00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
27 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Օհանյանին կարող են ձերբակալել կամ ինչո՞ւ է նախագահը մեկնել Ծաղկաձոր

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մարտի 23–ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Սերժ Սարգսյանի գաղտնի հանդիպումը Ծաղկաձորում. թեման Սամվել Բաբայանի ձերբակալությունն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնված Սերժ Սարգսյանը երեկ, երեկոյան ժամը 6-ի կողմերը Հայաստան վերադառնալով՝ հենց օդանավակայանից մեկնել է Ծաղկաձոր:

Самвел Бабаян - Sputnik Արմենիա
Հաստատվեց. Սամվել Բաբայանը ձերբակալվել է «Իգլայի» գործով

Վերջին օրերին մինչեւ ուշ գիշեր շտաբում անցկացնող Սարգսյանն անգամ ՀՀԿ շտաբ չի գնացել, այլ շտապ մեկնել է Ծաղկաձոր եւ բավականին ուշ ժամի է վերադարձել այնտեղից:

Որոշ լուրերի համաձայն` Ծաղկաձոր շտապ մեկնելը պայմանավորված է եղել Սամվել Բաբայանի ձերբակալության փաստով, այդ առնչությամբ ինչ-որ կոնֆիդենցիալ հանդիպում է կայացել Ծաղկաձորում: Թե ում հետ՝ մեզ չհաջողվեց պարզել»:

«Հայկական ժամանակ». Սեյրան Օհանյանին նույնպես կարող են ձերբակալել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո քաղաքական կուլիսներում կարծիքներ էին հնչում, թե շուտով ՕՐՕ դաշինքից այլ հնչեղ ձերբակալություններ էլ կլինեն կամ առնվազն քրեական այդ եւ այլ գործերում ներգրավվածություն կլինի:

Տվյալ դեպքում շեշտում էին դաշինքի նախընտրական ցուցակի առաջնորդ Սեյրան Օհանյանի անունը, հատկապես որ արդեն շրջանառվում է, թե նա առնչություն է ունեցել Նորքի զինված խմբի գործունեության հետ:

Новый политический союз Дашинк. Вардан Осканян, Сейран Оганян и Раффи Оганесян - Sputnik Արմենիա
«ՕՐՕ» դաշինքը հայտարարություն է տարածել Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ

Ըստ նույն շրջանակների, եթե Օհանյանը ներգրավված չլինի «Իգլա» զենիթահրթիռային համալիրի ներկրման գործում, ինչի կասկածանքով երեկ ձերբակալվել է Սամվել Բաբայանը, ապա դա կարվի զինված խմբի գործով: Երեկ մենք փորձեցինք Սեյրան Օհանյանից մեկնաբանություն ստանալ, թե արդյոք իրավապահ մարմինները նաեւ իր հետեւի՞ց կգան. պաշտպանության նախկին նախարարն անպատասխան թողեց մեր հարցը: «Մնացած հարցերին ես կարող եմ պատասխանել պարզաբանելուց հետո»,- ասաց նա»:

«168 ժամ». Ռուսական գործոնի պարադոքսը. Կրեմլը հայտնվել է տարօրինակ դրության մեջ

«168 ժամ» թերթը գրում է. «Ղարաբաղյան հակամարտության գոտում Ռուսաստանը տարօրինակ դրության մեջ է հայտնվել։ Լինելով ամենաազդեցիկ արտաքին ուժը, գլխավոր բանակցողն ու շահագրգիռ կողմը՝ Ռուսաստանը սպառազինություն է վաճառում հակամարտող կողմերին՝ դրանով իսկ ակտիվ պահելով հակամարտությունը։ Սակայն կան նաև տարբեր ռուսական շահեր։ Ես կասեի, որ ռուսական անվտանգության և ռազմական մարմինները հետաքրքրված են ստատուս-քվոյի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարակշռության պահպանման հարցում։

Артак Закарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ադրբեջանին վաճառված ռուսական զենքը Հայաստանում հոգեբանական արձագանք է ստանում

Մյուսները, ինչպիսին բիզնես էլիտան և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է, հակամարտության կարգավորման հնարավորություններ են տեսնում՝ հավատալով, որ խաղաղ կարգավորում կարող է ձեռք բերվել, ինչը կընդլայնի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում՝ բացելով կոմունիկացիոն կապերը»,- «168 ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ հետազոտող, եվրոպացի փորձագետ, բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին և ռուսական շահերին։

Նրա կարծիքով՝ ռուսական գործոնի գլխավոր պարադոքսն այն է, որ Ռուսաստանն ընդլայնում է հակամարտության բռնկման հավանականությունը՝ վաճառելով սպառազինություն երկու կողմերին, սակայն չունի շահ նոր հակամարտության բռնկման մեջ։ «Կարճ ասած, չափազանց շատ են ռուսական շահերը միայնակ հակամարտության կարգավորումն ապահովելու նպատակով։ Մյուս միջազգային խաղացողներն անպայմանորեն պետք է ներգրավվեն»,- ասել է դե Վաալը»:

«Ժողովուրդ». Ինչ-որ մեկին հարգելով պետք է կուսակցության համար չաշխատեի՞. Ալիկ Սարգսյանը ուտող-ուրացո՞ղ է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատի նախկին մարզպետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնական առաջխաղացման հարցում մեծ դեր է ունեցել ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Սակայն այսօր Ալիկ Սարգսյանը, լինելով ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ ընտրություններում պայքարում է նույն Հովիկ Աբրահամյանի ու նրա ընտանիքի դեմ. ինչպես հայտնի է՝ Աբրահամյանը տարեսկզբին լքեց ՀՀԿ-ն, իսկ նրա որդին՝ Արգամը, պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով:

«Ժողովուրդ»-ն էլ երեկ Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք վատ չի՞ զգում Աբրահամյանների դեմ աշխատելու համար. «Ես դեմ չեմ աշխատում: Ես մի քանի անգամ կրկնել եմ: Ես աշխատում եմ իմ կուսակցության համար…Ես որեւիցե վատ բան չեմ անում: Իմ կուսակցության համար եմ անում»: Բայց չէ՞ որ Ձեր ստացած պաշտոնների համար հենց Աբրահամյանին եք պարտական. շարունակեցինք հետաքրքրվել: Այս հարցին Սարգսյանը պատասխանել է. «Ինչ-որ մեկին հարգելով պետք է կուսակցության համար չաշխատեի՞»:

Լրահոս
0