https://arm.sputniknews.ru/20230211/adrbejani-qaghaqacinery-hajastanum-bnakaran-u-bnakeli-tun-en-gnel-55187429.html
Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում բնակարան ու բնակելի տուն են գնել
Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում բնակարան ու բնակելի տուն են գնել
Sputnik Արմենիա
Մինչ օրս ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 8 գործարք, իսկ Թուրքիայի քաղաքացիների կողմից` 82։ 11.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-11T09:55+0400
2023-02-11T09:55+0400
2023-02-11T09:55+0400
թուրքիա
ադրբեջան
ադրբեջանցի
բնակարան
տուն
երևան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/06/39448866_0:87:1600:988_1920x0_80_0_0_b681fb2d9997252ac429f77f9920a411.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի քաղաքացիները 2022թ–ի ընթացքում Հայաստանում 2 անշարժ գույք են ձեռք բերել։Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից` ի պատասխան գրավոր հարցման։Ստացված տեղեկանքի համաձայն` Ադրբեջանի քաղաքացիները 2022թ–ի ընթացքում 1 բնական են ձեռք բերել Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում և 1 անհատական բնակելի տուն` Լոռու մարզում։Նշվում է նաև, որ անցյալ տրվա ընթացքում Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում ոչ մի անշարժ գույք չեն վաճառել։Նշենք, որ այդ երկրների քաղաքացիների ազգությունը Կադաստրի կոմիտեից ստացված պատասխանում չի հստակեցվում։Հավելենք, որ Կադաստրի կոմիտեի ավելի վաղ հրապարակած տվյալներով` մինչև 2022 թվականը ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 6 գործարք, իսկ Թուրքիայի քաղաքացիների կողմից` 71։Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի ձեռքբերման 6 գործարք։Այսպիսով` մինչ օրս ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիները ձեռք են բերել 8, Թուրքիայի քաղաքացիները` 82 անշարժ գույք։Ինչո՞ւ են բարձրացել բնակարանների գները. կադաստրում դա ՌԴ–ից տեղափոխվածների հետ չեն կապումԹուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք առաջին անգամ Հայաստանում անշարժ գույք են գնել 2005 թվականին, իսկ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցողները` 2012-ին։
թուրքիա
ադրբեջան
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/06/39448866_38:0:1462:1068_1920x0_80_0_0_eafe4cf183e277dad6e8d0d98dd624e9.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ադրբեջան, ադրբեջանցի, բնակարան, տուն, երևան, հայաստան
թուրքիա, ադրբեջան, ադրբեջանցի, բնակարան, տուն, երևան, հայաստան
Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում բնակարան ու բնակելի տուն են գնել
Մինչ օրս ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 8 գործարք, իսկ Թուրքիայի քաղաքացիների կողմից` 82։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի քաղաքացիները 2022թ–ի ընթացքում Հայաստանում 2 անշարժ գույք են ձեռք բերել։
Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից` ի պատասխան գրավոր հարցման։
Ստացված տեղեկանքի համաձայն` Ադրբեջանի քաղաքացիները 2022թ–ի ընթացքում 1 բնական են ձեռք բերել Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում և 1 անհատական բնակելի տուն` Լոռու մարզում։
Կադաստրից նաև հայտնում են, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները 2022թ–ին ՀՀ–ում 11 անշարժ գույք են գնել` 11 բնակարան Երևանի բազմաբնակարան շենքերում։ Մարզերում Թուրքիայի քաղաքացիներն անշարժ գույք չեն գնել։
Նշվում է նաև, որ անցյալ տրվա ընթացքում Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում ոչ մի անշարժ գույք չեն վաճառել։
Նշենք, որ այդ երկրների քաղաքացիների ազգությունը Կադաստրի կոմիտեից ստացված պատասխանում չի հստակեցվում։
Հավելենք, որ
Կադաստրի կոմիտեի ավելի վաղ հրապարակած տվյալներով` մինչև 2022 թվականը ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 6 գործարք, իսկ Թուրքիայի քաղաքացիների կողմից` 71։
Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում 54 բնակարան են գնել, 2 բնակարան նվեր ստացել, 1-ը` փոխանակել։ Բացի այդ, գնել են նաև 5 բնակելի տուն, 1 ավտոտնակ, 8 հասարակական նշանակության գույք և 12 հողակտոր։
Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի ձեռքբերման 6 գործարք։
Այսպիսով` մինչ օրս ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիները ձեռք են բերել 8, Թուրքիայի քաղաքացիները` 82 անշարժ գույք։
Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք առաջին անգամ Հայաստանում անշարժ գույք են գնել 2005 թվականին, իսկ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցողները` 2012-ին։