00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սարմատը» կապահովի ՌԴ–ի տեխնոլոգիական գերազանցությունը մոտակա 50 տարվա համար

© Sputnik / Минобороны России«Սարմատ» ստացիոնար տեղակայման միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը
«Սարմատ» ստացիոնար տեղակայման միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2022
«Սարմատ» ստացիոնար տեղակայման միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսական «Սարմատ» ծանր ՄԲՀ–ի և ամերիկյան Minuteman III –ի համեմատությունը

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռուսական ծանր «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն իր մարտական հզորությամբ և կատարելությամբ գերազանցել է լեգենդար «Վոևոդա» ՄԲՀ–ն։ Տեխնոլոգիական առավելությունը միանման նշանակության ամերիկյան Minuteman III հանքային բազավորման ՄԲՀ–ի նկատմամբ հսկայական է և ընդգծում է առաջավոր սպառազինությունների մշակման, ռազմավարական միջուկային ուժերի կառուցման և արդիականացման գործում Միացյալ Նահանգների հետ մնալը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 21-ին հայտարարել է, որ առաջին «Սարմատը» մարտական հերթապահության դուրս կգա 2022 թվականի վերջին: Այն աշխարհի ամենահզոր միջմայրցամաքային հրթիռն է, որն ունակ է արագություն հավաքել մեկուկես անգամ ավելի արագ, քան «Վոևոդան», որն արժանապատվորեն իրականացնում է իր մարտական հերթապահությունը 1988 թվականից ու համարվում է հզորության և հուսալիության համաշխարհային օրինակ:
Եվ նախքան «Սարմատի» հայտնվելը «Վոևոդայի» մարտական ծանրաբեռնվածությունը (մինչև 8.7 տոննա) և հեռահարությունը (մինչև 16 000 կմ) անհասանելի էին մնում Արևմուտքի համար։ Ամերիկյան «ամենածանրաքարշ» ՄԲՀ–ն` ծովային բազավորման «Թրայդենտը», ունակ է 2.8 տոննա զանգվածով մարտագլխիկը նետել մինչև 11 000 կմ հեռավորությամբ։
Հինգերորդ սերնդի «Սարմատ» ՄԲՀ–ն մեծացրել է առավելությունը արևմտյան «մրցակիցների» նկատմամբ և մոտակա կես դարի համար ապահովել է ՌԴ–ի տեխնոլոգիական գերազանցությունը միջուկային սպառազինությունների ոլորտում։ Այն սպառազինության մեջ ներառված կլինի մինչև 2070-ական թվականները։
210 տոննա մեկնարկային զանգվածով «Սարմատը» երաշխավորված կերպով կհաղթահարի հակահրթիռային պաշտպանության գոյություն ունեցող և հեռանկարային բոլոր համակարգերը, 10 տոննա քաշով մարտական բլոկներ կհասցնի մինև 18 000 կմ հեռավորության վրա: Զգալիորեն ընդլայնվել է ՄԲՀ-ի մարտական հագեցվածության տեսականին: «Ավանգարդ» հիպերձայնային բլոկները կարող են սավառնել մինչև 28 Մախ (33 560 կմ/ժամ) արագությամբ: Նորագույն «Սարմատը» հագեցած է նոր շարժիչներով, ունի հանքահորային և շարժական մոդիֆիկացիաներ։ Եթե «Վոևոդայի» մարտական բլոկները դեպի թիրախն են թռչում կեղծ տարրերի ամպերի միջով և թիրախից շեղվում են ոչ ավելի, քան 500 մետր, ապա «Սարմատը» հաստատ պաշտպանության և թիրախավորման շատ ավելի կատարյալ համակարգեր ունի։
Մեկ «Սարմատը» կարող է Երկրի ցանկացած բևեռով 7.5 միջուկային մեգատոննա հասցնել և ոչնչացնել ագրեսոր–պետության մինչև 37 միլիոն քաղաքացու, 10 այդպիսի հրթիռը կոչնչացնեն ցանկացած երկիր ամբողջությամբ (ՌԴ ռազմավարական միջուկային ուժերի սահմանային շեմը, ըստ СНВ-III պայմանագրի, 700 տեղակայված մեկնարկային կայանք է և 1550 մարտական բլոկ, որոնցից 60%–ը Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի մշտական պատրաստության հանքահորային և շարժական համալիրներն են)։
Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաներն Ուկրաինայում. նպատակները, միջոցներն ու Բայդենները
Ռուսական ՄԲՀ–ի կարևոր տեխնոլոգիական առանձնահատկությունն է բարձր ճշգրտության ոչ միջուկային հարված հասցնելու հնարավորությունը. մթնոլորտում 15 Մախ (մոտ 18 000 կմ/ժամ) արագության պայմաններում այն որսալն անհնար է, մարտական բլոկի կինետիկ էներգիան «ատոմային» ավերածություններ է խոստանում` առանց թափանցող ռադիացիայի։
Ռուսական «Սարմատ» ՄԲՀ–ի և նույնատիպ նշանակության, հանքահորային բազավորման Minuteman III–ի բնութագրերի համեմատությունը թույլ է տալիս հասկանալ, թե որքան չափազանցված են նախորդ 65 տարիների ընթացքում ԱՄՆ-ի բացառիկության և տեխնոլոգիական գերազանցության մասին լուրերն ու Northrop Grumman–ի տնօրեն Քեթի Ուորդենի պնդումները։

Թույլ օղակը

Միակ ամերիկյան ցամաքային հրթիռը` Minuteman III-ը, ծառայում է ավելի քան կես դար, բոլոր արդիականացումներից հետո կարող է 1,1 տոննա մարտագլխիկ (350 կիլոտոննա հզորությամբ երեք մարտագլխիկ) տանել մինչև 13 000 կմ հեռավորությամբ և ռուսական ՄԲՀ-ի համար մրցակից չի հանդիսանում: Եվ ընդհանրապես, դյուցազնական «Սարմատի» ֆոնին 39 տոննայանոց «Մինիթմենը» ամերիկացի ռազմական վերլուծաբան Մայքլ Փեքին «ռեակտիվ ատամմաքրիչ» է թվացել։
Minuteman III-ը ամերիկյան միջուկային եռյակի թույլ օղակ են անվանում։ 21-րդ դարում իրականացված ութ արձակումների կեսն անհաջող է եղել։ Պենտագոնի ռազմավարական միջուկային ուժերի հանքահորային զինանոցի ակնկալվող փոխարինումը նոր ՄԲՀ-ներով գնահատվում է 264 մլրդ դոլար, սակայն Ground Based Strategic Deterrent նախագիծը գտնվում է կիսամշակման և կիաֆինանսավորման փակուղային վիճակում:
Ամերիկացիներին չի հաջողվում լուծել գերձայնայինության հարցը, իսկ միջուկային դաշնակիցները` Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ամբողջությամբ հրաժարվել են ցամաքային բազավորման ռազմավարական հրթիռներից հօգուտ սուզանավային ՄԲՀ–ների։
Боевые танки Абрамса на железнодорожной станции Пабраде примерно в 50 км к северу от Вильнюса (21 октября 2019). Литва - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2022
«Բալթյան վագրերը» պատրաստվում են անդունդը նետվել
Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները կոնստրուկտիվության առումով հանդիսանում են 1962 թվականի նմուշի Minuteman I–ի շարունակությունը և սպառազինության մեջ են 1970 թվականից: ԱՄՆ Ռազմավարական հրամանատարության ղեկավար Չարլզ Ռիչարդն ավելի վաղ Սենատին և Սպիտակ տան վարչակազմին նախազգուշացրել է. «Դուք չեք կարող երկարաձգել Minuteman III–ի կյանքը... Հրթիռներն այնքան են հնացել, որ դրանք նախագծողներն արդեն մահացել են, իսկ գործող ինժեներներն անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթաբանության անգամ մի մասը չունեն»։ Հին գծագրերը ժամանակակից ստանդարտներից տասնամյակներով հետ են մնում։
Միջուկային եռյակը արդյունավետ չէ, եթե դրա բաղադրիչներից գոնե մեկն անաշխատունակ է։ Եվ Minuteman–ը տեխնոլոգիական անկման տագնապալի ազդանշանն է։ 450 հանքահորային Minuteman III ՄԲՀ–ների հնարավոր կորուստը (դուրսգրումը) օդային և ծովային բազավորման հթրիռներով անհնար է փոխհատուցել։
Վիետնամի պատերազմի վետերան, արդիականացված B-52 Stratofortress–ը վերջերս նշեց իր 70-ամյակը, և դա «դինոզավրերի» անհետացող տեսակ է։ B-1 Lancer ծանր ռմբակոծիչները (սպառազինության մեջ են 1985 թ.–ից) միջուկային զինանոց չունեն, այդ մեքենաների պարկի ավելի քան 90 տոկոսը տեխնիկական խնդիրների պատճառով մարտական պատրաստության վիճակում չեն։
ՌԴ–ն Ուկրաինայում «կինժալային» զգուշացում է արել ՆԱՏՕ-ի «խաղաղապահներին»
Երկու տասնյակ B-2 Spirit ռմբակոծիչները (ստեղծվել են 1980-ականներին, Մոսկվային միջուկային հարվածներ հասցնելու համար, գինը` մեկ հատը 2 միլիարդ դոլար) չափազանց փխրուն են, կամակոր և պահանջկոտ են տեխսպասարկման առումով։ B-1 Lancer–ն ու B-2 Spiritը դուրս կգրվեն 2030–ական թվականներին, և նոր B-21 Raider «ստրատեգը» նրանց չի փոխարինի (դեռ նախատիպն անգամ կառուցված չէ)։
ԱՄՆ միջուկային եռամիասնությունը ժամանակի ընթացքում կարող է անհետանալ (ինչպես Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում), կմնան միայն ծովային բազավորման Trident II D5 ՄԲՀ–ն (Ohio և Columbia սուզանավերի վրա), իսկ դա նշանակում է խոցելիության աճ՝ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային բալիստիկ զինանոցի կատարելագործման ֆոնին: Էլ չենք խոսում զենքի բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան բացառիկության ամբողջական կորստի մասին։
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ալիքին
Լրահոս
0