https://armeniasputnik.am/20230627/inchu-paterazmi-zhamanak-hajastany-chtshanachec-arcakhi-ankakhutjuny-pashinjani-pataskhany-61794885.html
Ինչո՞ւ պատերազմի ժամանակ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը. Փաշինյանի պատասխանը
Ինչո՞ւ պատերազմի ժամանակ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը. Փաշինյանի պատասխանը
Ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի` Արցախի ճանաչումը մեր դիվանագիտական «Իսկանդերն» էր, որն այդպես էլ չօգտագործեցինք։ 27.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-27T15:00+0400
2023-06-27T15:00+0400
2023-06-27T15:00+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արմեն աշոտյան
արցախ
անկախություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/1e/27741067_0:107:2048:1259_1920x0_80_0_0_e36607d562965535d6bcb7b08db72db0.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում խոսեց այն մասին, թե ինչու պատերազմի ժամանակ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը։Քանի որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի նիստերին, ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հավաքագրել էր տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով վարչապետին հասցեագրված հարցերն ու այն ուղղեց վարչապետին։ Արցախի անկախության ճանաչման հարցը հնչեցրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։«Ինչո՞ւ Ձեր նախորդ ելույթում չեք խոսել պատերազմի ընթացքում Արցախի անկախության հնարավորության մասին, չէ՞ որ դա մեր դիվանագիտական «Իսկանդերն» էր»,–ասել էր Աշոտյանը։Փաշինյանը հակադարձեց` իսկ ինչո՞ւ 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ չեն ճանաչել Արցախի անկախությունը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/1e/27741067_114:0:1934:1365_1920x0_80_0_0_66432337b1282d884885c04a8171b161.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արմեն աշոտյան, արցախ, անկախություն
հայաստան, նիկոլ փաշինյան, արմեն աշոտյան, արցախ, անկախություն
Ինչո՞ւ պատերազմի ժամանակ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը. Փաշինյանի պատասխանը
Ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի` Արցախի ճանաչումը մեր դիվանագիտական «Իսկանդերն» էր, որն այդպես էլ չօգտագործեցինք։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում խոսեց այն մասին, թե ինչու պատերազմի ժամանակ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը։
Քանի որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի նիստերին, ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հավաքագրել էր տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով վարչապետին հասցեագրված հարցերն ու այն ուղղեց վարչապետին։ Արցախի անկախության ճանաչման հարցը հնչեցրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ինչո՞ւ Ձեր նախորդ ելույթում չեք խոսել պատերազմի ընթացքում Արցախի անկախության հնարավորության մասին, չէ՞ որ դա մեր դիվանագիտական «Իսկանդերն» էր»,–ասել էր Աշոտյանը։
Փաշինյանը հակադարձեց` իսկ ինչո՞ւ 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ չեն ճանաչել Արցախի անկախությունը։
««Իսկանդեր» օգտագործեիք, պրծնեինք էս պատմությունից... Շատ պարզ պատճառով չենք ճանաչել, որովհետև այդ դեպքում նույնիսկ նոյեմբերի 9-ին պատերազմը կանգնեցնել չէր լինի»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց`
երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ
Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին,
թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։