04:20 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կարող է քննվել առանց ՍԴ որոշման

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (312)
112500

Սահմանադրական դատարանի մասին նոր օրենքով, ՍԴ–ն կարող է գործի նյութերը վերադարձնել դիմողին` մինչև որոշում կայացնելը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է մամուլի հրապարակումներին այն մասին, որ մինչ ՍԴ որոշման կայացումը ՀՀ դատախազությունը զրկվում է Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորությունից։

Բանն այն է, որ 2019 թվականի մայիսի 20-ին Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քրեական գործն իր ողջ նյութերով ուղարկել էր Սահմանադրական դատարան։

ՍԴ պարզաբանման մեջ ասվում է, որ ներկայում գործող օրենքով ՍԴ–ն իրավասու է անհրաժեշտության դեպքում վերադարձնելու գործի նյութերը։

«Ի տարբերություն 2006 թվականի խմբագրությամբ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 6-րդ կետի՝ «Դիմումին կցվում է դիմողի վարույթում գտնվող գործը, որը դիմողին է վերադարձվում սահմանադրական դատարանի որոշումն ընդունելուց հետո», 2018 թվականի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը նման պահանջ այլևս չի սահմանում»,– ասված է պարզաբանման մեջ։

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը ևս անհրաժեշտության դեպքում կարող է դարձյալ պահանջել գործի նյութերը։

ՍԴ–ն նաև հայտարարում է, որ գործի նյութերի վերադարձնելը, չի կարող ազդել Սահմանադրական դատարանում գործի քննության ընթացքի վրա:

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին», ՍԴ–ում գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։

Մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան:

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով` Արցախի գործող ու նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ։

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (312)

Ըստ թեմայի

Ինչու է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ոստիկանների ուղեկցությամբ շրջում
Գլխավոր դատախազությունը երկու բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի գործով
«Այդքան վատ չէ, ինչքան թվում է». հարցազրույց Լևոն Քոչարյանի հետ
թեգերը:
Յուրի Խաչատուրով, Սահմանադրական դատարան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ