00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Արմեն Ռուստամյան, Հայկ Կոնջորյան
13:11
9 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոփոխությունն ադապտացման փուլ է ենթադրում. Անդրեասյանն ընդունել է բողոքող ուսուցիչներին

© Photo : official site of MESCS of RA Ժաննա Անդրեասյանն ընդունել է բողոքի ցույց անող ուսուցիչներին
Ժաննա Անդրեասյանն ընդունել է բողոքի ցույց անող ուսուցիչներին - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2023
Ժաննա Անդրեասյանն ընդունել է բողոքի ցույց անող ուսուցիչներին
Բաժանորդագրվել
Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ էլեկտրոնային մատյաններում թեմատիկ պլանների ներմուծման նոր ձևաչափը պարտադիր չէ։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքային ծանրաբեռնվածության և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ իրենց դժգոհությունը ներկայացնող ուսուցիչների խմբին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայաստանյան բազմաթիվ դպրոցների ուսուցիչներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց։ Նրանք դեմ էին արտահայտվում նոր չափորոշիչներին և նշում, որ ոտնահարվում են իրենց իրավունքները` աշխատանքից հետո տանը շարունակում են աշխատել, շաբաթ–կիրակի օրերին շաբաթվա պլան են լրացնում, աշխատավարձերի առումով էլ անհավասարություն է դրված ուսուցիչների միջև
Ուսուցիչների հետ հանդիպմանը նախարարը շեշտել է, որ ուսուցիչների կատարած աշխատանքը գնահատելի է և շատ կարևոր։
«Հասկանալի է, որ փոփոխությունները ենթադրում են հավելյալ խնդիրներ և դժվարություններ, ադապտացման որոշակի փուլ։ Այդ ընթացքը պետք է անցնենք միասին՝ բացահայտելով խնդիրները և համատեղ փնտրելով դրանց լուծումները։ Նոր չափորոշիչները նոր մոտեցումներ են պահանջում»,- ասել է Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ հիմնական խնդիրն առաջացել է ոչ թե թեմատիկ պլանավորման անհրաժեշտությունից, այլ դրանք տեղեկատվական համակարգում ներմուծելու տեխնիկական լուծումներից, որը դպրոցներին առաջարկվել է մեթոդական նոր ուղեցույցով։
Անդրեասյանը վստահեցրել է, որ էլեկտրոնային մատյաններում թեմատիկ պլանների ներմուծման նոր ձևաչափը պարտադիր չէ․ այն առաջարկվել է մեթոդական ցուցումով, սակայն ուսուցիչները կարող են կիրառել կամավորության սկզբունքով՝ ըստ ցանկության։
Նախարարը պարզաբանում է ներկայացրել նաև զինղեկների վարձատրության առնչությամբ՝ նշելով, որ դրույքաչափի իջեցում չի լինելու։
Հիշեցնենք, որ սեպտեմբերից հանրակրթական նոր չափորոշիչներ են ներդրվել 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների համար։ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում։ Չափորոշիչների ներդրմամբ պայմանավորված` դասագրքերը փոփոխվում են (մրցույթների մի մասն ամփոփվել է, բայց որոշ դասարանների համար անհրաժեշտ դասագրքերի մեծ մասը տպագրության փուլում են
Փոփոխություններ են արվել դասարանների կոմպլեկտավորման, ուսուցիչների դրույքային ծանրաբեռնվածության, սովորողների գնահատման համակարգերում։
Լրահոս
0