00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ի՞նչ պատկեր է աշխատաշուկայում. մեկնաբանում է գործատուների հանրապետական միության նախագահը

Աշխատատեղերի աճին իրոք նպաստել են ստվերի կրճատումն ու եկամտահարկի ճկուն քաղաքականությունը
Բաժանորդագրվել
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն գործոններին, որոնք նպաստել են Հայաստանում աշխատատեղերի աննախադեպ աճին։
Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի աճին իսկապես զգալիորեն նպաստել են ստվերի կրճատումն ու եկամտահարկի ճկուն քաղաքականությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անցած 4 տարի 4 ամսվա ընթացքում կառավարությունը ստեղծել է 143.000 աշխատատեղ։ Ըստ նրա` այդ ցուցանիշը կառավարության վարած տնտեսական քաղաքականության, մասնավորապես՝ ստվերի դեմ պայքարի և եկամտահարկի քաղաքականության բարեփոխման արդյունք են։
10 000 նոր աշխատատեղ` 3 ամսում. Փաշինյանը ներկայացրեց նոր ռեկորդը
Մակարյանն այդուհանդերձ կատարեց մի ճշգրտում` ընդգծելով, որ Հայաստանում աշխատատեղերի մի զգալի մասն արդեն իսկ ստեղծված էր մինչև 2018 թվականը, պարզապես դրանք ստվերում էին և հիմա դարձել են ֆորմալ, այսինքն` եթե այդ աշխատատեղերը նախկինում ձևակերպված չէին, բայց առկա էին, ապա դա չի նշանակում աշխատատեղ ստեղծել։
«Մեկ արժանապատիվ աշխատատեղի ստեղծումը, որի դեպքում աշխատավարձը պետք է լինի 180 000 դրամ և ավելի, ինչն ըստ էության հաշվարկված շեմ է Հայաստանի համար, ենթադրում է, որ պետությանը կարժենա մոտ 7000 եվրո։ Դա իր մեջ ներառում է նաև շենքի, սարքավորումների, կահավորանքի, էներգակիրների միացման համար նախատեսված ծախսերը, որպեսզի անձը գա այդ աշխատատեղը զբաղեցնելու, հետևաբար աշխատատեղը միայն հաստոցը կամ սեղանը չէ, այլ նաև համապատասխան ենթակառուցվածների առկայությունը»,– նշեց մեր զրուցակիցը։
Մակարյանի կարծիքով` եթե Հայաստանի կառավարությունն իսկապես այդքան աշխատատեղեր ստեղծեր, ապա այդ համարժեքությամբ մենք պետք է տեղական կամ օտարերկրյա ներդրումներ ունենայինք համապատասխան ծախսեր իրականացնելու հաշվարկով։ Եթե մեկ աշխատատեղի համար նախատեսված ծախսը բազմապատկենք այն ցուցանիշով, որը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը, ապա կստացվի միլիարդների հասնող գումար։
«Եթե ստվերի կրճատման պարագայում կոռուպցիոն ռիսկերը նվազել են, խոշորամասշտաբ կոռուպցիան վերացել է, պետական պաշտոնյաները փայ չեն մտնում բիզնեսի հետ, ինչ–որ բաներ գործարար շրջանակներից չեն վերցնում, ընտրական գործընթացներ իրականացնելիս բիզնեսի ներկայացուցիչներից զգալի գումարներ չեն պահանջում, ապա այդ ամենը բերել է նրան, որ բիզնեսի համար շատ ավելի ձեռնտու է հարկերը մուծել, լեգալացնել աշխատատեղերը, գործել օրինական դաշտում, քան մնալ ստվերում»,– նշեց Մակարյանը։
Հայաստանում աշխատատեղերի զգալի աճը պայմանավորված է ժամանածների գործունեությամբ. Քթոյան
Նա շեշտեց, որ գործարարների հետ հանդիպումների ժամանակ վերջիններս պնդել են, որ պատրաստ են հետագայում աշխատատեղեր ստեղծել և աշխատել առանց ստվերի, եթե լինեն համապատասխան պայմաններ։ Ըստ նրա`եկամտահարկի բարեփոխված քաղաքականությունը նույնպես նպաստավոր ազդեցություն է ունեցել նոր աշխատատեղերի ստեղծման գործում։
«Եկամտահարկը նախկինում ուներ դիֆերենցված եռաստիճան սանդղակ, բայց հետո գործարկվեց միասնական եկամտահարկի ռեժիմ և սահմանվեց, որ միասնական եկամտահարկը պետք է հետզհետե նվազի։ Հիմա ունենք 21 տոկոսի շեմ, որը նույնպես որոշակիորեն նվազելու է։ Դրան զուգահեռ նվազում է նաև շահութահարկը, ինչը նույնպես մոտիվացնում է ընկերություններին, որպեսզի թափանցիկ գործեն»,– ասաց միության նախագահը։
Մակարյանի դիտարկմամբ` դեռ կան աշխատատեղեր, որոնք տակավին գտնվում են ստվերում և նրանց օրինական դաշտ բերելու պարագայում կլինի աշխատատեղերի ավելացում։
Հայաստանում աշխատատեղերի թիվը մեկ ամսում ավելացել է շուրջ 8 000–ով. Վահան Քերոբյան
Ըստ նրա` Հայաստանի ակտիվ բնակչությունը կազմում է 1,7 միլիոն մարդ, որոնցից 1.2 միլիոնը գտնվում են աշխատանքային տարիքում, բայց այս պահին դրա կեսի ներուժն է օգտագործվում, այսինքն` դեռ տեղ կա, որպեսզի նոր մարդիկ ու Հայաստան վերադարձող մեր հայրենակից միգրանտներն աշխատանքի անցնեն։
Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն` ՀՀ-ում այս պահին գոյություն ունի 691.000 գրանցված և վճարվող աշխատատեղ։
Լրահոս
0