիստ

© Sputnik / Tigran HakobyanՍտանիսլավ Սկրիպնիչենկո
Ստանիսլավ Սկրիպնիչենկո - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2022
Ստանիսլավ Սկրիպնիչենկո
Բաժանորդագրվել
Ֆինանսական պատժամիջոցները «կտրել են» հարուստ ռուսաստանցիներին արտասահմանյան իրենց ակտիվներից։ Բայց բիզնես բիզնես է. եվրոպական և ամերիկյան բանկերը չեն ուզում բաց թողնել ստուգված հաշիվներով խոշոր հաճախորդներին և պատրաստ են այլ երկրների միջոցով նրանց հետ աշխատել։ Եվ Հայաստանը կարող է նրանց համար կամուրջ դառնալ։
Միլիարդավոր դոլարները, որոնք ունևոր ռուսաստանցիները ներդրել են արտասահմանյան բաժնետոմսերի և գույքի մեջ, կարող են «պատժամիջոցների վարագույրից» այն կողմ մնալ: Այնուամենայնիվ, եթե սառեցնեն մի քանի կամ նույնիսկ մի քանի տասնյակ միլիարդատերերի ակտիվները, ապա կմնան հազարավոր պարզապես ունևոր մարդիկ, որոնցից ոչ ոք փողը չի խլի: Հարցն այն է, թե ինչպես պետք է կառավարել այդ գումարները, ու որ երկրները ներդրողի ու նրա փողի միջև «կամուրջ» կդառնան։
Հայաստանի հնարավորություններն ուզում է պարզել Pragmatos Capital ներդրումային ընկերության հիմնադիր ու տնօրեն Ստանիսլավ Սկրիպնիչենկոն։

Ի՞նչ բարդություններ են առաջացել

Վերջին տարիներին ավելի շատ ռուսաստանցիներ են սկսել բորսայի միջոցով ներդրումներ անել։ Վերջին երկու տարիների ընթացքում բացվել են մոտ 4,5 մլն բորսային հաշիվներ, մոտավորապես այնքան, որքան Ռուսաստանի ֆոնդային շուկայի նախորդ ողջ պատմության մեջ։
Այժմ նրանց ակտիվները ռուսական ընկերություններում խիստ «նեղվելու են», իսկ արտասահմանյան ակտիվները հնարավոր է առաջիկայում չկարողանան տնօրինել, քանի որ Clearstream ու Euroclear միջազգային հաշվարկային դեպոզիտարիաները դադարեցրել են ռուսական արժեթղթերի մի մասի հաշվարկները, իսկ մյուս մասով զգալիորեն բարդացրել են: Այժմ Euroclear-ը ռուսաստանցի հաճախորդների համար բոլոր վճարման հանձնարարականները ձեռքով է ստուգում, դասակարգելով դրանք որպես փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կասկածելի առարկա:
«Ինքներդ էլ հասկանում եք, թե քանի գործարք ու վճարման հանձնարարական կա, ու որքան ժամանակ կպահանջվի դրանք ձեռքով մշակելու համար։ Ուստի ակտիվների փոխանցումները արտերկրից Ռուսաստան պարզապես կանգ են առել։ Կան գործարքներ, որոնք երկու շաբաթ է՝ «խցանված են»։ Euroclear-ի համար դա, իհարկե, նույնպես սթրեսային իրավիճակ է», - ավելացրեց Սկրիպնիչենկոն։
Թե որքանով է հարմար Հայաստանի միջոցով գործողություններ իրականացնել, դեռ վաղ է խոսել, բայց վստահությանը է ներշնչում այն հանգամանքը, որ այստեղ միջազգային վարկանիշային գործակալությունների կայուն գնահատականներով բանկեր են աշխատում։ Բացի այդ, զարգացած է ֆինանսական ենթակառուցվածքը, խոշոր բանկերը ելք ունեն դեպի միջազգային շուկաներ, իսկ Հայաստանի ֆոնդային բորսայում հասանելի են երկու կարևորագույն հաշվարկային համակարգերը (Clearstream ու Euroclear):
«Այդ պատճառով, կարծում եմ, Հայաստանում կարելի է փորձել միջազգային ներդրումների համար ենթակառուցվածքներ ստեղծել, ինչպես նաև օժանդակ սոֆթ զարգացնել, օրինակ, ֆինանսական պլանավորմամբ, որի վրա մեր ընկերությունը վաղուց է աշխատում։ Այստեղ կան ուժեղ այթիշնիկներ ու ֆինանսիստները։ Այստեղ կան մասնագետներ, որոնք շատ հաջող ղեկավարում են հեջ-հիմնադրամը ԱՄՆ-ում։ Նման օրինակները ձեր երկրին լավ իմիջ են ստեղծում պրոֆեսիոնալ աշխարհում», - ավելացրեց Սկրիպնիչենկոն։

Միլիարդների մեջ կլողա՞նք

Այդքան էլ չէ։ Ռուսական հիմնադրամների վերատեղաբաշխման համար մրցակցություն կծավալվի։ Թուրքիայում և Արաբական Էմիրություններում ռուսական ներդրումային ընկերությունները երկար տարիներ աշխատում են միլիարդավոր ծավալներով։
Սակայն նա նշեց, որ Թուրքիան, իր առավելություններով հանդերձ, խնդիրներ ունի դրամավարկային քաղաքականության կարգավորման ու գնաճի կառավարման հետ։ Գնաճը կարող է խորանալ նավթի գների աճի պատճառով։ Բացի կարճաժամկետ ռիսկերից, մասնագետի խոսքով, կան նաև երկարաժամկետ ռիսկեր․ վերջին 40 տարում Թուրքիան առնվազն հինգ անգամ վարկային խնդիրներ է ունեցել՝ ընդհուպ մինչև դեֆոլտ։
Մրցակցություն մեջ կարող է մտնել Ինդոնեզիան, որտեղ մինչ դա էլ շատ մասնագետներ աշխատում էին հեռակա կարգով ու որն արդեն բանկային հաշիվների բացման ու կացության թույլտվության պարզեցված կանոններ է սահմանում։
«Չեմ կարող խորհուրդ տալ Հայաստանի իշխանությանը, բայց, հնարավոր է, ռուս ներդրողներին կարող էր գրավել երկրում որոշակի գումարի ներդրումներ կատարելիս քաղաքացիություն ստանալու հնարավորությունը, իհարկե, միջոցների ծագման օրինականության ստուգումներից հետո։ Շատ ունևոր հաճախորդների համար դա շատ հետաքրքիր կլիներ՝ հաշվի առնելով Հայաստանի լավ հարաբերությունները ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի հետ», - ավելացրեց նա։

Դժվարությունները լուծելի են

Առայժմ նա և իր գործընկերները հիմնականում լուծում են կենցաղային հարցերը ՝ բնակարանից և երեխաների համար դպրոցից մինչև բանկային հաշիվների բացում (նրանց համար մի շարք դեպքերում բացում են ուշացումով)։
Բայց, ընդհանուր առմամբ, նրա պատկերացումներով, պետք է ավելի բարդ լիներ, քան իրականում է։ Նա նշեց, որ կենցաղային հարմարություններն ու կյանքի որակը այստեղ միանգամայն համեմատելի են Մոսկվայի հետ։
«Հայաստանում ռուսաստանցիների հանդեպ վերաբերմունքի մասին, կարծում եմ, շատերը ձեզ պատմել են, միայն մեկ օրինակ բերեմ, որն ինձ պատմել է ծանոթս։ Նա տարել է երեխայի սայլակը զոդողի մոտ վերանորոգման, զոդողը մեքենայով տարել է այն մեկ այլ զոդողի մոտ, որից հետո հետ է բերել ու գումար չի վերցրել։ Կարծում եմ, յուրաքանչյուր մարդ կարող է մի քանի նմանատիպ պատմություն պատմել», - ավելացրեց Սկրիպնիչենկոն։
Իսկ եթե վերադառնանք բիզնեսի հեռանկարներին, ապա ֆինանսիստները պետք է պահպանողական լինեն։ Որպես ամփոփում նա նշեց, որ պետք չէ լավատեսությամբ այրվել մինչև արդյունք չլինի, բայց հնարավորություններ կան, և պետք է փորձել օգտագործել ու զարգացնել դրանք։
Լրահոս
0