00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խոխե՛ք, սա ձեր տունը չի...». ինչպես են արցախցիները հարմարվում ժամանակավոր կացարաններում

© Sputnik / Asatur YesayantsՄարտիրոսյանների ընտանիքի երեխաները
Մարտիրոսյանների ընտանիքի երեխաները - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2023
Բաժանորդագրվել
Բռնի տեղահանումից հետո անօթևան մնացած մոտ 20.000 արցախցի ժամանակավոր կամ մշտական բնակություն է հաստատել Արարատի մարզում (Կոտայքի մարզից հետո երկրորդն է ընդունած մարդկանց քանակով)։ Նրանց կեսից ավելին` 10.700–ը, Մասիս համայնքում են։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Մասիս համայնքում այս օրերին որոշ չօգտագործվող կամ քիչ թե շատ հարմարություններ ունեցող շենքերը վերապրոֆիլավորվել են ու դարձել ժամանակավոր կացարաններ Արցախից բռնի տեղահանվածների համար։ Այս պահի դրությամբ համայնքի 5 կացարանում ապրում է 188 մարդ։
© Sputnik / Asatur YesayantsԱրցախից բռնի տեղահանվածների կոշիկները Մասիսի ժաանակավոր կացարանում
Обувь вынужденных переселенцев из Нагорного Карабаха у дверей временного жилища в общине Масис Араратской области - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2023
Արցախից բռնի տեղահանվածների կոշիկները Մասիսի ժաանակավոր կացարանում
Մասիս քաղաքում գտնող հայտնի «կազինոյի» շենքը, որ տարիներ առաջ խաղատուն է եղել, հիմա արդեն 5 ընտանիքի համար տուն է դարձել։ Մեր այցի ժամանակ կացարանի մոտ մարդաշատ էր, ասում են` փոքրիկ սենյակներում նստելուց նեղրտում են, իսկ դրսում մաքուր օդ է, համ էլ ասում–խոսում` մի փոքր ցրվում են։
© Sputnik / Asatur YesayantsԱրցախից բռնի տեղահանվածների կենցաղը Մասիսում
Белье на сушке во дворе временного жилища вынужденных переселенцев из Нагорного Карабаха в общине Масис Араратской области - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2023
Արցախից բռնի տեղահանվածների կենցաղը Մասիսում
Մարտակերտցի 13–ամյա Մարթան ու 11–ամյա Արթուրը միանգամից զրույցի են բռնվում մեզ հետ. նախ պատմում են երկար ու դաժան ճանապարհի մասին, որ անցել են Արցախից Հայաստան հասնելու համար։
© Sputnik / Asatur YesayantsՄարթան և Արթուրն իրենց կրտսեր քույրիկի հետ
Марта и Артур Мартиросяны с младшей сестрой из Мартакерта во дворе временного жилища в городе Масис - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2023
Մարթան և Արթուրն իրենց կրտսեր քույրիկի հետ
«Շատ վատ ենք եկել, մի ավտոյի մեջ 11 հոգով ճըմրթված, իրար գլուխ հելած...»,– ասում է Արթուրը, իսկ Մարթան ընդհատում է եղբորն ու ինքը շարունակում.
«...Բացի դրանից, շատ տխուր էինք, թուրքը արդեն մեր գյուղում էր, հետևներիցս սուլում էին ու բարձր ծիծաղում... չէինք ուզում գալ, բայց դե ինչ անեինք»։
104 արցախցի մեկ հարկի տակ. ինչպես են ապրում բռնի տեղահանվածները Արտաշատի մարզադպրոցում
Շենքի մյուս անկյունում Բաղդասարյանների ընտանիքն է տեղավորվել` 10 հոգի։ 2020 թ–ին տեղահանվել են Հադրութից ու հաստատվել Ստեփանակերտում։ Իսկ այս անգամ ստիպված եղան առհասարակ լքել Արցախը։ Գագիկ Բաղդասարյանը պատմում է ոչ թե վերջին օրերի ու դեպի Հայաստան անվերջանալի թվացող ճանապարհի, այլ վերջին 9 ամիսների ծանր օրերի մասին։ Ցույց է տալիս կտրոնները, որոնք այդպես էլ չեն օգտագործել։
© Sputnik / Asatur YesayantsԱրցախից բռնի տեղահանված Գագիկ Բաղդասարյանը Մասիսում
Гагик Багдасарян из Нагорного Карабаха в городе Масис - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2023
Արցախից բռնի տեղահանված Գագիկ Բաղդասարյանը Մասիսում
«Նայե՛ք, պիտի գնայինք սրանով վերցնեինք մթերք, բայց չկար ոչ մի բան... ես ու կինս առավոտյան 5-ից գնում էինք հերթ կանգնելու, բայց ինչ օգուտ...»։
© Sputnik / Asatur YesayantsԳագիկ Բաղդասարյանը ցույց է տալիս սննդի կտրոնները
Гагик Багдасарян показывает неиспользованные продовольственные карточки, выданные в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2023
Գագիկ Բաղդասարյանը ցույց է տալիս սննդի կտրոնները
Շենքում պայմանները լավագույնը չեն, բայց արցախցիներն ասում են` դրսում մնալուց ու վարձով առաջարկվող շատ տներից ավելի լավն են։ Միայն սանհանգույցի բացակայությունն է լուրջ խնդիր. լոգանք ընդունում են միայն այն ժամանակ, երբ մոտակայքում ապրող մարդիկ գալիս ու առաջարկում են իրենց տուն գնալ` լողանալու։
Չեմ տաքանում, Ղարաբաղիս տաքությունն եմ ուզում. Ասկերանից բռնագաղթած ընտանիքի պատմությունը
5 կացարաններից մեկը Սիս վարչական շրջանում է։ Գյուղապետարանի հարևանությամբ գտնվող հանդիսությունների սրահում հիմա 20 արցախցի է ապրում։ Այս կացարանում տաք ջուր կա, բայց լոգարան չկա։ Մարդիկ, ինչպես և Մասիս քաղաքում, լոգանք են ընդունում միայն բարի հարևանների շնորհիվ։ Բոլորը մեկ ընդհանուր սրահում են գիշերում` կողք կողքի շարված մահճակալներում։ Ընտանիքներից մեկն է միայն առանձին սենյակ վերցրել, որը սրահի խոհանոցն է եղել։ Մոտ 15 քմ տարածքում ապրում են 6 հոգով` Կամելա Մարտիրոսյանը որդու, հարսի ու երեք անչափահաս թոռնուհիների հետ։
© Sputnik / Asatur YesayantsԿամելա Մարտիրոսյանը
Камела Мартиросян из Аскерана во временном жилище в селе Сис Араратской области - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2023
Կամելա Մարտիրոսյանը
Աղջիկներն արդեն մեկ շաբաթ է` դպրոց են գնում, բայց մի քիչ նեղսրտած են` հագուստները, որ պատրաստել էին նոր ուսումնական տարվա համար, մնացին Արցախում։
«Արթնանում են ամեն օր, թե բա` էս ենք ուզում հագնել, էն ենք ուզում հագնել... ասում եմ`խոխե՛ք, սա ձեր տունը չի, ես ձեզորտեղի՞ց նոր շոր տամ, հազիվ փրկվել ենք։ Լվացքի մեքենա էլ չկա, որ եղածը ամեն օր լվամ, հագնեն»,– պատմում է աղջիկների մայրը։
© Sputnik / Asatur YesayantsԱրցախից բռնի տեղահանված երեխաները Սիսում
Дети вынужденных переселенцев из Нагорного Карабаха в селе Сис Араратской области - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2023
Արցախից բռնի տեղահանված երեխաները Սիսում
Մարտիրոսյանների ընտանիքը հայրենի Խնապատ գյուղում թողել է ոչ միայն նոր գնած լվացքի մեքենան, այլ նաև անասուններն ու մրգատու ծառերով այգին, որոնք ընտանիքի ապրուստն էր ապահովում։
Մամ, էս ի՞նչ տեղ ա, որ էսքան ուտելիք կա. 9 ամսվա շրջափակումից հետո կյանք կա, բայց տուն չկա
«Ամեն ինչ շատ թանկ էր, լոլիկը 1000 դրամ, կաղամբը` 1000, սոխը` 800, բայց զակատներ արինք, թթու դրինք... սաղ պաշարը ձմեռվա հավաքեցինք, մտածում էինք` էլի ուտելիք չի լինի, գոնե մի բան լինի` սոված չմնանք»,– պատմում է տիկին Կամելան։
Արցախ հետ գնալու, ինտեգրվելու ու ադրբեջանցիների կողքին ապրելու մասին չեն էլ մտածում։ Տունն ու հողը կարոտում են, բայց երեխաներին են խղճում։
© Sputnik / Asatur YesayantsԱրցախից բռնի տեղահանված երեխաները Սիսում
Дети вынужденных переселенцев из Нагорного Карабаха в селе Сис Араратской области - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2023
Արցախից բռնի տեղահանված երեխաները Սիսում
«Հնարավոր չի թուրքի հետ ապրել, ես չեմ հավատում, որ ասում են` ինչ–որ մեկին իրենք օգնեցին։ Նրանք մարդկանց գլուխ են կտրել, ո՞նց կարաս հավատաս նրանց»,– ասում է Կամելա Մարտիրոսյանը։
Բռնի տեղահանված արցախցիներն արդեն Հայաստանում ինտեգրվելու ու հիմնավորվելու մասին են մտածում, դրա համար էլ հիմնական կացարանի և աշխատանքի փնտրտուքների մեջ են։
«Աշխատանքի հարցով մարդիկ դեռ չեն դիմում, ուզում են հասկանալ` մնալո՞ւ են այստեղ, թե՞ այլ տեղ են գնալու, մարդկանց մոտ չկողմնորոշված վիճակ է։ Մենք էլ չենք հասկանում, թե պետությունը ինչ է անելու, դրա համար դեռ սպասում ենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սիս համայնքի վարչական ղեկավար Հրանտ Ալեքսանյանը։
© Sputnik / Asatur YesayantsՍիս համայնքի վարչական ղեկավար Հրանտ Ալեքսանյան
Глава сельской администрации Сиса Грант Алексанян - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2023
Սիս համայնքի վարչական ղեկավար Հրանտ Ալեքսանյան
Միայն չեն հետաձգում ու ավելորդ թղթաբանությոնների չեն սպասում երեխաներին դպրոցներումու մանկապարտեզներ տեղավորելու հարցում։ Մասիս համայնքում գրանցված արցախցի բոլոր երեխաները տեղավորվել են համապատասխան կրթահամալիրում։
Համայնքապետարանում սեփական միջոցներով փորձում են նաև տեղահանվածների սննդի հարցը լուծել։
«Մարզպետարանից մի անգամ սնունդ են ուղարկել` հնդկաձավար, մակարոն, ձեթ, աղ... նախատեսված էր մի շաբաթվա համար, բայց դա աբսուրդ էր... Դե ստիպված մենք ընկերներով շաբաթը մի քանի անգամ մարդկանց սնունդ ենք բերում» ,– ասաց Հրանտ Ալեքսանյանը։
© Sputnik / Asatur Yesayants

Սիսում ժամանակավոր կացարանը Արցախից բռնի տեղահանվածների համար

Սիսում ժամանակավոր կացարանը Արցախից բռնի տեղահանվածների համար - Sputnik Արմենիա
1/9

2/9

3/9

Սիսում ժամանակավոր կացարանը Արցախից բռնի տեղահանվածների համար

© Sputnik / Asatur Yesayants

Գագիկ Բաղդասարյանի թոռնիկը Մասիսում

Գագիկ Բաղդասարյանի թոռնիկը Մասիսում - Sputnik Արմենիա
4/9

Գագիկ Բաղդասարյանի թոռնիկը Մասիսում

© Sputnik / Asatur Yesayants

Արցախից բռնի տեղահանվածները Մասիսի ժամանակավոր կացարանում

Արցախից բռնի տեղահանվածները Մասիսի ժամանակավոր կացարանում - Sputnik Արմենիա
5/9

6/9

7/9

Արցախից բռնի տեղահանվածները Մասիսի ժամանակավոր կացարանում

© Sputnik / Asatur Yesayants

Արցախից բռնի տեղահանվածների կենցաղային պայմանները Մասիսի ժամանակավոր կացարանում

Արցախից բռնի տեղահանվածների կենցաղային պայմանները Մասիսի ժամանակավոր կացարանում - Sputnik Արմենիա
8/9

Արցախից բռնի տեղահանվածների կենցաղային պայմանները Մասիսի ժամանակավոր կացարանում

© Sputnik / Asatur Yesayants

Արցախից բռնի տեղահանվածների կացարանը Սիսի ժամանակավոր կացարանում

Արցախից բռնի տեղահանվածների կացարանը Սիսի ժամանակավոր կացարանում - Sputnik Արմենիա
9/9

Արցախից բռնի տեղահանվածների կացարանը Սիսի ժամանակավոր կացարանում

1/9

Սիսում ժամանակավոր կացարանը Արցախից բռնի տեղահանվածների համար

2/9

Սիսում ժամանակավոր կացարանը Արցախից բռնի տեղահանվածների համար

3/9

Սիսում ժամանակավոր կացարանը Արցախից բռնի տեղահանվածների համար

4/9

Գագիկ Բաղդասարյանի թոռնիկը Մասիսում

5/9

Արցախից բռնի տեղահանվածները Մասիսի ժամանակավոր կացարանում

6/9

Արցախից բռնի տեղահանվածները Մասիսի ժամանակավոր կացարանում

7/9

Արցախից բռնի տեղահանվածները Մասիսի ժամանակավոր կացարանում

8/9

Արցախից բռնի տեղահանվածների կենցաղային պայմանները Մասիսի ժամանակավոր կացարանում

9/9

Արցախից բռնի տեղահանվածների կացարանը Սիսի ժամանակավոր կացարանում

Ի դեպ, արցախցիների հոսքը դեպի այս համայնք դեռ չի դադարել։ Հենց դրա համար էլ այս պահին 3 նոր կացարան է կառուցվում։
Լրահոս
0