00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

11.4% տնտեսական ակտիվությունը լավ է, բայց կարճաժամկետ բնույթ ունի. Քթոյանն ասել է` ինչու

© Sputnik / Zara MikaԱրմեն Քթոյան
Արմեն Քթոյան - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2023
Բաժանորդագրվել
Քիմիական արդյունաբերությունը, սարքաշինությունը, տեքստիլ արդյունաբերությունը որոշ ամիսների կարողանում են ապահովել բավարար աճ, սակայն դեռևս հեռու են արդյունաբերության մեջ որակական տեղաշարժ առաջացնելու պոտենցիալ ունենալուց։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. 2023 թ-ի առաջին կիսամյակի 11.4 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը լավ է, բայց կարճաժամկետ բնույթ ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը` անդրադառնալով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած` 2023 թ առաջին կիսամյակի տնտեսական հիմնական ցուցանիշներին։
«11.4 տնտեսական ակտիվության ցուցանիշը նշանակում է, որ այդքանով ավել եկամուտ է ստեղծվել տնտեսությունում, դա արդեն լավ է։ Եթե խորանանք այն գործոնների մեջ, որոնք նպաստել են այդ աճին, ապա տեսնում ենք, որ դրանք կարճաժամկետ բնույթ ունեն և հիմնականում պայմանավորված են առևտրի, ծառայությունների, շինարարության ոլորտներով»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` տնտեսության լոկոմոտիվը պետք է լինի արդյունաբերությունը և հատկապես մշակող արդյունաբերությունը, սակայն որակական տեղաշարժի հիմքեր չկան ինչպես մինչ ռուս–ուկրաինական պատերազմը, այնպես էլ այժմ։ Նշենք, որ 2023 թ առաջին կիսամյակի տվյալներով` արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1 տոկոս։
Մյուս ոլորտները` քիմիական արդյունաբերությունը, սարքաշինությունը, տեքստիլ արդյունաբերությունը, որոշ ամիսների կարողանում են ապահովել բավարար աճ, սակայն դեռևս հեռու են արդյունաբերության մեջ որակական տեղաշարժ առաջացնելու պոտենցիալ ունենալուց։
«Առաջիկա ամիսներին կկարողանանք պահել արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշը, եթե այն գործոնները, որոնք կան, կշարունակեն ակտիվ լինել։ Օրինակ` շինարարության ակտիվությունը, ըստ էության, կպահպանվի դեռ 1.5-2 տարի»,– կարծիք հայտնեց Քթոյանը։
Ինչ վերաբերում է առևտրի և ծառայությունների ոլորտին, ապա, ըստ տնտեսագետի, քանի դեռ ռուս–ուկրաինական հակամարտությունը չի կարգավորվել, ռելոկանտների դերակատարումը, ինչպես նաև ապրանքների վերարտահանումը հայաստանյան տնտեսության մեջ նշանակալի կլինեն։
Հիշեցնենք` մայիսի 29–ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ 2022 թ բյուջեի ցուցանիշների վրա ռելոկանտերի ունեցած ազդեցությունը տնտեսական աճի մեջ եղել է 6-7 տոկոսի չափով։
Լրահոս
0