https://armeniasputnik.am/20221025/achqalusanq-e-turqiaji-u-adrbejani-hamar-ynddimadir-patgamavvor-50372503.html
Աչքալուսանք է Թուրքիայի ու Ադրբեջանի համար. ընդդիմադիր պատգամավոր
Աչքալուսանք է Թուրքիայի ու Ադրբեջանի համար. ընդդիմադիր պատգամավոր
Ընդդիմադիր պատգմավորն արձանագրեց, որ 1995թ–ին հենց Զատուլինն է հեղինակել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որը հետագայում ընդունվել է ՌԴ Պետդումայի... 25.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-25T17:21+0400
2022-10-25T17:21+0400
2022-10-25T21:01+0400
կոնստանտին զատուլին
ագնեսա խամոյան
պատգամավոր
հայաստան
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/06/28578951_0:84:1601:984_1920x0_80_0_0_4201409c7e47714f8de5b77c40956a13.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելը աչքալուսանք է Թուրքիայի ու Ադրբեջանի համար։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` մեկնաբանելով ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահի մուտքը ՀՀ արգելելու մասին տեղեկությունը։ Գեղամ Մանուկյանը պատռեց խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակը«Հայ–ռուսական աղբյուրների մասին ընտանեկան թերթով գաղտագողի, անհեթեթ ծանուցումներ տվող, երկիրն առհասարակ թերթով ղեկավարող «հավաստի աղբյուրն» այսօր ի լուր աշխարհի հայտարարել է, որ արգելվում է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ։ Մարդու, ով մշտապես աչքի է ընկել իր հայամետ դիրքորոշումներով, մարդու, ում մուտքը դեռ տարիներ առաջ արգելվել էր Ադրբեջան` Արցախ այցելելու և ղարաբաղյան հակամարտությունում հայամետ դիրքորոշում արտահայտելու համար»,– ասաց Խամոյանը։Խամոյանը շեշտեց, որ ՀՀ իշխանությունը բացառապես սեփական իշխանության շահերից է մեկնաբանում Զատուլինի խոսքերը` անտեսելով նրա հայամետ դիրքորոշումը։ «Հայաստան» խմբակցության անդամը հիշեցրեց, որ Զատուլինն արդեն ասել է, որ տեղի ունեցածը չի ազդելու իր հայամետ գործունեության վրա։ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը այսօր պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել, որով ծանուցել են, որ արգելվում է նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է ԱԺ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։Զատուլինն ավելի վաղ գրել էր, որ այդ քայլը որակում է որպես վիրավորական։ Կոստանտին Զատուլինը, որը համարվում է հայամետ գործիչ, բազմիցս քննադատել է գործող իշխանությունների վարած քաղաքականությունը։ Մոտ օրերս նա պետք է գար ՀՀ` իր հիմնադրած Լազարյան ակումբի` հոկտեմբերի 28-ին նախատեսված նիստին մասնակցելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/06/28578951_88:0:1511:1067_1920x0_80_0_0_a41a77c352c1afff23365397acd20dab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կոնստանտին զատուլին, ագնեսա խամոյան, պատգամավոր, հայաստան, ռուսաստան
կոնստանտին զատուլին, ագնեսա խամոյան, պատգամավոր, հայաստան, ռուսաստան
Աչքալուսանք է Թուրքիայի ու Ադրբեջանի համար. ընդդիմադիր պատգամավոր
17:21 25.10.2022 (Թարմացված է: 21:01 25.10.2022) Ընդդիմադիր պատգմավորն արձանագրեց, որ 1995թ–ին հենց Զատուլինն է հեղինակել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որը հետագայում ընդունվել է ՌԴ Պետդումայի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելը աչքալուսանք է Թուրքիայի ու Ադրբեջանի համար։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` մեկնաբանելով ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահի մուտքը ՀՀ արգելելու մասին տեղեկությունը։
«Հայ–ռուսական աղբյուրների մասին ընտանեկան թերթով գաղտագողի, անհեթեթ ծանուցումներ տվող, երկիրն առհասարակ թերթով ղեկավարող «հավաստի աղբյուրն» այսօր ի լուր աշխարհի հայտարարել է, որ արգելվում է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ։ Մարդու, ով մշտապես աչքի է ընկել իր հայամետ դիրքորոշումներով, մարդու, ում մուտքը դեռ տարիներ առաջ արգելվել էր Ադրբեջան` Արցախ այցելելու և ղարաբաղյան հակամարտությունում հայամետ դիրքորոշում արտահայտելու համար»,– ասաց Խամոյանը։
Ընդդիմադիր պատգմավորն արձանագրեց, որ 1995թ–ին հենց Զատուլինն է հեղինակել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որը հետագայում ընդունվել է ՌԴ Պետդումայի կողմից։
Խամոյանը շեշտեց, որ ՀՀ իշխանությունը բացառապես սեփական իշխանության շահերից է մեկնաբանում Զատուլինի խոսքերը` անտեսելով նրա հայամետ դիրքորոշումը։ «Հայաստան» խմբակցության անդամը հիշեցրեց, որ Զատուլինն արդեն ասել է, որ տեղի ունեցածը չի ազդելու իր հայամետ գործունեության վրա։
ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը այսօր պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել, որով ծանուցել են, որ արգելվում է նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է ԱԺ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Զատուլինն ավելի վաղ գրել էր, որ այդ
քայլը որակում է որպես վիրավորական։
Կոստանտին Զատուլինը, որը համարվում է հայամետ գործիչ, բազմիցս քննադատել է գործող իշխանությունների վարած քաղաքականությունը։ Մոտ օրերս նա պետք է գար ՀՀ` իր հիմնադրած Լազարյան ակումբի` հոկտեմբերի 28-ին նախատեսված նիստին մասնակցելու։