00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Միյատովիչը ցնցվել է՝ տեսնելով, որ Ստեփանակերտը գրեթե ամբողջությամբ դատարկված է

© Photo : Council of EuropeԴունյա Միյատովիչ
Դունյա Միյատովիչ - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2023
Բաժանորդագրվել
Հանձնակատարը շեշտել է հակամարտությանն առնչվող մարդու իրավունքների լուրջ խախտումների անկախ և արդյունավետ հետաքննության անհրաժեշտության մասին։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը պետք է երաշխավորի մարդու իրավունքները Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի և Հայաստան մեկնածների համար, ներառյալ անվտանգության և արժանապատվության պայմաններում իրենց տները վերադառնալու իրավունքը: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ամփոփելով Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցերի արդյունքները։
Նա շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգված հակամարտության վերջին գլուխը կրկին բերեց մարդու իրավունքների խախտումներ Ղարաբաղյան տարածաշրջանում և դրա շուրջ։
«Մարդու իրավունքների լիակատար հարգումը բոլորի համար և համապատասխան միջազգային չափանիշների խիստ պահպանումն այժմ պետք է դրվեն երկու երկրների միջև հաշտեցման և կայուն խաղաղության ճանապարհի կենտրոնում»,- հայտարարել է Միյատովիչը։
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը եղել է նաև Ղարաբաղի տարբեր բնակավայրերում՝ ծանոթանալով պատերազմից ու տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակին։
Փաշինյանն ու Միյատովիչը քննարկել են ստեղծված հումանիտար ճգնաժամը
Նշվում է, որ այցի առիթը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրվա ընթացքում դեպի Հայաստան փախած ավելի քան 100.600 ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանումն էր: Դա հաջորդեց սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններին, տարածաշրջանի նկատմամբ նրա լիակատար վերահսկողության հաստատմանը և մարդկանց տեղաշարժի և առաջին անհրաժեշտության ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև ընդհատումներին, որոնց բախվեցին ղարաբաղահայերը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակման հետևանքով։
«Նրանք հայտնվել են լքված վիճակում՝ առանց անվտանգության որևէ հուսալի երաշխիքի կամ որևէ կողմի հովանավորության։ Նրանց համար իրենց տներից հեռանալը միակ հասանելի տարբերակն էր»,- ասել է հանձնակատարը։
Ներկայացվում են Հայաստան այցի ընթացքում Միյատովիչի ունեցած աշխատանքային հանդիպումները, այդ թվում՝ տեղահանված անձանց, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Նշվում է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում երկրի իշխանությունները հանձնակատարին տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերաինտեգրման համար պետության կողմից ձեռնարկված միջոցների և այնտեղ բնակվող մարդկանց մասին, Միյատովիչն այցելել է «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան», եղել Վարանդայում (Ֆիզուլի), Շուշիում, Մալիբեյլի գյուղում, Ստեփանակերտում, Խոջալուում և Ակնայում (Աղդամ):
«Նա ցնցվեց՝ տեսնելով, որ Խանքենդի (Ստեփանակերտ) քաղաքը գրեթե ամբողջությամբ դատարկվել է սեպտեմբերին բնակչության հեռանալուց հետո։ Նրան տեղեկացրել են, որ տարածաշրջանում մնացել են միայն շատ քիչ էթնիկ հայեր, որոնք ապրել են այստեղ։ Նա խոսեց Խանքենդիում (Ստեփանակերտ) ներկա գտնվող որոշ մարդկանց հետ, այդ թվում՝ ապաստարանում գտնվող, որը բաց է տարածաշրջանում մնացածներից ամենախոցելիներին ընդունելու համար: Ֆիզուլիում և Աղդամում հանձնակատարը տեսավ ավերված քաղաքներ ու գյուղեր, որոնք կարծես տասնամյակներ շարունակ ավերակների մեջ էին մնացել»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Մանասյանը և Միյատովիչը համատեղ այց են կատարել Արցախից բռնի տեղահանվածների կացարան
Շեշտվում է, որ երկու երկրներ կատարած այցի ընթացքում հանձնակատարը լսել է մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին հաղորդումներ (կապված ձգձգված հակամարտության հետ) և ականատես է եղել քաղաքացիական անձանց տառապանքներին, որոնք տուժել են տարիների ընթացքում ռազմական գործողությունների տարբեր բռնկումներից։ Միյատովիչը կրկին ընդգծել է բոլոր տեղահանված անձանց իրավունքների ապահովման կարևորությունը, ներառյալ՝ արժանապատվության ևանվտանգության պայմաններում նրանց վերադարձի իրավունքը։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարաը խոսել է նաև գերիների պաշտպանության և անհետ կորածների գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալուիրավունքների մասին։
Նա շեշտել է, որ հակամարտության հետ կապված մարդու իրավունքների լուրջ խախտումների անկախ և արդյունավետ հետաքննություն է անհրաժեշտ, կարևոր է համարժեք և արդյունավետ փոխհատուցում տրամադրել տուժածներին։
Միյատովիչը քննադատել է Բաքվի «պուրակի» անմարդկային տեսարանները. Ադրբեջանը պատասխանել է
Միյատովիչն ընդգծել է, որ այժմ առավել, քան երբևէ բոլոր կողմերը պետք է վճռական գործողություններ ձեռնարկեն ատելության խոսքը կանխելու և դրա դեմ պայքարելու համար, ինչպես նաև աջակցեն համակեցությանը և հաշտեցմանը նպաստող նախաձեռնություններին:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ումԱրցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0