22:25 25 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD480.03
  • GBP609.35
  • EUR537.15
  • RUB7.44
Ալավերդու գործարան

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները ևս 2 ամիս կշարունակեն գումար ստանալ

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
77 0 0

«Վալլեքս» ընկերությունը վերանայել է գործարանը փակելու որոշումն ու չեղարկել ապրիլի 30-ին աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին տրված ծանուցումները։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողներն ապրիլի 30-ին չեն ազատվի աշխատանքից։ Ինչպես հայտնում են «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ընկերությունը որոշել է երկու ամսով հետաձգել աշխատանքային պայմանագրերի լուծման ժամկետը։

Այս որոշման հիման վրա աշխատողներին նոր ծանուցումներ են տրվել` աշխատանքային պայմանագրերը 2019 թ.–ի հունիսի 30-ից լուծելու մասին:

Ընկերության ղեկավարություն այս նոր որոշումը պայմանավորում է կառավարության հետ քննարկումներ ծավալելու և խնդրի շուրջ միասնական դիրքորոշում ձևավորելու ակնկալիքով։

«Մենք լիահույս ենք, որ կառավարության և շահագրգիռ հանրության հետ կառուցողական քննարկումների արդյունքներով հնարավոր կլինի ընտրել Ալավերդի համայնքի համար լավագույն հեռանկար ապահովող տարբերակը և պատրաստ ենք անել հնարավոր առավելագույնը հանրային հավանության արժանացած ծրագիրը կյանքի կոչելու համար»,– ասված է «Վալլեքսի» տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` 2018թ.-ի հոկտեմբերից Ալավերդու պղնձաձուլական գործարանը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը, որից հետո գործարարնի աշխատակիցները ծանուցվել էի աշխատանքից ազատվելու մասին։

«Վալլեքս» ընկերության ղեկավար Վալերի Մեջլումյանը որոշել էր պարապուրդի մատնված գործարանի աշխատակիցներին չզրկել աշխատավարձից և հայտնել, որ նրանք մինչև փետրվար դեռ որոշակի գումար կստանան։ Պղնձաձուլարանի վերագործարկումը պահանջող աշխատակիցներն էլ փետրվարի 15-ին փակել էին գործարանի մոտակայքով անցնող միջպետական երկաթուղին։

ՀՀ փոխվարչապետ Տիգրանն Ավինյանն ընդունել էր գործարանի աշխատակիցներին և ասել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նա նշել էր նաև, որ կառավարությունը շահագրգռված է հարցի շուտափույթ լուծմամբ և աշխատատեղերի պահպանմամբ: Գործարանի աշխատակիցներն ի վերջո համաձայնել էին ազատել երկաթգիծը։

Ավելի ուշ գործարանի սեփականատեր «Վալլեքս» ընկերությունը գործարանում արտադրության վերսկսման հայեցակարգային պլան էր մշակել, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն ու շահագրգիռ հանրությանը` քննարկելու համար։

Ըստ թեմայի

Իրավիճակը սրվել է. Ալավերդու գործարանի աշխատակիցները փակել են Երևան–Թբիլիսի երկաթգիծը
Տնտեսական հարված. Ալավերդու պղնձաձուլական գործարանը կդադարի գործել. «Ժողովուրդ»
Թեղուտի ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 400 մլն ԱՄՆ դոլարը

Գլխավոր թեմաներ