00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Արթուր Խաչատրյան
Սահմանազատումն իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է․ Արթուր Խաչատրյան
13:06
3 ր
Ռուբեն Ռուբինյան
Ձեր տրամաբանությամբ՝ սա ջունգլի է, ով որտեղ ուզում, այնտեղ կանգնում է․ Ռուբեն Ռուբինյան
13:10
2 ր
Արծվիկ Մինասյան
Եթե մեր դաշնակիցները ՌԴ-ն ու Իրանն են, ձերն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են․ Արծվիկ Մինասյան
13:12
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որևէ փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի ստեղծած պետությունը․ Արցախի նախագահ

© SputnikՍամվել Շահրամանյան
Սամվել Շահրամանյան - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2023
Սամվել Շահրամանյան
Բաժանորդագրվել
Սամվել Շահրամանյանի խոսքով` Արցախի Հանրապետության լուծարման մասին փաստաթուղթը և՛ դրական, և՛ բացասական կողմ ունի։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության լուծարման վերաբերյալ փաստաթղթով պետությունը չի լուծարվել, քանի որ այն ժողովրդի կողմից ստեղծված է։ Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ այս հայտարարությունն արեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք բողոքի ակցիա էին անում Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց, ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը, կարողացել են մուտք գործել շենք։ Նրանք փորձում էին հանդիպել Շահրամանյանի հետ, սակայն չհաջողվեց, ինչից հետո նախագահը դուրս եկավ շենքից և սկսեց պատասխանել նրանց հուզող հարցերին։

«Արցախը լուծարված չէ։ Այդ փաստաթղթի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, բայց այսքանիդ մոտ չեմ կարող ասել։ Ե՛վ դրական, և՛ բացասական կողմեր կան։ Որևէ փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։ Սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով Հ1-ի տաղավարում։ Ես պատասխանը տալու եմ և՛ այս փաստաթղթի, և՛ այն փաստաթղթի մասով, որով սեպտեմբերի 20-ին կանգնեցվել են ռազմական գործողությունները»,- նշեց Շահրամանյանը։

Նա ընդգծեց՝ եթե վստահ լինեին, որ կհաղթեն Արցախում տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունների ժամանակ, ապա մինչև վերջ կգնային: Նախագահը շեշտեց՝ տղաներին են խնայել, ինչպես նաև քաղաքացիական բնակչությանը:
«Եթե պատերազմը 1 ժամ հետո կանգներ, կմտնեին քաղաք, երեխաներին կկոտորեին»,- ասաց Շահրամանյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0