00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Գազի խողովակն Ադրբեջանն օգտագործելու է որպես ճնման գործիք.Սուրենյանց
09:48
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:56
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում օկուպացված տարածքների իրական և ճշգրիտ չափը. ՊՆ-ն հրաժարվում է թվեր ներկայացնել

© Sputnik / David GalstyanՍյունիք
Սյունիք - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2023
Սյունիք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նյութի նախապատրաստման ընթացքում հայտնի դարձավ Տեղ գյուղի շրջանում ադրբեջանական զինուժի 100-300 մետր առաջխաղացման մասին։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված հայկական տարածքների չափի վերաբերյալ հստակ տվյալներ հայտնել՝ չնայած իշխանությունների հակասական հայտարարություններին:
Մասնավորապես, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը 2022 թվականի հոկտեմբերին հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը, տարբեր հաշվարկներով, գրավել է Հայաստանի շուրջ 130 քառակուսի կիլոմետր տարածք։
Արդեն 2022 թվականի նոյեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը երեք հարձակումների արդյունքում օկուպացրել է Հայաստանի մոտ 140 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին 2023 թվականի մարտին ասաց, որ Ադրբեջանն ապօրինաբար օկուպացրել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կիլոմետր տարածք։ Նույն թիվը մարտի 23-ին հնչեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հաշվի առնելով այս տարբերությունները` մենք հարցում ուղարկեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով նշել օկուպացված տարածքների իրական և ճշգրիտ չափը։
«Հայտնում ենք, որ Ձեր 2022 թվականի հոկտեմբերի 4-ի նույնաբովանդակ հարցմանը տրվել է պատասխան ՀՀ պաշտպանության նախարարության 2022 թվականի հոկտեմբերի 19-ի գրությամբ»,- ասված է գերատեսչության պատասխանում՝ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի ստորագրությամբ:
Մինչդեռ, 2022 թվականի հոկտեմբերի մեր հարցմանը ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվել էր պատասխանել՝ վկայակոչելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 17-րդ հոդվածը, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը (տվյալները պարունակում են պետական կամ ծառայողական գաղտնիք), ինչպես նաև կառավարության 1998 թվականի թիվ 173 որոշմամբ հաստատված ցանկի պահանջները (տվյալները վերաբերում են զինված ուժերի ռազմավարական տեղակայմանը, դրանց թվին, կազմին, ինչպես նաև ռազմաքաղաքական և օպերատիվ տեղեկատությանը):
Թե ինչքանով է հղումն այս հոդվածներին վերաբերում մեր կողմից հարցվող տեղեկատվությանը, գերատեսչությունում չեն պարզաբանում։ Ինչպես և այն, թե ինչու են այդ նույն «գաղտնի» տեղեկատվությունը հրապարակում պաշտոնյաները։
Ավելի վաղ ՊՆ-ն հրաժարվել էր տրամադրել ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ հայցի քննության ընթացքում ցուցադրված քարտեզը:
Նշենք, որ նյութի պատրաստման պահին հայտնի դարձավ, որ Սյունիքի Տեղ գյուղի շրջանում ադրբեջանական զինուժը 100-300 մետր առաջխաղացում է գրանցել։
Լրահոս
0