00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գազպրոմ բակտերիա». հայազգի կենսաբանը Հայաստանում ուզում է զարգացնել գիտության նոր ճյուղ

© Sputnik / Arsen HakobyanДиректор Института технической микробиологии Гамбургского технологического университета Карапет Андраникян в гостях радио Sputnik
Директор Института технической микробиологии Гамбургского технологического университета Карапет Андраникян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2022
Բաժանորդագրվել
Անվանի կենսաբան Կարապետ Անդրանիկյանն ուսումնասիրում է Երկիր մոլորակի բակտերիաների «արտադրական պոտենցիալը», որը գրեթե անսահմանափակ է. միկրոօրգանիզմները կարող են արտադրել կենսաբանական վառելիք և պլաստիկ, վիտամիններ և ամինաթթուներ։
Տարբեր բակտերիաների միջոցով կարելի է ստանալ կենսավառելիք և արժեքավոր նյութեր (ֆերմենտներ, ամինաթթուներ և այլն)։ Սրանում համոզված է աշխարհում ճանաչված կենսաբան Կարապետ Անդրանիկյանը (Անդրանիկեան)։
Անդրանիկյանը ծնվել է Հորդանանում, սովորել և դասավանդել Գերմանիայում։ Այժմ նա ղեկավարում Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի տեխնիկական միկրոկենսաբանության ինստիտուտը, խմբագրում է մի շարք ոլորտային գիտական հանդեսներ (Extremophiles և Marine Biotechnology)։
Կենդանի համակարգիչ. Դոխոլյանի մշակումները կօգնեն սպանել քաղցկեղը և բուժել վարակները
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) աջակցությամբ Անդրանիկյանն ամրապնդել է իր կապերը Հայաստանի կենսաբանների հետ։ Վերջին տարիներին նրանք հրատարակել են երկու համատեղ հոդված այն մասին, թե ինչպես մանրէների միջոցով վերամշակել թափոններ։ Նրանց համատեղ աշխատանքներից մեկը վերաբերում է կաթի արդյունաբերության թափոնների վերամշակմանը. տեսականորեն դրանցից կարելի է արտադրել կենսաբանական պլաստիկ։

Ով կաշխատի...

Աշխարհում կան միլիոնավոր (եթե ոչ միլիարդավոր) բակտերիաներ, և նրանց մեջ կարելի է հայտնաբերել տարբեր «մասնագետներ»` թե՛ թափոն վերամշակող, թե՛ վառելիք կամ այլ նյութ արտադրող։ Այս «աշխատանքին» լավագույնս համապատասխանում են էքստրեմոֆիլ բակտերիաները (այնպիսիք, որոնք ապրում են էքստրեմալ պայմաններում` բարձր կամ ցածր ջերմաստիճաներում, շատ աղի կամ թթու միջավայրերում)։ Ջերմասեր բակտերիաների ֆերմենտները (նյութերը, որ նրանք արտադրում են իրենց «մարսողության» համար) շատ ավելի ակտիվ են ու դիմացկուն, քան սովորական պայմաններում ապրող բակտերիաներում։
Ցածր ջերմաստիճաններում ապրող բակտերիաները ևս ունեն առավելություններ. քանի որ դրանք ակտիվ են ցածր ջերմաստիճաններում, կարող են էներգիա խնայել. դրանցով կարելի է լվացք անել սառը ջրում կամ սնունդ արտադրել առանց տաքացման։ Այժմ Անդրանիկյանի թիմը Համբուրգում հետազոտում է +4-ից 10 աստիճանի տակ ակտիվացվող բակտերիաներ։
Դրանց ջերմասեր համարժեքները արդեն իսկ կարևոր նշանակություն ունեն բժշկությունում` շատ էֆեկտիվ կարողանում են արտադրել ԴՆԹ պոլիմերազա, որի վրա հիմնված է ՊՇՌ թեստերի տեխնոլոգիան։
Մեջքդ ուղի՛ղ. հայ ծրագրավորողները «դաստիարակ» են ստեղծել համակարգչով աշխատողների համար
«Այդպիսի բակտերիաները, բնականաբար, նույնը չեն աշխարհով մեկ, և Հայաստանի բնաշխարհում ևս իմաստ ունի որոնել մանրէներ, որոնք կունենան նոր հատկանիշներ։ Այդ որոնումը տրամաբանական կլինի կազմակերպել էքստրեմալ վայրերում` բարձր ջերմաստիճանային աղբյուրներում, լեռնային սառցադաշտերում և այլն», – ասում է գիտնականը։

...Եվ ինչ կուտի

«Բակտերիաներն արտադրում են մեթան և ջրածին (ավելորդ է բացատրել, թե որքան են դրանք կարևոր կանաչ էներգետիկայի համար, հատկապես երկրորդը)։ Գազ արտադրող բակտերիաները բնական պայմաններում կարող են վերամշակել օրգանական մնացորդներ (օրինակ` մեռած օրգանիզմների մնացորդներ)։ Սակայն շատ հեռանկարային է էներգիայի արտադրության համար օգտագործել ծովային ջրիմուռներ, որոնք պարունակում են շաքարներ, սպիակուցներ և մի շարք այլ օգտակար միացություններ, ու կարող են էներգիայի հարուստ աղբյուր դառնալ»,– նշում է Անդրանիկյանը։
Ինչպիսին է լինելու էլեկտրամոբիլների շուկան Հայաստանի համար
Ջրածնի արտադրության համար հեռանկարային է օգտագործել ցիանոբակտերիաներ, իսկ մեթանի համար` արքեաներ (հնագույն միկրոօրգանիզմներ, որոնք ապրում են անթթվածին պայմաններում)։
Կիրառելով գենային ինժեներիա` կարելի է ավելացնել միկրոօրգանիզմների արտադրողականությունը։ Արդեն իսկ հայտնաբերված են մի շարք բակտերիաներ, որոնք արտադրում են արժեքավոր ամինաթթուներ, բայց քիչ քանակությամբ։ Ակտիվացնելով բակտերիաների նյութափոխանակության համապատասխան գեները` կարելի է ակտիվացնել նրանց արտադրությունը։

Հայաստանը` նոր կենտրոն

FAST–ի շրջանակներում Անդրանիկյանն աջակցում է 8 գիտնականներից բաղկացած թիմին, որն ուսումնասիրում է բակտերիալ ֆերմենտացիայի տարբեր պրոցեսներ։
Անդրանիկյանի ու նրա հայաստանցի կոլեգաների նպատակն է կատարելագործել այդ տեխնոլոգիաներն ու նախադրյալներ ստեղծել` Հայաստանում կառուցելու նոր սերնդի կենսաբանական ռեակտորներ (հնարավոր է` արհեստական բանականության օգտագործմամբ)։ Այս ծրագիրը կպահանջի տարբեր ոլորտների գիտնականներ և ինժեներներ, որոնք կարող են երկրի զարգացման շարժիչ ուժը դառնալ։
Լրահոս
0