00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մայր Հայաստանը» պահանջում է Երևանի քաղաքապետի երդման նոր արարողություն կազմակերպել

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2024
Բաժանորդագրվել
Խմբակցությունը կարծում է, որ Ավինյանի և ընդհանրապես ամբողջ քաղաքապետարանի գործունեությունը կարող է հայտնվել օրենքից դուրս՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատական կարգով վիճարկում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից լիազորությունների ստանձնման օրինականությունը։
«Այդ լիազորությունների ստանձնումը տեղի է ունեցել ավագանու քվորումի բացակայության պայմաններում։ Մենք պահանջում ենք երդման նոր արարողության կազմակերպում՝ օրենքի տառին և ոգուն համապատասխան։ Այլապես Ավինյանի և ընդհանրապես ամբողջ քաղաքապետարանի գործունեությունը կարող է հայտնվել օրենքից դուրս՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով»,–« Ֆեյսբուքում» գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
Նա հիշեցրել է, որ 2023 թվականին նույն թեմայով իր կողմից ներկայացրած հայցադիմումը ՀՀ վարչական դատարանը չէր ընդունել վարույթ՝ ձևական պատճառաբանությամբ։ Դատարանի այդ որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում։ Դատարանը որոշել է, որ քաղաքապետի լիազորությունների ստանձնման վիճարկմանը վերաբերող հայցադիմումը պետք է ընդունել վարույթ։
«Դատարանը որոշել է, որ մենք ճիշտ ենք, իսկ Վարչական դատարանը՝ սխալ։ Այնպես որ, Տիգրան Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման թեման դեռ փակված չէ։ Մենք իրավաքաղաքական բոլոր գործիքակազմերն օգտագործելու ենք ապօրինությունների դեմն առնելու համար»,–գրել է նա։
Հակոբյանն ընդգծել է, որ եթե դատարանը Տիգրան Ավինյանին պարտադրի լիազորությունների ստանձնման նոր նիստ գումարել, մինչև այդ պահը նրա ստորագրած բոլոր որոշումներն ու հրամանները, այդ թվում՝ ավագանու որոշումների կյանքի կոչումը, պետք է ուժը կորցրած ճանաչվեն։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին ընտրեց Երևանի քաղաքապետ հոկտեմբերի 10-ի անդրանիկ նիստում։
Ավինյանի երդմնակալությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 13–ին, արարողությանը ներկա էր երկրի բարձրագույն իշխանությունը, ներկա չէին Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերը` այդ թվում «Մայր Հայաստան» խմբակցությունը։
Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության համար ծախսվել է 87,3 մլն դրամ՝ ներառյալ ԱԱՀ–ն, գնումը կատարվել է մեկ անձից:
Լրահոս
0