17:10 19 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
147 0 0

Կառավարության որոշմամբ Վայոց Ձորի մարզն այսուհետ կգլխավորի Արարատ Գրիգորյանը։ Նա այդ պաշտոնում կփոխարինի հրաժարականի դիմում ներկայացրած Տրդատ Սարգսյանին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ է նշանակվել Արարատ Գրիգորյանը։

Գրիգորյանն այդ պաշտոնում կփոխարինի հրաժարականի դիմում ներկայացրած Տրդատ Սարգսյանին, ով հրաժարվել էր պաշտոնից իր օգնական Հարություն Գրիգորյանի հետ կապված միջադեպից հետո, որին ըստ մամուլի հրապարակումների, մասնակից է եղել նաև ինքը։

Հետաքրքրական է, որ նորանշանակ մարզպետը հենց այս գործով մարզպետի օգնականի փաստաբանն է։

Արարատ Գրիգորյանն այսօր ներկա էր կառավարության նիստին։ Նա շնորհակալություն հայտնեց կառավարությանն ու վարչապետին` վստահության համար։

Վարչապետն էլ հետաքրքրվեց` որտեղ է բնակվում։

«Ծնվել եմ Եղեգնաձորում, հաշվառված եմ Եղեգնաձորում, սակայն աշխատանքի բերումով ապրում են Երևանում։ Բայց կապը մարզի հետ պահել եմ»,– ասաց Գրիգորյանը։

Առողջապահության նախարարը հրապարակել է ծեծկռտուքի պատճառ դարձած դիմումը

Հիշեցնենք, որ Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Վերջինս դեռ կոմայի մեջ է։

Հակասական իրադրություն` փոխգնդապետի ծեծի գործով. իրարամերժ վկայություններ կան

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում մարզպետի եղբայրն ու օգնականը կալանավորվել են։ Ի դեպ, դեպքից հետո Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Ըստ թեմայի

Փոխգնդապետին ծեծելու գործով մեղադրանք է առաջադրվել մարզպետի օգնականի եղբորը
Գեղարքունիքի մարզպետը չի հերքում` պատվոգիր է տվել իր դստերը
Վայոց Ձորի նորանշանակ մարզպետն այլևս չի պաշտպանի նախկին մարզպետի օգնականի շահերը
թեգերը:
Մարզպետ, Հրաժարական, Տրդատ Սարգսյան, Վայոց Ձոր

Գլխավոր թեմաներ