00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
27 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:17
40 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչև 2020 թ. օգոստոսը հավաստիացրել են, որ զինուժը կկատարի իր առջև դրված խնդիրը. Փաշինյան

© Sputnik / Armine AlexanyanԶինծառայողներ
Զինծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2023
Զինծառայողներ
Բաժանորդագրվել
Վարչապետի խոսքով` քննարկվել է նաև այն հարցը, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ ԼՂ–ի համար։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Մինչև 2020 թվականի օգոստոս ամիսը ՀՀ կառավարության ղեկավարին հավաստիացրել են, որ ՀՀ զինված ուժերն ու բանակն ի վիճակի են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Այսօր Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բանակի մարտունակության վիճակի վերաբերյալ քննարկումներ եղել են, և ես մինչև 2020 թվականի օգոստոսը ստացել եմ հավաստիացումներ, որ, իհարկե, շատ դժվար է լինելու, բայց Հայաստանի բանակն ու զինված ուժերն ի վիճակի են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` 2018 թվականից հետո ինքը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը` «ամեն ինչ բանակի համար», այդ թվում բարձրացրել է զինվորականների աշխատավարձերը, իրականացվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի լրացուցիչ գնումներ։
«Ես` որպես քաղաքական իշխանություն, ասել եմ` ասեք` ձեզ ինչ է պետք, ու դուք դա կունենաք, ասել են` ՍՈւ 30 ՍՄ է պետք` գերժամանակակից ինքնաթիռ։ Ասել եմ` բանակն ինձնից «չէ» բառը չի լսելու, ինչ ուզել են, ունեցել են»,– նշեց Փաշինյանը։
Շարունակելով պատասխանել հանձնաժողովի նիստի մասնակիցների հարցերին` ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ որևէ ՀՕՊ համակարգ ռազմական գնման պլանից դուրս չի մնացել, ավելին` ձեռք են բերվել նաև Оса-АК, ТОР զենիթահրթիռային համակարգեր։
Նա անդրադարձավ նաև արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարցի քննարկմանը։ Շեշտեց` փոփոխության հարց չի քննարկվել, ընդհակառակը` քննարկվել է, որ այդ փոփոխությունը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ հենց ԼՂ հակամարտության համատեքստում։
Փաշինյանը շեշտեց` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետերին միշտ հարցրել է` արդյոք պատերազմի դեպքում կարո՞ղ ենք դիմակայել, պահել երկիրը, թե ոչ, միշտ հավաստիացումներ է ստացել` դժվար է լինելու, բայց կարողանալու են։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչով է պայմանավորված գլխավոր շտաբի պետերի նման ոչ իրատեսական գնահատականները, ՀՀ վարչապետը նշեց` իրատեսականությունը դեռ քննարկման հարց է։
«Եթե պարզվի, որ պատերազմի ընթացքում իրոք եղել են բարձրաստիճան զինվորականներ, որ բանակի շարքերում խուճապ են տարածել, դա այս իրատեսականության վրա կազդի՞, թե՞ չի ազդի»,– հռետորական հարց հնչեցրեց Փաշինյանն ու հիշեցրեց, որ այս պահին էլ քրեական գործի քննություն է ընթանում, երբ հայկական ստորաբաժանումը բարձունք է գրավել, հրամանատարից կարգադրություն է հնչել` թողնել բարձունքը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։
Լրահոս
0