https://armeniasputnik.am/20230907/lachini-mijancqi-mvot-arevangvats-haj-tghanery-teghapvokhvel-en-hajastan-65437628.html
Լաչինի միջանցքի մոտ առևանգված հայ տղաները տեղափոխվել են Հայաստան
Լաչինի միջանցքի մոտ առևանգված հայ տղաները տեղափոխվել են Հայաստան
Արցախցի երիտասարդներն առևանգվել էին օգոստոսի 28-ին։ 07.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-07T17:51+0400
2023-09-07T17:51+0400
2023-09-07T17:56+0400
հայաստան
արցախ
երիտասարդ
առևանգում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/1d/65043805_0:43:850:521_1920x0_80_0_0_b6885abd91011d9430c4e3621e9d2be5.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Արցախից Հայաստան տեղափոխվելիս առևանգված, այնուհետև Բաքվում ձերբակալված Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանն ազատ են արձակվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն էլ տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի 3 բնակիչներին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի Հակարիի կամրջի տեղամասում։Հիշեցնենք` օգոստոսի 28–ին Արցախից ՀՀ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել էր 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս 2 երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ 3 երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։Ադրբեջանական կողմն էլ տեղեկություն տարածեց, թե 3 երիտասարդներ ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար։ Նրանց մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով։Ավելի ուշ հայտնեցին, որ Լաչինի միջանցքից առևանգված արցախցի երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/1d/65043805_0:0:708:530_1920x0_80_0_0_d3e30784447ddfa56887745f5cb39c24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արցախ, երիտասարդ, առևանգում
հայաստան, արցախ, երիտասարդ, առևանգում
Լաչինի միջանցքի մոտ առևանգված հայ տղաները տեղափոխվել են Հայաստան
17:51 07.09.2023 (Թարմացված է: 17:56 07.09.2023) Արցախցի երիտասարդներն առևանգվել էին օգոստոսի 28-ին։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Արցախից Հայաստան տեղափոխվելիս առևանգված, այնուհետև Բաքվում ձերբակալված Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանն ազատ են արձակվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:45-ին»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն էլ տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի 3 բնակիչներին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի Հակարիի կամրջի տեղամասում։
Հիշեցնենք` օգոստոսի 28–ին Արցախից ՀՀ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել էր 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ ևս 2 երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ 3 երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։
Ադրբեջանական կողմն էլ տեղեկություն տարածեց, թե 3 երիտասարդներ ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար։ Նրանց
մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով։
Ավելի ուշ հայտնեցին, որ Լաչինի միջանցքից առևանգված արցախցի երիտասարդների նկատմամբ
քրեական հետապնդումը դադարեցվել է։