https://armeniasputnik.am/20230831/mied-y-adrbejanin-7-or-e-tvel-arevangvats-3-eritasardi-veraberjal-teghekutjun-talu-hamar-65130929.html
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին 7 օր է տվել առևանգված 3 երիտասարդի վերաբերյալ տեղեկություն տալու համար
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին 7 օր է տվել առևանգված 3 երիտասարդի վերաբերյալ տեղեկություն տալու համար
ՄԻԵԴ–ի որոշման մեջ նշված է, թե մասնավորապես ինչ տեղեկություններ պետք է տրամադրի Ադրբեջանը։ 31.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-31T16:30+0400
2023-08-31T16:30+0400
2023-09-07T16:03+0400
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
առևանգում
լաչինի միջանցք
խաղաղապահներն արցախում
երիտասարդ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
արցախ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/871/68/8716829_0:160:3077:1890_1920x0_80_0_0_e179edbda301d5533fedd6403a5b06a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանը մինչև սեպտեմբերի 7-ը պետք է տեղեկություն տրամադրի օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ։ Այս մասին որոշում է կայացրել ՄԻԵԴ-ը, հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։Հայտնել ենք, որ ՀՀ–ն Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։Հիշեցնենք` օգոստոսի 28–ին Արցախից ՀՀ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս 2 երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ 3 երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածով։Ավելի ուշ հայտնեցին, որ Լաչինի միջանցքից առևանգված արցախցի 3 երիտասարդների նկատմամբքրեական հետապնդումը դադարեցվել է։ Երիտասարդներից, սակայն, որևէ լուր չկա։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/871/68/8716829_172:0:2903:2048_1920x0_80_0_0_60c9987d13146252a9b4140ff96a9162.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), առևանգում, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, երիտասարդ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արցախ
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), առևանգում, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, երիտասարդ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արցախ
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին 7 օր է տվել առևանգված 3 երիտասարդի վերաբերյալ տեղեկություն տալու համար
16:30 31.08.2023 (Թարմացված է: 16:03 07.09.2023) ՄԻԵԴ–ի որոշման մեջ նշված է, թե մասնավորապես ինչ տեղեկություններ պետք է տրամադրի Ադրբեջանը։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանը մինչև սեպտեմբերի 7-ը պետք է տեղեկություն տրամադրի օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ։ Այս մասին որոշում է կայացրել ՄԻԵԴ-ը, հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Հայտնել ենք, որ ՀՀ–ն Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։
ՄԻԵԴ–ի որոշման մեջ նշված է, որ Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
Հիշեցնենք` օգոստոսի 28–ին Արցախից ՀՀ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ ևս 2 երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ 3 երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։
Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։ Նրանց
մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածով։
Ավելի ուշ հայտնեցին, որ Լաչինի միջանցքից առևանգված արցախցի 3 երիտասարդների նկատմամբ
քրեական հետապնդումը դադարեցվել է։ Երիտասարդներից, սակայն, որևէ լուր չկա։