00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աննախադեպ գնաճի պայմաններում 2-4 հազար դրամ քեշբեքը թոշակառուի բեռը չի թեթևացնի. տնտեսագետ

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցԹոշակառուն խանութում
Թոշակառուն խանութում - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2023
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը կառավարության նիստում մի շարք հայտարարություններ արեց, որոնք առնչվում են կենսաթոշակառուների քեշբեքին, անկանխիկ գործառնություններին և աշխատավարձերի «ռեկորդային բարձրացմանը»։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Չկա վիճակագրական կոմիտեի կողմից հրապարկված որևէ տվյալ կամ ուսումնասիրություն, որն ապացուցում է, որ 2000-4000 դրամ քեշբեքը կենսաթոշակառուի սոցիալական բեռը թեթևացնում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը` անդրադառնալով գործադիրի կողմից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրման ժամկետի երկարաձգմանը։
«Միջինում 40-41 հազար դրամ ստացող կենսաթոշակառուի համար 2000-4000 դրամ գումարի վերադարձը դժվար է ասել` սպառման վրա ինչ ազդեցություն է ունենում այն պարագայում, երբ մենք ունենում ենք անկառավարելի գնաճ»,–ասաց Սարգսյանը։
Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում դիմել էր կենսաթոշակառուներին` նշելով, որ նրանք գործարքներով պետք է օգնեն կառավարությանը կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի հարցում։
ՀՀ կառավարության ղեկավարի այս հայտարարությունը տնտեսագետը անիրատեսական է համարում։
Նրա խոսքով`եթե ՀՀ կառավարությունը ստվերի դեմ է պայքարում, ապա ամենաքիչը պետք է գնաճին համապատասխան հարկային եկամուտներն աճեին, իսկ դա տեղի չի ունեցել։
«Դրան գումարած, Հայաստանի վիճակագրական տվյալներով` 2.6 տոկոսով ավելացել է մանրածախ առևտուրը` հիմնականում ռեստորանային, հյուրանոցային առևտուրը, որը եղել է Հայաստան այցելած տուրիստների հաշվին, որից եզրահանգում ենք, որ ՀՀ բնակչությունը, այդ թվում թոշակառուները, իրենց սպառումը նվազեցրել են, ավելի քիչ են սկսել սպառել, իսկ ավելացումը եղել է բացառապես տուրիստների հաշվին։ Հետևաբար` այս ամբողջ թվաբանությունը և այս ամբողջ իրողությունը եթե համադրում ենք միմյանց, տեսնում ենք, որ այս կառավարությունը ընդհանրապես ստվերային շրջանառության դեմ չի պայքարում, կոռուպցիայի դեմ չի պայքարում»,–ասաց տնտեսագետը։
Սարգսյանի խոսքով` Փաշինյանի հայտարարությունները անկանխիկ գործառնությունների մասին ընդհանրապես չեն կարող համարվել արդարացի, որովհետև առաջին հերթին դա ունի մեկ շահառու` բանկային համակարգը, և բացի այդ, նույն Փաշինյանի թիմակիցներից որոշները թե՛ օրենսդրի, թե՛ գործադրի հայտարարագրել են մի քանի միլիոնի հասնող կանխիկ գումարներ։
Թոշակառուները հետվճար կստանան նաև 2023թ-ին. անկանխիկ վճարումների թիվը քառապատկվել է
Տնտեսագետի խոսքով` իր մոտ հիմնավոր կասկածներ կարող են առաջանալ, որ Փաշինյանի թիմակից պաշտոնյաների հայտարարագրած կանխիկ գումարները կարող են գոյացած լինել բանկերի օգտին օրենքներ ընդունելու դիմաց։
«Օրինակ` հենց անկանխիկ գործառնությունների մասին օրենքը... եթե այս պաշտոնյաները ընդունում են օրենքներ, որոնք ակնհայտ վնասում են Հայաստանին, բայց ակնհայտ օգտակար են բանկերին, և իրենք կանխիկ գումար են հայտարարագրում, կասկած է առաջացնում, որ այս մարդիկ այդ օրենքն ընդունելու համար այլ տեղից ունեն կոնկրետ եկամուտներ և կոնկրետ շահեր»,–ասաց նա։
Տնտեսագետը կասկածի տակ է առնում նաև Նիկոլ Փաշինյանի այսօր հնչեցրած մեկ այլ հայտարարությունը, թե Հայաստանում գրանցված և հարկման բազա ունեցող աշխատատեղերի հարցում պատմական ռեկորդ է արձանագրվել։ Սարգսյանը նշում է, որ Հայաստանում աշխատավարձի աճ կա, սակայն այն չի կարելի համարել ռեկորդային։
«Այսօր հայաստանյան աշխատանքի շուկայում բավականին բարձր է, օրինակ, ՏՏ ոլորտում ավելի պրոֆեսիոնալ մասնագիտական որակներ պահանջող աշխատանքների աշխատավարձերը, բայց միջին և միջինից ցածր` սպասարկման և այլ ոլորտներում աշխատավարձերը բավականին ցածր են»,–ասաց նա։
Թեպետ վերոնշյալ ոլորտներում որոշակի բարձրացում նկատվում է, սակայն փորձագետի խոսքով` միաժամանակ աճում են նաև գները, իսկ գնաճը իրոք ռեկորդային է։
Այս ընթացքում աշխատավարձերի բարձրացումը մի կերպ ծածկում է գնաճը։ Նման դեպքում, ըստ մասնագետի, իրավունք չունենք խոսելու ռեկորդային բարձրացման մասին։
Լրահոս
0