00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջիկայում կկայանա ՌԴ–ի, ՀՀ–ի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը. Օվերչուկ

© Sputnik / РИА Новости / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ փոխվարչապետի խոսքով` հարցերը, որոնք կքննարկվեն, կապված են հայ-ադրբեջանական սահմանը հատելու եղանակին վերաբերող տեխնիկական մանրամասներին։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Առաջիկայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս աշխատանքային խումբը հանդիպում կանցկացնի շատ մոտ ապագայում։ Հարցերը, որոնք կքննարկվեն, կապված են հայ-ադրբեջանական սահմանը հատելու եղանակին վերաբերող տեխնիկական մանրամասներին։ Խոսքն այն մասին է, որ այդ սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր մյուս տեսակները, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններին», - ասել է Օվերչուկը ՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին։
«Կողմերն այսօր շատ մոտ են նրան, որպեսզի ասենք, որ մենք կարող ենք վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»,–ասել է նա:
Միաժամանակ Օվերչուկը նշել է, որ Հայաստանն իր հերթին հնարավորություն է ստանում ապաշրջափակել հաղորդակցություններն ու Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով շարժվել դեպի Ռուսաստան, ԵՄ այլ երկրներ, հնարավոր է նաև Իրան մեկնել։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Որքա՞ն կտևի երկաթգծային ենթակառուցվածքների վերականգնումը ՀՀ-ում․ Գրիգորյանը ժամկետներ նշեց
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։
Լրահոս
0