https://armeniasputnik.am/20221205/hh-tntesutjan-erknish-atshy-araj-en-mghum-relvokantnern-u-shinnakhagtsery-52196343.html
ՀՀ տնտեսության երկնիշ աճը առաջ են մղում ռելոկանտներն ու շիննախագծերը
ՀՀ տնտեսության երկնիշ աճը առաջ են մղում ռելոկանտներն ու շիննախագծերը
Առևտրի և սպասարկման ոլորտում շրջանառությունն աճել է ռելոկանտների, իսկ ցեմենտի և ամրանի արտադրությունը` շինարարության հաշվին։ 05.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-05T14:49+0400
2022-12-05T14:49+0400
2022-12-05T14:53+0400
արտահանում
ներմուծում
տնտեսություն
հայաստան
ռելոկանտ
շինարարություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1653/98/16539870_0:151:1600:1051_1920x0_80_0_0_f68899ac732aa6f77db28532b632ce48.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 14,5%-ով։ Այս մասին հրապարակված է Ազգային վիճակագրական կոմիտեի ամփոփագրում։Ինչպես նախորդ ամիսներին՝ շարունակվում է առևտրի շրջանառության և ծառայությունների ծավալի բարձր աճը (2021 թվականի նույն ամիսների համեմատ համապատասխանաբար 15,5% և 27,9%,), ինչը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից ռելոկանտներ հոսքով։ Գներն աճում են, վարձով տուն չկա. բյուջեն ու վիճակագրությունը զուգահեռ իրականության մեջ ենՇինարարության ծավալն աճել է 14,4%-ով, քանի որ կառուցապատողները շտապել են նոր շինարարական ծրագրեր սկսել, իսկ այժմ շարունակում են դրանք կառուցել։ Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 16,8%-ով։ Պատճառների թվում են նոր բաժանորդների ի հայտ գալը (տասնյակ հազարավոր ռելոկանտների տեսքով), ինչպես նաև ArmPower նոր խոշոր ՋԷԿ-ի շահագործման հանձնելը և նոր արևային կայանների շարունակական շինարարությունը։Միջին աշխատավարձը (2021թ. հոկտեմբերի համեմատ) աճել է 18.6%-ով՝ կազմելով 236,9 հազար դրամ (ներկայիս փոխարժեքով՝ մոտ $600)։Ինչպես և նախորդ ամիսներին, արդյունաբերությունն աճում է հիմնականում ոչ թե հանքերի, այլ սննդի արդյունաբերության (12.4%) և շինարարության ոլորտում ակտիվության հաշվին։ Արդյունքում աճել է ցեմենտի և այլ շինանյութերի, այդ թվում՝ ամրանների արտադրության ծավալը։Արդյունքում, հունվարի համեմատ, աշխատանք փնտրողների թիվը մոտ 86000-ից հասել է 74000-ի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1653/98/16539870_0:0:1600:1200_1920x0_80_0_0_79d4ece21352a8f3d5250d790af6d5e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արտահանում, ներմուծում, տնտեսություն, հայաստան, ռելոկանտ, շինարարություն
արտահանում, ներմուծում, տնտեսություն, հայաստան, ռելոկանտ, շինարարություն
ՀՀ տնտեսության երկնիշ աճը առաջ են մղում ռելոկանտներն ու շիննախագծերը
14:49 05.12.2022 (Թարմացված է: 14:53 05.12.2022) Առևտրի և սպասարկման ոլորտում շրջանառությունն աճել է ռելոկանտների, իսկ ցեմենտի և ամրանի արտադրությունը` շինարարության հաշվին։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 14,5%-ով։ Այս մասին հրապարակված է Ազգային վիճակագրական կոմիտեի ամփոփագրում։
Ինչպես նախորդ ամիսներին՝ շարունակվում է առևտրի շրջանառության և ծառայությունների ծավալի բարձր աճը (2021 թվականի նույն ամիսների համեմատ համապատասխանաբար 15,5% և 27,9%,), ինչը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից ռելոկանտներ հոսքով։
Շինարարության ծավալն աճել է 14,4%-ով, քանի որ կառուցապատողները շտապել են նոր շինարարական ծրագրեր սկսել, իսկ այժմ շարունակում են դրանք կառուցել։ Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 16,8%-ով։ Պատճառների թվում են նոր բաժանորդների ի հայտ գալը (տասնյակ հազարավոր ռելոկանտների տեսքով), ինչպես նաև ArmPower նոր խոշոր ՋԷԿ-ի շահագործման հանձնելը և նոր արևային կայանների շարունակական շինարարությունը։
Միջին աշխատավարձը (2021թ. հոկտեմբերի համեմատ) աճել է 18.6%-ով՝ կազմելով 236,9 հազար դրամ (ներկայիս փոխարժեքով՝ մոտ $600)։
Պահպանվում է արտահանման և ներմուծման զգալի աճը (հիմնականում հետճգնաժամային վերականգնման շնորհիվ)։ Արտահանումն աճել է 71,2%-ով և հասել 4 մլրդ 130 մլն դոլարի, իսկ ներմուծումը՝ 63,5%-ով՝ հասնելով 6 մլրդ 755 մլն դոլարի։
Ինչպես և նախորդ ամիսներին, արդյունաբերությունն աճում է հիմնականում ոչ թե հանքերի, այլ սննդի արդյունաբերության (12.4%) և շինարարության ոլորտում ակտիվության հաշվին։ Արդյունքում աճել է ցեմենտի և այլ շինանյութերի, այդ թվում՝ ամրանների արտադրության ծավալը։
Արդյունքում, հունվարի համեմատ, աշխատանք փնտրողների թիվը մոտ 86000-ից հասել է 74000-ի։