00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում նյարդայնությունը կարելի է հաղթահարել. Արեշև

© Sputnik / Andranik GhazaryanԱնդրեյ Արեշև
Անդրեյ Արեշև - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2023
Անդրեյ Արեշև
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում նախկինում էլ էին հարցեր ծագել, սակայն դրանք հաջողվում էր օպերատիվ կերպով լուծել առանց հրապարակային հարձակումների։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Հայ-ռուսական հարաբերությունները բավական բարդ ժամանակներ են ապրում, և լեզվակռիվները, փոխադարձ մեղադրանքները, որոնք հնչեցնում են երկու երկրների պաշտոնատար անձինք, ցավոք, ամենօրյա երևույթ են դարձել։
Այնուամենայնիվ, ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևի կարծիքով, չնայած ողջ լարվածությանը, հնարավոր է իրավիճակը կառուցողական հուն վերադարձնել: Սակայն դրա համար առաջին հերթին պետք է հասկանալ երկկողմ հարաբերություններում նման նյարդայնության պատճառներն ու մանրամասները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ կողմերը տարբեր ընկալումներ ունեն առկա խնդիրների վերաբերյալ, այդ խնդիրների առաջացման տարբեր ժամանակագրություն և այս կամ այն դրվագների տարբեր մեկնաբանություններ, դրան գումարվում են դրսից այդ հարաբերությունները «փչացնելու» ակտիվ ջանքերը։
ՌԴ ԱԳՆ–ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան է հայտնել Հայաստանին
«Ռուս-հայկական հարաբերություններում տարբեր հարցեր են ծագել, այդ թվում` մինչև 2018 թվականը, մենք դա շատ լավ հիշում ենք։ Բայց դրանք հաջողվել է լուծել, այսպես ասած, ընդհանուր լեզվի օպերատիվ փոխգործակցության միջոցով, ինչպես բանավոր, այնպես էլ ավելի լայն իմաստով։ Ես կարծում եմ, որ որոշ չափով դա հաջողվում է անել հիմա։ Պարզապես այն չափազանց բացասական տեղեկատվական ֆոնը, որն ուղեկցում է մեր երկկողմ երկխոսությանը, և որը մի շարք դեպքերում նախաձեռնվում է դրսից, Երևանի և Մոսկվայի միջև վստահելի հարաբերությունների հակառակորդների կողմից, այն, իհարկե, իր ապակառուցողական լուման ներդնում է»,-ասում է Արեշևը։
Սակայն հռետորաբանությունը հռետորաբանությամբ, իսկ միջպետական երկխոսությունն իր առանձնահատկությունն ունի, իր տրամաբանությունը։ Եվ կարևոր է ապակառուցողական տարր չմտցնել առօրյա շփումների մեջ և առավել ևս խուսափել միմյանց հասցեին բազարային-հուզական հարձակումներից։

Առաջին հերթին` անվտանգությունը

Փոխադարձ դժգոհության ներկայիս աճի առանցքային գործոններից մեկը անվտանգության ոլորտում Հայաստանի խնդիրներն են։ Երևանում կարծում են, որ անվտանգության որոշակի վակուում է առաջացել, և փորձում են այդ վակուումը լրացնել տարբեր ուժի կենտրոնների հետ համագործակցության միջոցով:
Մեր զրուցակցի կարծիքով, Հայաստանի կողմից այլընտրանքային մեխանիզմների փնտրտուքը գրգռող գործոն չէր հանդիսանա ՌԴ-ի հետ հարաբերություններում, եթե չլինեին ուղեկցող ապակառուցողական գործընթացները: Մասնավորապես, կարելի է հիշել Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելությունը, որը Ուկրաինայում Եվրամիության համանման առաքելության պատճենն է։
Արեշևը նշում է` բոլորին է հայտնի, թե ինչով էր զբաղվում այդ առաքելությունը հատուկ ռազմական գործողության սկզբից առաջ և հիմա։ Նա համոզված է, որ Հայաստանում առաքելության տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի մտահոգություններն օբյեկտիվ հիմքեր ունեն, հատկապես հաշվի առնելով Երևանից եկող զուգահեռ ազդանշանները, որոնք վկայում են նույն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից հեռու մնալու մասին:
Ինչպես հայտնի է, ձևականորեն պահպանելով անդամակցությունը ՀԱՊԿ-ին` Հայաստանը մի քանի ամիս շարունակ հետևողականորեն իջեցնում է իր փոխգործակցության մակարդակը կառույցում։ Այսպես, ընթացիկ տարվա հունվարին երկիրը հրաժարվել է ընդունել ՀԱՊԿ ԱԱՀՈՒ զորավարժությունները, հետագայում հայկական զորախումբը չի մասնակցել կազմակերպության մյուս անդամ երկրների տարածքում նմանատիպ միջոցառումներին։
Բացի այդ, մարտին Երևանը հրաժարվել էր կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, իսկ սեպտեմբերի սկզբին հետ էր կանչել կազմակերպությունում իր ներկայացուցչին՝ նրան դեսպան նշանակելով Նիդեռլանդներում։ Զուգահեռաբար երկրի ղեկավարությունը հանդես է գալիս քննադատական արտահայտություններով՝ կառույցին հանդիմանելով անցյալ տարվա ադրբեջանական ագրեսիային գնահատական տալու և դաշնակցին օգնություն ցուցաբերելու ցանկության բացակայության կամ անկարողության համար։
Արևմուտքն աշխատում է ՀԱՊԿ–ում դաշնակցային հարաբերությունները խաթարելու ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ
Արեշևը կարծում է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե ինչ մեխանիզմներ է գործադրում սեփական անվտանգության համար: Բայց փորձագետը վստահ չէ, որ Երևանի կողմից այսօր ձեռնարկվող քայլերը կարող են արժանի փոխարինող լինել ՀԱՊԿ-ին։
«Անշուշտ, կազմակերպության դերն ու նշանակությունը չպետք է գերագնահատել, բայց նաև պետք չէ դրանք թերագնահատել։ Այդուհանդերձ, երկար տարիներ Հայաստանն ակտիվորեն օգտվում էր այն հնարավորություններից ու օգուտներից, որոնք ենթադրում էր ՀԱՊԿ-ին անդամակցությունը»,-հիշեցնում է Արեշևը։

Հռոմի ստատուտը որպես իրավական ագրեսիայի միջոց

Եվս մեկ խնդրահարույց կետ դարձավ միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը վավերացնելու մասին ՀՀ ԱԺ-ի մտադրությունը՝ հետագայում Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի նկատմամբ արդարադատության հասնելու հնարավորություն ստանալու նպատակով:
ՀՀ կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ՝ վավերացման
Սակայն իրավիճակի նրբությունն այն է, որ դատարանը մի քանի ամիս առաջ Ռուսաստանի ղեկավարության ձերբակալման օրդեր է տվել։ Այս հանգամանքը խիստ բացասական ենթատեքստ է հաղորդել Բաքվի վրա իրավական լծակ գտնելու Երևանի փորձերի հետ կապված իրավիճակին։
Արեշևի կարծիքով, կասկած չկա, որ տեղի է ունենում թեմայի որոշակի արհեստական թեժացում` կապված այդ միջազգային կազմակերպության քաղաքականացված բնույթի հետ։ Արևմուտքը բացահայտորեն ՄՔԴ-ն օգտագործում է որպես Ռուսաստանի դեմ իրավական ագրեսիայի գործիք։
Այս առումով բոլոր շարժումներն ու հայտարարությունները, և ամենակարևորը՝ պրակտիկ գործողությունները Մոսկվայի կողմից կդիտարկվեն ավելորդ հուզականության տեսանկյունից, ճիշտ այնպես, ինչպես հայկական կողմին հետաքրքրող որոշ հարցեր են դիտարկվում այդ տեսանկյունից։ Այնուամենայնիվ, փորձագետն իրատեսական է համարում անհրաժեշտ միջգերատեսչական խորհրդակցությունների միջոցով փոխընդունելի լուծում և փոխզիջում գտնելը, հնարավոր է միջկառավարական ինչ-որ համաձայնագրի ստորագրմամբ, որը կկարգավորեր այդ բոլոր հարցերը և կվերացներ մտահոգությունները։

Մոսկվան համոզում է, որ ուժային սցենարը կործանարար է

Արդեն ընդհանուր է դարձել այն պնդումը, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց և զինված հակամարտության ձգձգումից հետո հետխորհրդային տարածքում այլ խնդրահարույց սյուժեների, մասնավորապես` հայ-ադրբեջանական դիմակայության վրա ազդելու Ռուսաստանի հնարավորությունները զգալիորեն պակասել են։
Մինչդեռ իրավիճակն այստեղ վերջին շրջանում բավականին պայթյունավտանգ է։ Դրան ուշադրություն է հրավիրում նաև Արեշևը` հայտարարելով, որ ադրբեջանական զորքերի ակտիվ տեղաշարժերն ու կենտրոնացումը Հայաստանի սահմանների երկայնքով, ինչպես նաև բանակցություններում որոշակի լճացումը զգալիորեն մեծացնում են նոր ռազմական գործողությունների վտանգը։
«Ցավոք, սեպտեմբեր ամիսը մի տեսակ տխուր ճյուղ դարձավ տարածաշրջանի նորագույն պատմության մեջ։ Մենք հիշում ենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ակտիվ ռազմական գործողություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղի շուրջ, հետո եղավ անցյալ տարվա սեպտեմբերյան էսկալացիան, որը զգալի մարդկային զոհերի հանգեցրեց։ Հիմա էլ սահմանների մոտ զորքերի ներկայիս տեղաշարժերն ու կենտրոնացումը… Ռուսաստանն ամեն դեպքում մտահոգված է դրանով և մինչև վերջ կձգտի առկա խնդիրների խաղաղ լուծմանը»,-նշել է նա։
Քաղաքագետը համոզված է, որ Մոսկվան պահպանում է իրավիճակի վրա ազդելու ռեսուրսները։ Ներկայումս Ռուսաստանի հիմնական ռեսուրսը տարբեր մակարդակներում բանակցություններն են։ Դրանք կարող են լինել թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական շփումներ` նպատակ ունենալով ռազմական սցենարի վնասակարության մասին միտքը հասցնել հակամարտող կողմերին և հատկապես նրանց, ովքեր անհամբերությամբ սպասում են հարցերը ռազմական ճանապարհով լուծելուն և ովքեր կարծում են, որ եկել է դրա համար կատարյալ պահը։
Լրահոս
0