00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ–ադրբեջանական կոնֆլիկտը հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի միջնորդության. Սուրենյանց

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցՌուսաստանի խաղաղապահները Լաչինի միջանցքում
Ռուսաստանի խաղաղապահները Լաչինի միջանցքում - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2023
Ռուսաստանի խաղաղապահները Լաչինի միջանցքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքագետի համոզմամբ` հայ–ադրբեջանական կոնֆլիկտը հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի միջնորդության, որն, ի տարբերություն Արևմուտքի, տարածաշրջանում ունի հիմնախնդրի կարգավորման գործիքակազմ։
Արևմտյան հարթակներում ընթացող բանակցությունները շատ արդյունավետ չեն կարող լինել այն պատճառով, որ տեղի են ունենում առանց Հարավային Կովկասում հիմնական մոդերատոր և արցախյան խնդրով հիմնական միջնորդ հանդիսացող Ռուսաստանի մասնակցության, մանավանդ որ վերջինս նաև2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով նախօրեին Բրյուսելում կայացած Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպմանը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երեկ հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կողմերը հաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու հանձնառությունը, վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը Ալմա Աթայի հռչակագրին, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում (Արցախը նույնպես այս տարածքում է-խմբ.)։ Միշելը նաև նշել է, որ սահմանի վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում։
Անկլավների հարցը Բրյուսելում բանակցությունների ժամանակ չի քննարկվել. ՀՀ փոխարտգործնախարար
«Հարց է, թե ինչպես են Վաշինգտոնում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները հետագայում կյանքի կոչվելու առանց ՌԴ–ի մասնակցության, որովհետև գետնի վրա ո՛չ ԵՄ–ն, ո՛չ էլ ԱՄՆ–ն տարածաշրջանում չունեն գործիքակազմ որևէ համաձայնություն կյանքի կոչելու համար, ուստի հնարավոր չէ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել առանց միջազգային կոնսոլիդացված ջանքերի, որի կարևոր մասնակիցն էլ պիտի լինի Ռուսաստանը։ Այսօր որևէ այլ երկիր պատրա՞ստ է ապահովել արցախցիների անվտանգությունն ու այդ նպատակով զորախումբ տեղակայել այնտեղ, իհարկե ոչ»,– ասաց Սուրենյանցը։
Նրա կարծիքով` խաղաղության համաձայնագիրը շուտ չի լինելու, Ադրբեջանը նաև երեկ որևէ զիջում չի արել։ Խոսք չի եղել ո՛չ Արցախի սուբյեկտության, ո՛չ էլ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու մասին։ Կարծեք ընդհանրապես այդ առթիվ չի եղել միջազգային դատական ատյանի որոշում։ Բրյուսելում խոսք չեղավ նաև այն մասին, որ ադրբեջանական զորքերը պետք է նահանջեն Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացրել են 2021-22 թվականներին։ Եվ եթե հիմք է ընդունվում Ալմա–Աթայի հռչակագիրը, ապա շատ շուտով օրակարգ է գալու նաև անկլավների խնդիրը, ինչը նոր անվտանգային պրոբլեմներ է ստեղծում Հայաստանի համար։
«Քանի դեռ փաստաթուղթ ստորագրված չէ, մեզ համար անդառնալի որևէ իրողություն չկա։ Մյուս կողմից նման հայտարարություններով ստեղծվում են հիմքեր, որոնց վրա պետք է կառուցվի խաղաղության ապագա պայմանագիրը։ ԼՂՀ–ի ադրբեջանական պատկանելության ամրագրումն անակնկալ չէր, որովհետև դա բխում է 44-օրյա պատերազմի արդյունքից, իսկ Արցախի անկախության թեզը մնացել է այդ պատերազմի փլատակների տակ»,– նշեց մեր զրուցակիցը։
Սուրենյանցի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանը ո՛չ անցյալ տարի, ո՛չ էլ հիմա չի պահանջել փաստաթղթավորված երաշխիքներ ԼՂՀ–ի սուբյեկտության կամ քաղաքական ինքնավարության համար։ Մենք ոչ միայն Արցախի անկախության հեռանկարն ենք կորցրել, այլև ՀՀ իշխանության վերջին երկու տարվա քաղաքականության հետևանքով Արցախի սուբյեկտության հեռանկարը, որովհետև Շառլ Միշելն անգամ միջազգային մեխանիզմների մասին չէր խոսում, այլ հորդորում էր Բաքվին մեխանիզմներ մշակել Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանության համար։
Ըստ քաղաքագետի` քանի որ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին արդեն իսկ ստորագրել էր քառակողմ հայտարարության ներքո, հետևաբար բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքում վերահաստատեց, որ Հայաստանն ու Ադրբեջաքնը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Նորությունն այն է, որ այս անգամ Շառլ Միշելը հատուկ ընդգծել է երկու երկրների տարածքների չափերը` շեշտելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը տարածվում է նաև Լեռնային Ղարաբաղի վրա։ Տարածքային պարամետրերի հստակեցումը նպատակ ունի հետագայում խուսափել տարընթերցումներից։
Օրբելյան. Պետք է փոխվի արցախյան հիմնախնդրի բազիսային ընկալումը - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2023
ՌԱԴԻՈ
Չի կարելի բանակցել Ալիևի հետ, եթե համարում ենք, որ նա ռազմական հանցագործ է. Օրբելյան
«Դժվար թե Քիշնևում նախատեսված հնգակողմ հանդիպումն ունենա սպասված արդյունավետությունը, մանավանդ որ Ադրբեջանն արդեն իսկ կարողացել է այդ հանդիպումը դարձնել սիմվոլիկ` այն կտրելով բրյուսելյան հարթակից։ Ալիևը մինչև վերջ պնդել է իր պայմանը, որ բրյուսելյան հարթակի մասնակից չեն կարող լինել Ֆրանսիան և Գերմանիան։ Հայաստանի տարածքի հանդեպ իրականացված վերջին ադրբեջանական ագրեսիան նպատակ ուներ վարկաբեկել հենց Քիշնևում կայանալիք հանդիպման ձևաչափը, քանի որ կրակոցներին զուգահեռ` Ադրբեջանի տարբեր աստիճանի պաշտոնյաները հայտարարում էին, թե Բաքուն դեռ վերջնական որոշում չունի մասնակցելու քիշնևյան հանդիպմանը, քանզի որոշ դետալներ դեռ ճշտված չեն»,– ասաց Սուրենյանցը։
Կրկնում եմ` այն ինչ մերն է, մերն է. Անդրանիկ Քոչարյանը պատասխանում է Անդրեա Վիկտորինին
Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են 2023–ի փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ։
Հաղորդվում էր նաև, որ երկու երկրների ղեկավարները կարող են հանդիպել նաև հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին: Իսկ ավելի ուշ պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ հանդիպմանը մասնակցելու որոշում դեռ չի կայացվել:
Լրահոս
0