00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հավաստի աղբյուրի» բացահայտումները. իրականությո՞ւն, թե՞ քննարկման ակնկալիք

© Photo : Hayk Manukyan / Human Rights Defender of ArmeniaԱդրբեջանական դիրք
Ադրբեջանական դիրք - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2022
Ադրբեջանական դիրք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես երևում է, այդ հրապարակումը հենց այդպես էլ ընկալել է՝ վարչապետը մերժել է ընդդիմության հետ համագործակցելու գաղափարը
Եկեք անկեղծ լինենք։ Ինչպես Սովետի ժամանակ մի լրատվամիջոց՝ ՏԱՍՍ գործակալությունը, Կրեմլի խոսափողն էր համարվում և նույնիսկ պատասխանատու հայտարարություններ անում, այնպես էլ այսօր Հայաստանում կա մի թերթ, որը լիովին վերահսկում է երկրի վարչապետի ընտանիքը, և որի հրապարակումները ընկալվում են որպես իշխանությունների պաշտոնական կարծիքի արտահայտություն։ Եվ ամենևին զարմանալի չէ, որ երբ այդ պարբերականը ներկայացրեց Բաքվի 5 ենթադրյալ պահանջները, դա այսպես հասկացվեց՝ առաջին նախագահը բողոքում էր տեղեկատվության պակասից, դե խնդրեմ՝ ահա′ այն իրական պայմանները, որոնք Ադրբեջանը պահանջում է կատարել։
«Հավաստի աղբյուրի» բացահայտումները. իրականությո՞ւն, թե՞ քննարկման ակնկալիք
Ի դեպ, ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես երևում է, այս հրապարակումը հենց այդպես էլ ընկալել է՝ վարչապետը մերժել է ընդդիմության հետ համագործակցելու գաղափարը, փոխարենը բացեիբաց ներկայացրել է Ադրբեջանի իրական պահանջները։ Առաջին նախագահի խոսնակը հայտարարել է, որ հրապարակումը, մեջբերում եմ՝ «ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն սկսելու առաջարկին», բայց միաժամանակ ավելացրել է. «Նախագահը գնահատում է այդ հրապարակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը»։
Եթե դա իրոք այդպես է, և Հայաստանի ղեկավարը որոշել է ամենայն անկեղծությամբ հանրության դատին ներկայացնել Բաքվի չափազանց կոշտ պայմանները, պետք է փաստել, որ էդտեղ առնվազն մի դրական պահ կա՝ լղոզված ու մշուշապատ ձևակերպումների փոխարեն իշխանությունները, կարծես թե, սկսում են ներկայացնել վերջին 5 տարիների իրենց գործողությունների կամ անգործության դառը պտուղները, և մենք կամաց-կամաց հասկանում ենք, թե ինչ իրավիճակում ենք հայտնվել այդ քաղաքականության հետևանքով։ Իհարկե, կարելի է հեգնանքով վերաբերվել թերթի հրապարակմանը, ինչպես անում են որոշ քաղաքագետներ և մեկնաբաններ, բայց փաստն այն է, որ այդ պայմանները Բաքուն բազմիցս է բացահայտ հնչեցրել։
Գիտեինք, որ պատերազմ է լինելու, բայց պատրաստվո՞ւմ էինք
Վերցնենք ադրբեջանական ենթադրյալ պահանջների ցուցակի հենց առաջին կետը՝ լուծարել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը։ Չէ՞ որ նույնիսկ այն բանից հետո, երբ Արցախում չմնաց ոչ մի զինվոր, որը զորակոչվել էր Հայաստանում, Ադրբեջանը շարունակում է պնդել՝ հայկական զինյալները պետք է դուրս բերվեն Ղարաբաղից։ Այսինքն, Բաքուն անթաքույց ակնարկում է՝ ղարաբաղցիներն այլևս զինված ուժեր չպիտի ունենան։ Երկրորդ կետով Հայաստանից պահանջվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ կարգավիճակի։ Սա էլ նորություն չի՝ Իլհամ Ալիևը բազմիցս է հայտարարել, որ ընդհանրապես մտադիր չէ որևէ կարգավիճակ տրամադրել արցախցիներին։
Միջանցք Հայաստանի տարածքով։ Ո′վ կարող է այս երրորդ պահանջը անակնկալ համարել, երբ հակառակ հայկական կողմի բազմաթիվ հայտարարությունների, որ «միջանցքային տրամաբանությունը» մեզ համար անընդունելի է, թե′ Ադրբեջանը, թե′ Թուրքիան շարունակում են համառորեն կրկնել «միջանցք» բառը։ Չորրորդ պահանջն էլ բոլորին հայտնի է՝ սահմանագծումն ու սահմանազատումը պետք է կատարվեն միմիայն Ադրբեջանի համար շահեկան 100 տարվա վաղեմության քարտեզներով։
Այնուամենայնիվ, առնվազն մի հանագամանք անհասկանալի է մնում։ Մինչև այժմ Հայաստանի ղեկավարներն անընդհատ հայտարարում էին, որ Բաքվի ներկայացրած պայմանները, որոնց հիման վրա պիտի ստորագրվի, այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը, միանգամայն ընդունելի են հայկական կողմի համար, չնայած մենք մեր վերապահումներն ունենք։ Հիմա հարց՝ ո՞ր պայմանների մասին է խոսքը։
Մարտ ամսին Ադրբեջանը մի ցուցակ էր ներկայացրել, որում իրոք առանձնապես մտահոգիչ պահեր քիչ կային՝ թերևս միայն միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահանջը, որն ընդդիմության կողմից ընկալվել էր որպես հրաժարում Արցախից։ Մնացած 4 կետերը արտահայտում էին ցանկացած հակամարտության կարգավորման միջազգային սկզբունքները՝ տարածքային պահանջների բացակայություն, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների հստակեցում, տրանսպորտային ուղիների և կոմունիկացիաների բացում և այլն։ Համաձայնե′ք, այս ամենն, իրոք, ընդունելի է։
Բայց հիմա բոլորովին այլ պահանջների մասին է գրել պարբերականը, որը ոմանք «պաշտոնաթերթ» են անվանում։ Չէ՞ որ առաջին երկու կետերը՝ պաշտպանության բանակի լուծարում և Ղարաբաղ Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ կարգավիճակի նշանակում են Արցախի կորուստ, իսկ հաջորդ երկու կետերը՝ սահմանագծում Ադրբեջանին հարմար քարտեզների հիման վրա և միջանցք՝ առանց հայկական որևէ վերահսկողության, նշանակում են Հայաստանի տարածքների կորուստ։
Իլհամ Ալիևը Ղարաբաղում - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2022
Ատելության քաղաքականության պտուղները. Ռամիլ Սաֆարովից մինչև գերիների գնդակահարություն
Ընդ որում, թերթը նշում է նաև Ադրբեջանի պահանջներին արձագանքելու տարբերակները։ Մեջբերեմ. «Կա՛մ բավարարել պահանջները, կա՛մ գտնել փոխզիջում, կա՛մ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ»:
Դե ինչ, մնում է պարզել՝ սա հասարակությունում կառուցողական բանավեճ ծավալելո՞ւ, թե՞ սպասվող կարևոր որոշումների համար պատասխանատվությունը ողջ ժողովրդի վրա բարդելու փորձ է։
Լրահոս
0