00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով

© Sputnik / Hayk PetrosyanԱրմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2022
Արմեն Աշոտյան
Բաժանորդագրվել
Խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։ Քննչական կոմիտեի առջև լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ այս պահին Աշոտյանը ՔԿ–ում է։
«Գործը կապված է ԵՊԲՀ–ի կողմից անշարժ գույք ձեռք բերելու հետ։ Խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը»,–ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` քրգործը քաղաքական երանգ է կրում։
Հիշեցնենք` ըստ մամուլի հրապարակումների` ԵՊԲՀ–ի համար գույք ձեռք բերելու ընթացքում չարաշահումներ թույլ տալու գործով օրերս ձերբակալվել է բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև ազատ արձակվել։ Նույն քրեական գործով անցնում է նաև Արմեն Աշոտյանը` վկայի կարգավիճակով։
Նշենք նաև, որ այսօր Աշոտյանը պետք է Լիսաբոն մեկներ` ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու, սակայն օդանավակայանում նրան հայտնել են, որ չի կարող լքել Հայաստանի Հանրապետությունը։
Լրահոս
0