00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արևմուտքը ոչնչից չի խորշել». Միշուստինը նշել է հակառուսական պատժամիջոցների իրական նպատակը

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցՄիխայիլ Միշուստին
Միխայիլ Միշուստին - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2023
Միխայիլ Միշուստին
Բաժանորդագրվել
Պատժամիջոցների միջոցով Արևմուտքն ուզում էր զանգվածային գործազրկություն հրահրել Ռուսաստանում, արմատապես նվազեցնել կյանքի որակը։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. 2022 թվականին Ռուսաստանին պատժամիջոցային հարված հասցվեց, որին նորագույն պատմության մեջ հավասարը դեռ չէր եղել։ Ընդ որում, Արևմուտքը ոչնչից չի խորշել՝ պայթեցրել են «Հյուսիսային հոսքի» գծերը, կալանք դրել հաշիվների վրա, անջատել միջազգային հաշվարկների համակարգից, փորձել է արգելափակել երկրի ողջ բանկային և տնտեսական գործունեությունը, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նա հիշեցրել է, որ սկզբում Արեւմուտքը փորձում էր հավաստիացնել, թե պատժամիջոցներն ուղղված չեն շարքային ռուսների դեմ, բայց հիմա, «նույնիսկ գլոբալ քաղաքականությունից հեռու մարդուն հասկանալի է, որ գլխավոր նպատակը հենց ռուս ժողովուրդն էր»:
«Արևմտյան երկրները փորձել են այնպես անել, որ մարդիկ չկարողանան օգտվել բանկային քարտերից, որ սովորական ապրանքներն անհետանան խանութներից, ստիպել են իրենց ընկերություններին հեռանալ ռուսական շուկայից», - ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Պետդումայում կառավարության աշխատանքի մասին հաշվետվություն ներկայացնելու ժամանակ։
Նա նշել է, որ պատժամիջոցների միջոցով Արևմուտքն ուզում էր զանգվածային գործազրկություն հրահրել Ռուսաստանում, արմատապես նվազեցնել կյանքի որակը, ինչպես նաև փորձել տապալել ֆինանսական համակարգը, տնտեսական կապերը։ Այս ֆոնին ՌԴ կառավարությունում մշտապես աշխատել են մարդկանց պաշտպանելու միջոցառումների վրա։
Դեռ անցած գարնանը վերլուծաբանները երկնիշ թվերով էին գնահատում ռուսական ՀՆԱ-ի հավանական անկումը։
ԵԱՏՄ-ում պետք է զարգացնել IT պարկի էկոհամակարգը և հասնել տեխնո–ինքնիշխանության. Միշուստին
«Բայց մենք դիմակայեցինք։ Այո, դա հեշտ չէր: Անկումը, որն անխուսափելի է նման պայմաններում, բավականին չափավոր եղավ։ Այնուամենայնիվ, մենք տնտեսությունը աճի հետագիծ վերադարձրեցինք»,- ասել է Միշուստինը, նշելով, որ դրան հաջողվել է հասնել իշխանության բոլոր ճյուղերի համատեղ գործողությունների շնորհիվ։
Նա նշել է, որ այժմ նույնիսկ որոշ միջազգային կազմակերպություններ Ռուսաստանին 2023 թվականի արդյունքներով դրական դինամիկա են կանխատեսում և կանխատեսում են, որ այն 2024 թվականին զարգացած երկրներից ավելի բարձր համախառն ներքին արդյունքի աճի տեմպերի կհասնի:
«Մեր տնտեսական համակարգն առաջին անգամ չէ, որ նման ճկունություն է ցուցաբերում։ Քովիդային 20 թվականին այն նույնպես ցույց տվեց, որ ավելի կայուն է, քան սպասվում էր: Այդ ճգնաժամն ավելի վստահ անցանք, քան շատ արևմտյան երկրներ, որտեղ ՀՆԱ-ի նվազումը շատ ավելի մեծ էր», - ավելացրել է Միշուստինը։
Նրա խոսքով՝ ռուսական բիզնեսին աջակցելու միջոցները թույլ են տվել նրան ազատված ռեսուրսներն ուղղել դեպի ապրանքների և լոգիստիկայի շղթաների վերակառուցում և օգնել են հարմարվել փոփոխված պայմաններին։
Նա պարզաբանել է, որ իշխանությունը զգալիորեն հեշտացրել է ձեռնարկատիրական գործունեությունը. այսպես, իջեցվել են շահութահարկի դրույքաչափերը մի շարք ոլորտների ձեռնարկությունների համար, ամրագրվել է գույքի կադաստրային արժեքը պետությանը վճարումների հաշվարկման համար, տրամադրվել են ապահովագրավճարների վճարման հետաձգումներ, զրոյացվել է հյուրանոցային ծառայությունների ԱԱՀ-ն, արտոնյալ վարկային ծրագրերի շարք է ներդրվել:
Ռուսաստանում բոլոր բանկային քարտերը, չնայած պատժամիջոցներին, աշխատում են, ՌԴ-ին հաջողվել է նվազեցնել գնաճային ճնշումը և պահպանել բանկային հատվածի կայունությունը:
Լրահոս
0