00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ էր անում վարչապետի կինը բունկերում. Փաշինյանի պատասխանը

© Photo : Gevorg Perkuperyan / official site of Anna HakobyanԱննա Հակոբյան
Աննա Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2023
Բաժանորդագրվել
Վարչապետի խոսքով` իր կինը Ստեփանակերտ է մեկնել, այսպես ասած, խորհրդանշական ուղերձ տեղ հասցնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Պատերազմական գործողությունների ժամանակ Արցախում` ՊԲ հրամանատարական շտաբում, ըստ սոցցանցերում հայտնված նկարների` եղել են մարդիկ, որոնք իրավունք չունեին այնտեղ լինել։ Այսօր Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում ասաց նախագահ Անդրանիկ Քոչարյանը` նշելով, որ, խոսքը, մասնավորապես, Դավիթ Գալստյանի` «Պատրոն Դավոյի», և վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի մասին է։
«Երբ պատերազմը սկսվել է, կինս ինձ ասել է`երբ այնտեղ պատերազմ է, ես չեմ կարող Երևանում մնալ։ Գնամ այնտեղ, գոնե մարդիկ կլինեն, օգնության կարիք կլինի և այլն»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այդ օրերին Ստեփանակերտից շատ կանայք, երեխաներ հեռացել էին և Աննա Հակոբյանի Ստեփանակերտում լինելը սիմվոլիկ իմաստ ուներ։
«Այնտեղ կային մարդիկ, որ չէին կարողացել դուրս գալ, նկուղներում էին, սնունդի խնդիր կար և այլն, կնոջս այնտեղ մեկնելու նպատակը եղել է դա։ Հընթացս, բնականաբար, ԼՂ ղեկավարության հետ հանդիպել են, շփում է եղել, գաղափար է հնչել, որ միգուցե 10 րոպեով գնան այնտեղ, հրամկազմում տեսնեն, որ ՀՀ վարչապետի կինը գտնվում է Ստեփանակերտում։ Եղել են մարդիկ, որ մտածել են` դա դրական ներգործություն կունենա, որ այդ ծանր պահին վարչապետի ընտանիքի անդամն այնտեղ է գտնվում»,– նշեց Փաշինյանը` շեշտելով, որ դա 10-15 րոպե տևողությամբ քաղաքավարական այց է եղել հրամկազմին։
Լելե Թեփեն վերադարձնելու թեմա 44–օրյա պատերազմի ընթացքում չի եղել. Փաշինյան
Փաշինյանը հակադարձող հարց ուղղեց հանձաժողովի նիստում ներկաներին` իսկ արդյոք այն մարդը, ով հրապարակել է իր կնոջ` բունկերում լինելու տեղեկությունները, իրավունք ուներ այնտեղ լինելու։ Նշենք, որ խոսքը ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի մասին է, որը պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ՊԲ ռազմական վերահսկողության վարչության պետի պաշտոնը։
«Եվ ինքն այդ ռազմական դրության պայմաններում իր աշխատավայրում չի գտնվել։ Այս հարցը պե՞տք է քննվի, թե՞ ոչ»,– ասաց Փաշինյանը։
Շարունակելով խոսել Մովսես Հակոբյանի մասին` վարչապետը նշեց, որ հոկտեմբերի 2-ին կամ 3-ին ստացվեց տեղեկատվություն, ըստ որի` որոշում է կայացվել էվակուացնել ԼՂ ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանը։
«Ես միանգամից կապ հաստատեցի ԼՂ իմ գործընկերների հետ, ասացի` ինչքանո՞վ է ճիշտ, որ այդպիսի որոշում կա։ ԼՂ նախագահի հետ խոսեցի, հետո խոսեցի ՊԲ հրամանատարի հետ, ասացի` բայց դա ի՞նչ պատմություն է, ի՞նչ որոշում է, ինձ ասվեց, որ դա լուրջ վերլուծության արդյունքում կայացված որոշում է։ Հարցրեցի` ու՞մ, ՊԲ հրամանատարն ասաց` Մովսես Հրանտիչն է այդ խորհուրդը տվել»։
Դրանից հետո Փաշինյանը կրկին խոսել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, վերջինս որոշում է կայացրել մի խմբի հետ անձամբ գնալ այդ հատված` իրավիճակին ծանոթանալու։ Արդյունքում որոշում է կայացվել, որ էվակուացիա չի լինելու, որովհետև դրա կարիքը չկա։
Հիշեցնենք` Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում խոսել է պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասել` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձել Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին»։ Փաշինյանը խոսել է նաև այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահելու և այլն։
Լրահոս
0