00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում հունվարի 1-ից. նոր օրենքներ ու կարգավորումներ

© Sputnik / Andranik GhazaryanՆորածինը Երևանում
Նորածինը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 01.01.2023
Նորածինը Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նպաստի և նվազագույն աշխատավարձի բարձրացում, ջրի թանկացում, կազմակերպությունների իրական շահառուների բացահայտում... Sputnik Արմենիան ներկայացնում է այս տարում սպասվող փոփոխությունները։
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. 2023 թվականին հունվարի 1–ից Հայաստանում սպասվում են մի շարք փոփոխություններ, մի շարք օրենքներ ուժի մեջ կմտնեն։
Այսպես.
2023 թվականին ծնված երեխաների համար խնամքի արձակուրդում չգտնվող ծնողը կստանա 31,600 դրամ 28,600–ի փոխարեն, իսկ աշխատող և խնամքի արձակուրդում գտնվող ծնողը կստանա 37․500 դրամ կրկին 28,600 դրամի փոխարեն։ Նպաստը կտրամադրվի մինչև երեխայի 2 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ և կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով։
Գյուղաբնակ աշխատող ծնողների համար այս օրենքում որոշակի արտոնություններ կան, մասնավորապես` երիտասարդ մայրը, եթե գնացել է մայրության արձակուրդի, այդ դեպքում նպաստը 57 200 դրամից կդառնա 69 100 դրամ։
Այս տարի նաև կբարձրանա նվազագույն աշխատավարձի շեմը` դառնալով 75.000 դրամ նախկին 68.000 դրամի փոխարեն։ Կառավարությունը մտադիր է մինչև 2026 թվականը քայլեր ձեռնարկել նվազագույն աշխատավարձը 85,000 դրամ սահմանելու ուղղությամբ։
Ընտանեկան և սոցիալական նպաստների, եռամսյակային հրատապ օգնության ամսական չափերի հետ կապված ևս վերանայում է նախատեսվում, այն կավելանա 2000 դրամով` 18,000 դրամի փոխարեն 20 000 դրամ դառնալով։ Սակայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նշում են, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից նպաստների չափերը նախատեսվում է վերանայել՝ պայմանավորված ընտանիքի սոցիալական (անապահովության) գնահատման նոր համակարգի գործարկմամբ։ Նպաստի իրավունք ստացած բնակիչը կստանա այնքան նպաստ, որը նրանց եկամուտների մակարդակը կհավասարեցնի նվազագույն պարենային զամբյուղին։
Իսկ գյուղական բնակավայրերի բնակիչները (1000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ) արդեն պետք է իրենց կենսաթոշակները ստանան անկանխիկ եղանակով։
Այստեղ կա բացառություն` 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կենսաթոշակը կամ նպաստը կշարունակեն ստանալ կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով։
2023 թվականից կբացահայտվեն կազմակերպությունների իրական շահառուները։ Հունվարի 1–ից ուժի մեջ մտած օրենքով բոլոր իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։
Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 1-ն է։ Այս պարտավորությունը տարածվելու է ավելի քան 102 հազար կազմակերպության վրա։
Տարին վատ լուրով է սկսելու նրանց համար, ովքեր նախատեսում էին հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման օրենքով Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված երկրորդ գոտուց բնակարան ձեռք բերել։ Երկրորդ գոտու տարածքների վրա այլևս այդ օրենքը չի տարածվի։ Իսկ արդեն հուլիսից 1-ից նույն լուրը կվերաբերի նաև Երևանի երրորդ գոտում բնակարան գնել ցանկացողներին։
Նշենք, որ եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում փուլային տարբերակով է դադարեցվում։ Երևանի առաջին գոտում այն 2022 թվականի հուլիսի 1-ից է դադարեցվել, մնացած գոտիների համար նախապայման է առաջարկվում` հիփոթեքային վարկը պետք է ստացած լինեն մինչև 2025-ի հունվարի 1-ը:
Հունվարի 1–ից գրեթե 9 դրամով կթանկանա ջուրը` 200 դրամից դառնալով 208.42 դրամ։ Սակայն սպառողների համար որևէ փոփոխություն չի լինի, քանի որ կառավարությունը խոստացել է տարբերությունը մեկ տարով սուբսիդավորել։ Նկատենք, որ դեռևս 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջուրը չի թանկանալու։
6 ամսով էլ արգելվելու է Հայաստանից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։ Ըստ կառավարության` կատալիզատորների զանգվածային վաճառքի հետևանքով ՀՀ–ում շահագործվող ավտոմեքենաների զգալի մասը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգերին, և դրանց արտազատած թունավոր գազերն օդի աղտոտման պատճառ են դառնում։ Զուգահեռ ՀՀ–ում խստացվելու է նաև տեխզննության կարգը:
Եվ վերջում, հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար, եթե սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը։
Լրահոս
0