00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փաշինյանն այլևս լեգիտիմ չէ». ընդդիմությունը նամակով դիմել է Լիտվայի նախագահին

© Sputnik / Aram NersesyanԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2022
Բաժանորդագրվել
Ընդդիմադիրներն առաջարկել են հանդիպել նաև իրենց հետ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը և հայ ժողովրդին իրապես մտահոգող խնդիրները ներկայացելու համար:
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ընդդիմությունը նամակով դիմել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային, որը մայիսի 19-ին ժամանելու է Հայաստան։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իրենց էջերում հայտնել են ընդդիմության ներկայացուցիչները և կցել նամակը։
Պարզաբանելով, թե ինչու են նամակ հղել Նաուսեդային, հայտնել են` Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, հետևաբար, այլևս լեգիտիմ չէ։
Նաուսեդային առաջարկել են վաղը հանդիպել նաև իրենց հետ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը և հայ ժողովրդին իրապես մտահոգող խնդիրները ներկայացելու համար: Նամակում ընդդիմությունը հիշատակել է հայ-լիտվական բարեկամությունը, ինչպես նաև արցախյան շարժման ժամանակ Լիտվայի ժողովրդի սատարումը։
Լարված իրավիճակ. զոհերի ծնողները փորձում են ՔԿ զինվորական քննչական վարչության շենք մտնել
«Այսօր ՀՀ հարյուրհազարավոր քաղաքացիներ մտահոգված են 44-օրյա պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային և ներքաղաքական օրակարգով։ Տևական ժամանակ է՝ այդ քաղաքացիների հետ միասին մենք պայքարում ենք հանուն արժանապատվության վերականգնման և ժողովրդավարական արժեքների պահպանման։ Բարձրաձայնում ենք մեր անհանգստությունները Երևանի փողոցներից և Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանային քաղաքից, որի կողքով անցնելու է Ձեր ավտոշարասյունը։ Ցավոք, Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն կարող է ՀՀ իշխանությունների կողմից դիտարկվել և շահարկվել՝ որպես սատարում գործող իշխանությունների կողմից վարվող բիրտ ու հակաժողովրդավարական քաղաքականությանը»,- գրված է նամակում։
Գրության մեջ նրանք ներկայացրել են նաև, որ վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվում, նրանց նկատմամբ բիրտ ուժ է կիրառվում, սահմանափակվում է խոսքի ու ազատ տեղաշարժի իրավունքը։

«Մենք՝ «Դիմադրություն» համահայկական շարժման ներկայացուցիչներս, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն փաստը, որ Հայաստան Ձեր պաշտոնական այցի շրջանակներում այն անհատները, որոնց հետ Դուք պատրաստվում եք հանդիպել, չեն ներկայացնում ՀՀ քաղաքացու կամքը։ Խոսքը հատկապես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Արտաքին քաղաքականության և ներքաղաքական զարգացումների մասին հայերի կարծիքների ու մտահոգությունների վերաբերյալ անկողմնակալ և լիարժեք տեղեկություն ստանալու համար ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցության պատգամավորները ցանկություն են հայտնում անձամբ հանդիպել Ձեզ հետ, պարոն նախագահ»,- ասված է նամակում։

Նշվում է, որ ընդդիմությունը պատրաստ է Նաուսեդային հանդիպել ցանկացած ժամի և ցանկացած վայրում՝ լինի Հայաստանում Լիտվայի դեսպանատունը, թե Ֆրանսիայի հրապարակը կամ որևէ այլ տեղ։ Հանդիպման ժամանակ նրանք պատրաստվում են ներկայացնել գրեթե 1 ամիս Երևանի կենտրոնում բողոքի ցույցեր անցկացնող հայերի ցանկությունն ու պահանջները։
«Դիմադրություն» համահայկական շարժման անունից հանդիպմանը կմասնակցեն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը, Հայկ Մամիջանյանը և Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0