00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Գազի խողովակն Ադրբեջանն օգտագործելու է որպես ճնման գործիք.Սուրենյանց
09:48
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:56
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վատ պարողին… լրագրողն է խանգարում. ինչու են սահմանափակում մամուլի ազատությունը

© Sputnik / Asatur YesayantsԱսուլիսից առաջ
Ասուլիսից առաջ - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մինչ խորհրդարանական ընդդիմությունը զբաղված է հանրահավաքներ ու երթեր անցկացնելով, իշխանական պառլամենտականները առաջին ընթերցմամբ միահամուռ ընդունեցին ևս մի օրենսդրական դրույթ, որը կարող է սահմանափակել լրագրողի աշխատանքը պետական մարմիններում։
Ավելի ճիշտ, պետական մարմնին է շնորհվում նման լիազորություն՝ որոշելու, թե որ լրագրողին թույլ կտա լուսաբանել իր աշխատանքը և որին թույլ չի տա, այսինքն, կզրկի հավատարմագրումից։ Քաղաքակիրթ աշխարհում չտեսնված ու չլսված մի բան։
Մեխանիզմը մոտավորապես այսպիսին է։ Ասենք, ես լրագրող եմ և աշխատում եմ որևէ գործակալությունում, որն ինձ հավատարմագրում է ինչ-որ նախարարությունում։ Որոշ ժամանակ անց նախարարության ղեկավարությունը զգում է, որ հակառակ սպասելիքների՝ ես ոչ թե գովերգում եմ այդ պետական կառույցի ազգանվեր աշխատանքը, այլ ընդհակառակը՝ փաստում եմ, որ նախարարը՝ փոխանակ զբաղվելու իր ոլորտով, որից այնքան էլ գլուխ չի հանում, զբաղվում է իշխող ուժին իր անսահման հավատարմությունը ցուցադրելով, իսկ նախարարության անցկացրած տենդերներով անընդհատ պետական պատվեր են շահում այսինչի եղբայրը կամ բաջանաղը։
Վատ «պարողին»… լրագրողն է խանգարում. ինչու են իշխանությունները սահմանափակում մամուլի ազատությունը
Որպես անաչառ լրագրող այդ ամենի մասին գրում եմ հոդվածներումս, ինչը, բնականաբար, բոլորովին դուր չի գալիս նախարարության ղեկավարությանը, որն ինձ նախազգուշացնում է՝ խելո′ք պահիր քեզ, բայց քանի որ ես շարունակում եմ ինձ խելոք չպահել, նախարարությունը դիմում է գործակալությանը, որտեղ աշխատում եմ, պահանջելով հավատարմագրել իրենց մոտ ոչ թե ինձ, այլ մեկ ուրիշին։ Այսինքն, փաստորեն նախարարությունն է թելադրում, թե ում պետք է հավատարմագրի իմ հարազատ գործակալությունը։
Համաձայնե′ք, վատ չի՝ պետական մարմինը ինչ-որ չափով վերահսկում է անկախ գործակալության աշխատանքը, այսինքն, փաստորեն սահմանափակում է մամուլի ազատությունը։ Չէ′, չէ′, չէ′, ասում են օրենսդրական այս փոփոխության հեղինակները, խոսքը նյութերի բովանդակության մասին չէ, այլ աշխատանքային կանոնների խախտման։ Լավ էլի′, էդքան էլ միամիտի տեղ մի′ դրեք մեզ։ Փորձառու լրագրողները հո հրաշալի գիտեն, թե ինչպես կարելի է անցանկալի լրագրողին հեշտությամբ ներկայացնել որպես աշխատանքային կանոնները կոպիտ խախտողի։
Եվ քանի որ մեր իշխանությունները հպարտորեն հայտարարում են, թե Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է, ուզում եմ մեջբերել ԵԱՀԿ-ի հիմնարար դրույթներից մեկը. «Ոչ մի պետություն չի կարող զարգացնել ժողովրդավարությունը՝ առանց գաղափարների և կարծիքների ազատ արտահայտման, հրապարակման և տարածման»։ Ու բավական զարմանալի է, որ մեր իշխանությունները՝ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» անվանելով, միաժամանակ ամեն կերպ փորձում են սահմանափակել մամուլի ազատությունը և նորանոր պատժամիջոցներ սահմանել լրագրողների նկատմամբ։
«Էմնիսթի ինթերնեշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մոտ երկու ամիս առաջ հիշեցրել է, թե լրատվության բնագավառում ինչեր են կատարվել Հայաստանում ընդամենը մեկ տարվա ընթացքում. «Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք սահմանափակում են անկախ մամուլն ու քննադատական խոսքը։ 2021 թվականի մարտ ամսին Ազգային ժողովը բարձրացրեց վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը՝ հասցնելով այն 6 միլիոն դրամի (մոտ 12 հազար ԱՄՆ դոլար)։ Օգոստոսին՝ օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթ քրեականացրեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը՝ վիրավորանքի կրկնության դեպքում հնարավոր դարձնելով մինչև երեք ամիս ազատազրկումը»։
Ընդհանրապես, անկախ դիտորդի համար մեր իրականության որոշ պահեր հաստատ կթվան բավական զարմանալի, եթե ոչ՝ զավեշտալի։ Տեսե′ք։ Դեռ երկու ամիս առաջ ծանր վիրավորանքի մեղադրանքով բազմաթիվ գործերից դատարան էր հասել ընդամենը 8-ը, բոլորն էլ վերաբերվում էին ընդամենը մեկ մարդու։ Այո′, շատ ճիշտ եք, այդ մարդը վարչապետն է, որն ի դեպ, ոչ մի գործով չի անցնում ո′չ որպես տուժող, ո′չ նույնիսկ որպես վկա։
Բողոքի ակցիաներ Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2022
Հայաստանը՝ կատարյալ անորոշության մթնոլորտում. հարցեր, որոնք հստակ պատասխան չունեն
Ավելին, դեռ երկու տարի առաջ ասել էր. «Հայհոյում են, ինչքան ուզում են`թող հայհոյեն, կարևորն այն է, թե Հայաստանի քաղաքացիների քանի′ տոկոսն է կիսում այդ հայհոյանքը»: Այսինքն, ստացվում է, որ վարչապետի մերձավորները և իրավապահները, որոնք ծանր վիրավորանքի համար գործեր են նախաձեռնել, ավելի շատ են մտածում վարչապետի բարի անվան մասին, քան ինքը՝ վարչապետը։
Բայց էստեղ նաև սկզբունքային հարց կա՝ ինչո′ւ են իշխանությունները մանավանդ վերջին տարվա ընթացքում անընդհատ ջանում սահմանափակել մամուլի ազատությունը։ Մասնագետները նկատել են՝ որքան նվազում է իշխանությունների հեղինակությունը, այնքան ավելի անհանդուրժող են դառնում նրանք այդ մասին գրող անկախ մամուլի նկատմամբ։ Այնինչ, դեռ մոտ 100 տարի առաջ ամերիկացի գրող Էդգար Հաուն փաստել է. «Ձեր հեղինակությունը հենց այն է, ինչ մարդիկ խոսում են ձեր հետևից»։
Լրահոս
0