00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրթության ոլորտը խոպանի պես մի բան է դարձել. նոր կառույց` մյուսների միավորման հաշվին

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԿԳՄՍՆ–ն նախատեսում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ստեղծել, ինչը միանշանակորեն չի ընդունվել. արդեն ոլորտից հեռացողներ կան։ Կրթական հարցերի փորձագետը կարծում է` նման փոփոխություններն էական օգուտ չեն բերի։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik, Կարինե Հարությունյան. Առաջիկայում օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվելու, որով նախատեսվում է միավորել Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ), Գիտության կոմիտեն և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նախատեսվում է ստեղծել նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։ ԿԳՄՍՆ–ից հաստատել են նոր մարմնի ստեղծման մտադրության մասին։
«Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման նախագիծը մշակման փուլում է»,–հայտնել են ԿԳՄՍՆ–ից` ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման։
Նախարարությունից հայտնում են, որ նախագծի նպատակն է ստեղծել ինստիտուցիոնալ հենք՝ ապահովելու բարձրագույն կրթության բարեփոխումների ընթացքը, որը միտված է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրմանը, բարձրագույն կրթության և գիտության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը, բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի ներդրմանը: Նշվում է, որ նախագիծը սահմանված կարգով կշրջանառվի և կներկայացվի հանրային քննարկման:
Իսկ, ահա, կրթական հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ այս տեսակի կառուցվածքային փոփոխություններն էական օգուտ չեն բերի։ Նա հիշեցնում է, որ սա Հայաստանի համար նորություն չէ` 1990-ականներին ունեցել ենք Լուսավորության նախարարություն, որի ենթակայության ներքո գործում էր բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։
Կրթության ոլորտի բոլոր բնագավառներում մասնագետների լրջագույն խնդիր ունենք. ՀՀ նախագահ
«Այդպես էլ չհասկացան, որ կառուցվածքներ փոխել-միացնելը, համալսարաններ ու նախարարություններ միավորելը հարցի լուծում չէ։ Դուք կարող եք ցանկացած կառուցվածքով աշխատել ու լավ արդյունք տալ կամ ձախողել։ Այստեղ ավելի կարևոր է, թե ովքեր կլինեն ղեկավարները, երկրի միջավայրն ինչպիսին կլինի, որքանով այդ մարդիկ պրոֆեսիոնալ կլինեն, կադրային քաղաքականության մեջ որքանով ազատ կլինեն, արդյո՞ք ծանոթ-բարեկամ չեն բերի և այդ կառույցում աշխատանքի դասավորի»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։
Նա նշում է` եկեք փոփոխությանը նայենք դասախոսի, ուսանողի և գիտնականի տեսանկյունից. եթե վաղվանից երեք կառույցներն էլ միանան ու միևնույն վայրում լինեն, ի՞նչ է սա փոխելու նրանց կյանքում` ուսանողն ավելի լա՞վ է սովորելու, դասախոսն ավելի լա՞վ է դասավանդելու... Սրանք, ըստ մասնագետի, ընդամենը պատրանքներ են, և տարբեր կառույցներ բաժանել-միավորելը տուն–տունիկի պես մի բան է դարձել։ Խաչատրյանը, ի դեպ, որևէ հույս չի կապում նման փոփոխությունների հետ։
Նա նշում է, որ կրթության ոլորտը խոպանի պես մի բան է դարձել` գալիս 1-2 տարի աշխատում և թողնում-գնում են.
«Ասես հանգստավայրի պես մի բան է, որ գալիս են ու ասում` շռնդալից բարեփոխումներ ենք սկսում, և հանկարծ մի օր տեսնում ենք` հրաժարական են տվել։ Այս ռեժիմով ոչ մի բան չի փոխվելու, և սա շատ անլուրջ վերաբերմունք է կրթության հանդեպ։ Պետք է կուռ թիմ լինի, որը որոշակի երկարաժամկետ կտրվածքով իր վրա կվերցնի ռեֆորմի պատասխանատվությունը»։
Ինչ վերաբերում է ԿԳՄՍՆ–ի այն մեկնաբանությանը, թե նման փոփոխության նպատակը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում միասնական քաղաքականություն վարելն է, ապա կրթական հարցերի փորձագետն ասում է` այնպես չէ, որ հիմա ԲՈԿ–ն ու գիտության կոմիտեն առանձին վայրերում էին, անհրաժեշտության դեպքում միասնական չէին իրենց աշխատանքներում։ Խաչատրյանը չի հիշում որևէ դեպք, որ պետական համակարգում ինչ-որ մեկն ըմբոստ լինի և երկար պաշտոնավարի։
Հավելենք, որ հունվարի 25-ին հայտնի դարձավ, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է ներկայացրել:
Օրեր առաջ նա ֆեյսբուքյան իր էջում մանրամասնեց հեռացման պատճառը` այն կապելով նոր կառույցի ստեղծման և դրանից բխող իր ունեցած մտահոգությունների հետ։
Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի որոշ բնակավայրերում խաթարվել է կրթության իրավունքը
Մասնավորապես, Քեռյանը գրել էր, որ հակակշիռը վերանում է, քանի որ որոշում կայացնողը մեկն է լինելու, իսկ նախկինում փոխնախարարն ու 2 կառույցների ղեկավարներն են քննարկել ցանկացած հարց։ Բացի այդ, ըստ նրա, ԲՈԿ-ի և ԳԿ-ի նպատակները միմյանց հակառակ են. ԲՈԿ-ը «ոստիկանական» կառույց է, և նպատակներից է որակի վերահսկում իրականացնելը, ԳԿ-ն ամենևին «ոստիկականական» կառույց չէ, նպատակներից է գիտական ներուժի զարգացումը, ինչպես նաև ԿԳՄՍՆ ենթակայության ներքո գործող կոմիտեն նվազեցնում է հնարավորությունները անկախության, մասնագիտական և ֆինանսական տեսանկյունից: Քեռյանը հավելել է, որ իր մտահոգությունները քննարկման ընթացքում ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, սակայն դրանք չէին ընդունվել:
Ինչ վերաբերում է Գիտության կոմիտեին, ապա այնտեղից հայտնեցին` շուտով նախագիծը հանրությանը կներկայացվի, որտեղ մանրամասներ կլինեն։ Այլ մեկնաբանություն այս թեմայով հրաժարվեցին տրամադրել։
Լրահոս
0