00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ սպասել ԱՄՆ-ի ընտրություններից

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՍպիտակ տունը Վաշինգտոնում
Սպիտակ տունը Վաշինգտոնում - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
Բաժանորդագրվել
Ինչու են Ռուսաստանում այսքան մեծ հետաքրքրություն առաջացնում այսօր կայանալիք ամերիկյան ընտրությունները։ Որովհետև դրանց արդյունքները կանդրադառնա՞ն Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունների վրա, այսինքն՝ ԱՄՆ–ի հետ մեր անուղղակի պատերազմի։ Այո՛, ոմանք նման հույսեր ունեն, սակայն դրանք, մեղմ ասած, միամիտ հույսեր են։
Ամերիկան այժմ Ուկրաինային ձեռքից բաց չի թողնի, Ռուսաստանի պարտության վրա դրվող խաղադրույքները չի նվազեցնի, այնուամենայնիվ նոյեմբերի 8-ին քվեարկությունն իսկապես շատ կարևոր նշանակություն ունի։ Այն էլ ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական առումով։
Եվ դրանց հիմնական արդյունքի մասին կարելի է խոսել դեռ ընտրողների քվեների հաշվարկից առաջ։ Արդյունքն այն չէ, որ հանրապետականները վերահսկողություն կստանան կոնգրեսի միանգամից երկու պալատների նկատմամբ (իսկ դա գրեթե կանխորոշված է), և Սպիտակ տունը ստիպված կլինի կենտրոնանալ ընդդիմադիր կուսակցության հետ առճակատման վրա։ Դա ԱՄՆ–ի համար սովորական պրակտիկա է. նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո իշխող կուսակցությունը հաճախ պարտվում է միջանկյալ ընտրություններում։ Այդպես էր ամեն ինչ աշխատում նաև նախկինում` մինչև այն պահը, երբ 2016 թվականին Նահանգներում սկսվեց ներքաղաքական համակարգային ճգնաժամը։
Այդ ճգնաժամի էությունն այն է, որ պարտված կողմը չի ճանաչում իր պարտությունը` մեղադրելով հաղթողին խարդախությունների, զեղծարարությունների, օտարերկրյա միջամտության մեջ։ Այսինքն, ինչպես բուն ընտրությունների, այնպես էլ իշխանության ապալեգիտիմացում է տեղի ունենում։
Սակայն եթե 2016 թվականին առաջին քայլն արվեց նախագահական իշխանության ապալեգիտիմացման ճանապարհին (այն բանից հետո, երբ ժողովրդավարները հայտարարեցին, որ Թրամփին ընտրվելուն օգնեց «ռուսական միջամտությունը»), ապա այսօր` 2022 թվականին, նոր բարձրություն կգրավվի։ Պարտված ժողովրդավարները կհայտարարեն ոչ լեգիտիմ կոնգրես, այսինքն՝ ամերիկյան տեսանելի իշխանության երկրորդ բաղկացուցիչը։
Երրորդ բաղկացուցիչը` դատականը, ևս հարվածի տակ է. ժողովրդավարները չեն վստահում Գերագույն դատարանին (հատկապես այս տարի աբորտների հետ կապված որոշման ընդունումից հետո), համարելով այն չափազանց «հանրապետական» և ցանկանում են բարեփոխել (ավելացնելով դատավորների քանակը, այդպիսով նվազեցնելով հանրապետական մեծամասնության թվաքանակը)։ Սակայն դրա համար նրանց կոնգրեսի նկատմամբ վերահսկողություն է պետք, ինչը նրանք կկորցնեն։
Պուտինը ձեռնամուխ է եղել դարաշրջանի գլխավոր հակասության լուծմանը
Այո՛, նախագահի ոչ լեգիտիմ լինելու մասին խոսակցություններ են վարում նաև հանրապետականները, սակայն, ինչպես ասում են, առաջինն իրենք չեն սկսել։ Այո՛, եթե այժմ ժողովրդավարներին արտահերթ քվեարկության հետ կապված (ինչպես եղավ երկու տարի առաջ) խարդախությունների ճանապարհով, այնուամենայնիվ, հաջողվի խանգարել հանրապետականներին սենատում մեծամասնություն ստանալ, օրենսդիր իշխանության (ավելի հստակ դրա մի մասի` վերին պալատի) ոչ լեգիտիմ լինելու մասին կսկսի խոսել արդեն Թրամփի կուսակցությունը։
Սակայն դա որևէ կերպ չի ազդի ընտրությունների հիմնական արդյունքի վրա։ Իսկ այն կայանում է նրանում, որ այսօր, 2022 թվականի նոյեմբերի 8-ին, Միացյալ Նահանգները նոր քայլ են անում սեփական քաղաքական համակարգի ապամոնտաժման ուղղությամբ. նրանք ոչ միայն դուրս չեն եկել այն հունից, որում հայտնվել են 2016 թվականին, այլև ավելի խորն են խրվել դրա մեջ։
Ու այդ հունով նրանք գլորվում են իրենց 250-ամյակին ընդառաջ, որը նշվելու է 2026 թվականին, սակայն պարզ չէ՝ ում կողմից և որտեղ։
Քանի որ 2026 թվականից առաջ լինելու է 2024-ը` նախագահական ընտրությունների տարին։ Ընտրություններ, որոնց մասին արդեն այսօր կարելի է լրիվ հստակ ասել. դրանց արդյունքները պարտվող կողմը չի ճանաչելու։ Կարևոր չէ, թե ով կհաղթի, կարևորն այն է, թե ինչ կլինի դրանցից հետո։ Դեռ ապալեգիտիմացման գործընթացը զարգանում էր բոլոր հարթություններում, բացի իրավաբանականից. սրվում է առճակատումը, անկում է ապրում իշխանական թևերի նկատմամբ վստահությունը, բևեռացում է գնում հասարակության շրջանում, քաղաքացիական պատերազմի սպասումն է մեծանում։
Սակայն 2024 թվականին իրավիճակը սկզբունքորեն նոր մակարդակի կհասնի` ընտրությունների արդյունքների հետ իրենց անհամաձայնությունը գրեթե հաստատ կհայտնեն արդեն առանձին նահանգներ։ Կարևոր չէ, թե որ նահանգները` ժողովրդավարների (եթե հաղթի Թրամփը), թե հանրապետականների (եթե նա պարտվի) համախոհները, կարևոր է, որ, ըստ էության, կսկսվի ԱՄՆ փլուզման գործընթացը։
Այժմ անկարելի է կանխագուշակել, թե ինչպես է այն զարգանալու. արդյոք ամեն ինչ կսահմանափակվի ապստամբություն սկսած նահանգների կողմից դաշնային կառավարության աշխատանքի սաբոտաժով, թե նրանք կփորձեն որոշակի զուգահեռ ցանց ստեղծել, որը ժամանակի ընթացքում կարող է դառնալ նոր անջատողական դաշինքի, նոր կոնֆեդերացիայի նախատիպը։ Հնարավոր չէ կանխագուշակել փլուզման գործընթացի ո՛չ արագությունը, ո՛չ հետևանքը. այն կարող է սառեցվել մի քանի տարով, այն կարող են փորձել կանգնեցնել ուժով (սակայն այստեղ մեծ է իսկական քաղաքացիական պատերազմի վտանգը), այն կարող է բավական արագ (պատմական չափանիշներով արագ, այսինքն տասնամյակների ընթացքում) հանգեցնել պետության իրական պառակտմանը։ Ամեն դեպքում նախկին Միացյալ Նահանգներն այլևս չեն լինի։
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2022
Չի բացառվում` Թրամփն առաջիկա օրերին հայտարարի հաջորդ ընտրություններին մասնակցելու մասին
Նույնիսկ որպես միասնական պետություն պահպանվելու դեպքում ԱՄՆ–ն լուրջ փոփոխությունների կենթարկվի, իսկ նրա գլոբալ դիրքերը ցանկացած հանգամանքներում կթուլանան։ Չինաստանի հետ առճակատումը երկրի բոլոր գլոբալ ռեսուրսների կենտրոնացում կպահանջի, և Եվրոպայի նկատմամբ ուշադրությունն անխուսափելիորեն կթուլանա։ Ռուսաստանին հակազդելու և զսպելու հիմնական դերը կանցնի ատլանտյան դաշինքի արևելյան մասին, այսինքն՝ Մեծ Բրիտանիային և ԵՄ–ին։ Բայց Մեծ Բրիտանիան իր ողջ ստվերային հսկայական ազդեցությամբ անհրաժեշտ ռեսուրսներ չունի, ԵՄ–ն էլ Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ երկարատև հակամարտության ռազմավարական շահ չունի, այդ իսկ պատճառով առանց ուժեղ և միասնական Նահանգների Արևմուտքը երկար չի կարողանա վերահսկողության տակ պահել ռուսական արևմտյան հողերը։
Մեկնարկել է Ուկրաինայի ապամոնտաժման նոր փուլը
Այո՛, սա իրավիճակի գնահատում է մինչև տասնամյակի վերջ, բայց 2022 թվականի նոյեմբերի 8-ը հավաստում է, որ Նահանգները համառորեն շարժվում են արևմտյան հետագծով` շարունակելով 2016 թվականին որդեգրած ուղին։ Եվ չկա այն ուժը, որը կարողանար նրանց հետ պահել այդ կործանարար ուղուց։ Թրամփը ևս մեկ անգամ կփորձի, սակայն նրան կրկին թույլ չեն տա անել դա։ Իսկ Ռուսաստանին Ամերիկայից ուրիշ ոչինչ էլ հարկավոր չէ. արտաքին (նախևառաջ, բնականաբար` ուկրաինական) ճակատում մենք կդիմակայենք նրանց, իսկ ներքինում նրանք ամեն ինչ ինքնուրույն կանեն։ Իրենք իրենց կհաղթեն։
Լրահոս
0