https://arm.sputniknews.ru/20220502/erevanum-meknarkel-em-anhnazandutjan-akcianery-41559467.html
Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները
Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները
Sputnik Արմենիա
Ինչպես և խոստացել էր, առավոտյան 08: 30-ից ընդդիմությունը սկսեց քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում: Արդեն փակվել են մի քանի փողոցներ։... 02.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-02T08:37+0400
2022-05-02T08:37+0400
2022-05-02T10:22+0400
երևան
ընդդիմություն
բողոքի ակցիա
իշխան սաղաթելյան
դիմադրություն շարժում
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41562090_0:0:1920:1080_1920x0_80_0_0_040588bd3514833984b944749c175825.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններում գիշերն անցկացրած ընդդիմության ներկայացուցիչներն արդեն սկսել են անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանի տարբեր հատվածներում։ Մասնակիցներն աստիճանաբար փակում են քաղաքի տարբեր փողոցներ։Ցուցարարների մի մասը, օրինակ, երթը սկսեց Կորյունի փողոցից, նրանք փակեցին Հերացի փողոցի թունելը։ Փակ են նաև Խանջյան և Նալբանդյան փողոցները։Ցուցարարները 8։50-ի դրությամբ փակել են նաև Տիգրան Մեծ պողոտան և Մաշոտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկը։Ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Նրանք փորձում են բացել փողոցները։Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41562090_254:0:1694:1080_1920x0_80_0_0_ac1ca38a65c278f73bb8c3716b05e20e.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, ընդդիմություն, բողոքի ակցիա, իշխան սաղաթելյան, դիմադրություն շարժում, տեսանյութեր, տեսանյութ
երևան, ընդդիմություն, բողոքի ակցիա, իշխան սաղաթելյան, դիմադրություն շարժում, տեսանյութեր, տեսանյութ
Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները
08:37 02.05.2022 (Թարմացված է: 10:22 02.05.2022) Ինչպես և խոստացել էր, առավոտյան 08: 30-ից ընդդիմությունը սկսեց քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում: Արդեն փակվել են մի քանի փողոցներ։ Ոստիկանությունն ուժով բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններում գիշերն անցկացրած ընդդիմության ներկայացուցիչներն արդեն սկսել են անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանի տարբեր հատվածներում։ Մասնակիցներն աստիճանաբար փակում են քաղաքի տարբեր փողոցներ։
Ցուցարարների մի մասը, օրինակ, երթը սկսեց Կորյունի փողոցից, նրանք փակեցին Հերացի փողոցի թունելը։ Փակ են նաև Խանջյան և Նալբանդյան փողոցները։
Ցուցարարները 8։50-ի դրությամբ փակել են նաև Տիգրան Մեծ պողոտան և Մաշոտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկը։
Ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Նրանք փորձում են բացել փողոցները։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը
մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին`
Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի
Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի
Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի
Սարդարապատ գյուղից։